«Սիմեոն Ռադև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գրող}} '''Սիմեոն Ռադև''' ({{lang-bg|Симеон Трайчев Радев}}, {{ԱԾ}}), բուլղար պատմա...»:
(Տարբերություն չկա)

13:57, 2 Ապրիլի 2021-ի տարբերակ

Սիմեոն Ռադև (բուլղար․՝ Симеон Трайчев Радев, հունվարի 19, 1879(1879-01-19), Resen, Օսմանյան կայսրություն - փետրվարի 15, 1967(1967-02-15)[1], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[1]), բուլղար պատմաբան, հրապարակախոս, լրագրող, դիվանագետ և գեղարվեստական քննադատ: Պատմագրական «Ժամանակակից Բուլղարիայի կառուցողներ» աշխատության հեղինակ[2]:

Սիմեոն Ռադև
բուլղար․՝ Симеон Радев
Ծննդյան անունբուլղար․՝ Симеон Трайчев Радев
Ծնվել էհունվարի 19, 1879(1879-01-19)
ԾննդավայրResen, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էփետրվարի 15, 1967(1967-02-15)[1] (88 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[1]
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Մասնագիտությունդիվանագետ, հրապարակախոս, պատմաբան, լրագրող, գրող, գրական քննադատ, իրավաբան և քաղաքական գործիչ
Լեզուբուլղարերեն
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունԺնևի համալսարան և Գալաթասարայի վարժարան
Պարգևներ
Order of Bravery
ԱմուսինԲիստրա Վինարովա
ԶավակներTrai͡an Radev?
Изображение автографа
 Simeon Radev Վիքիպահեստում

Կենսագրություն

Սիմեոն Ռադևը ծնվել է 1879 թվականի հունվարի 19-ին Ռեսենում, Օսմանյան կայսրություն: Սովորել է Ստամբուլի «Գալաթասարայ» ֆրանսիական քոլեջում:

1903-1909 թվականներին եղել է «Вечерна поща» թերթի թղթակից: Ակտիվ լուսաբանել է Ռուսաստանում 1905-1907 թվականների հեղափոխության դեպքերը:

1910-11 թվականներին հրապարակել է պատմագրական «Ժամանակակից Բուլղարիայի կառուցողներ» աշխատությունը, որը նվիրված է եղել Բուլղարիայի երրորդ կայսրության պատմության դեպքերին. Բեռլինի կոնգրեսին, Բուլղարիայի միասնական իշխանությանը և Արևելյան Ռումելիային, սերբ-բուլղարական պատերազմին, բուլղար-ռուսական դիվանագիտական կոնֆլիկտին, Ալեքսանդր Բաթենբերգի տապալմանը, նրա վերականգնմանը և գահից հրաժարմանը, Ստեֆան Ստամբոլովի կառավարությանը և Ռուսեում և Սիլիստրայում ցույցերին:

Առաջին և Երկրորդ Բալկանյան պատերազմներում մասնակցել է որպես սպա և ռազմական թղթակից:

1913 թվականից մինչև 1940 թվականը զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ.

Սիմեոն Ռադևը մահացել է 1967 թվականի փետրվարի 15-ին Սոֆիայում՝ 88 տարեկան հասակում:

Մատենագրություն

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Deutsche Nationalbibliothek Record #119106671 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Петър, Карчев (2004). През прозореца на едно полустолетие (1900 – 1950). София: Изток-Запад. էջ 21. ISBN 954321056X.

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմեոն Ռադև» հոդվածին։