«Շինարարական նյութեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:Teghut StripMine Mining- Forest Destruction by Vallex Corp in Armeniacement trucks.jpg|մինի|ՇինանյութիՑեմենտի տեղափոխումբեռնատարները (Թեղուտի հանքավայր)հանքավայրում]]
'''Շինարարական նյութեր''', '''շինանյութեր''', շենքերի, [[կառույցներ]]ի, ճանապարհների կառուցման և հարդարման համար օգտագործվող նյութեր։ Շինանյութերի արտադրությանը բնորոշ է [[մետալուրգիա]]յի, [[քիմիա]]յի, [[էներգետիկա]]յի հետ համակցման միտումը։ Ըստ ծագման՝ շինանյութերը լինում են բնական (օրինակ, քարային շինանյութեր, [[փայտանյութեր]]) և արհեստական (օրինակ, [[ցեմենտ]], [[բետոն]], [[աղյուս]])։ Ըստ կիրառման բնագավառի՝ շինանյութերը բաժանվում են որմնանյութերի, տանիքանյութերի, կապակցանյութերի, մեկուսանյութերի, երեսապատման, դրվագման, սանիտարատեխնիկական, ճանապարհաշինական և այլ նյութերի։ Ըստ քիմիական բաղադրության շինանյութերը ստորաբաժանվում են երկու հիմնական դասի՝ անօրգանական ([[քար]], [[ավազ]], [[կիր]], [[ցեմենտ]], [[գաջ]], [[մետաղ]], [[ապակի]] և այլն) և օրգանական ([[փայտ]], [[պլաստմասսա]], [[բիտում]], [[օլիֆ]] և այլն)։ Ըստ ֆիզիկական վիճակի՝ շինանյութերը լինում են պինդ (հիմնականում) և հեղուկ։ Պինդ շինանյութեր կարող են լինել խիտ կամ ծակոտկեն (օրինակ, փքած պեռլիտ, գազասիլիկատ)։