«Ստուպլե վանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Կրոնական կառույց}} '''Ստուպլե վանք''' ({{lang-sr|Манастир Ступље}}), Սերբ ուղղափառ եկեղեցի|ս...»:
(Տարբերություն չկա)

17:06, 1 Ապրիլի 2021-ի տարբերակ

Ստուպլե վանք (սերբ.՝ Манастир Ступље), սերբ ուղղափառ եկեղեցու Բանյա Լուկայի թեմի` Միքայել Հրեշտակապետին նվիրված վանք: Գտնվում է Մանաստիրիցե գետի վրա, Պրնյավոր, Չելինաց և Տեսլիչ համայնքների սահմանակետում: Պատմականորեն սերտորեն կապված է եղել Լիպլե վանքի հետ:

Ստուպլե վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
ՏեղագրությունGornji Vijačani?
ԴավանանքՍերբ ուղղափառ եկեղեցի
ԹեմEparchy of Banja Luka?
Հիմնական ամսաթվերը15-րդ դար
Հիմնադրված15-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Stuplje monastery Վիքիպահեստում

Պատմություն

Վանքն առաջին անգամ հիշատակվել է Դոբրուն վանքի գրառումների մեջ, որը թվագրվում է 15-րդ դարի երկրորդ կեսին: Այդ հիշատակումը պահպանվել է Բելգիայի Ազգային գրադարանում, սակայն ոչնչացվել է 1941 թվականի ապրիլի 6-ին, գերմանական ավիառմբակոծման արդյունքում: Ժողովրդական զրույցները վանքի կառուցումը վերագրում են թագավոր Ստեֆան Սրագուտինին, սակայն այս լեգենդի գրավոր ապացույցներ չկան: Առավել հնարավոր է, որ վանական կյանքն այստեղ վերածնվել է 15-րդ դարի կեսերին[1]:

Օրախովիցի սլավոնական վանքում մինչև 1991 թվականը պահպանվել են Ստուպլեում արտագրված բազմաթիվ գրքեր: Գրչատան գոյությունը վկայում է մեծ միաբանության և զարգացած օթևանի առկայության մասին: 1696 թվականի Օրախովիցյան տարեգրության մեջ ասվում է նաև Ստուպլեի վանքի ճակատագրի մասին. «Այդ ժամանակներում վանքերից շատերը դատարկվել ու այրվել էին անիծյալ մուսուլմանների խմբերի կողմից... այդ ժամանակ Լիպլեի և Ստուպլեի վանքերն այրվել ու վերջնականապես դատարկվել են»: Թուրքերի կողմից վանքի ոչնչացումը տեղի է ունեցել 1690 թվականին, Թուրքական մեծ պատերազմի ընթացքում[1]:

Երկար ժամանակ վանքը հայտնի էր միայն ըստ պատմական փաստաթղթերի: 1994 թվականի մարտին հայտնաբերվել են վանական եկեղեցու, իսկ երեք տարի անց` միաբանության մասնաշենքի և նախկին վանքի այլ շինությունների ավերակները: Տարածքի ընդհանուր մակերեսը կազմել է մոտ 600 քմ: Եկեղեցու հիմքը գտնվել է 30 սմ խորությամբ: Հիմքի երկարությունը արևմտյան պատից մինչև գլխավոր աբսիդը կազմել է ավելի քան 14 մ, նավի լայնությունը` 5 մ, իսկ խորանային աբսիդները` 4.44 մ[1]:

Բանյալուկացի եպիսկոպոս Եֆրեմի նախաձեռնությամբ վանքը վերականգնվել է: 2008 թվականի նոյեմբերին մենաստանում վերականգնվել է վանական կյանքը, իսկ դրա վերահսկիչ է նշանակվել աբեղա Դանիիլը[2]: 2018 թվականի դրությամբ վանքում շարունակվում էր նոր մանսաշենքերի շինարարությունը[3]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Ljiljana Ševo. «Manastir Stuplje». zapadnisrbi.com (սերբերեն). Վերցված է 2018-09-21-ին.
  2. GORAN ĐURIĆ (2009-01-06). «Ponovo sija monaško kandilo u Stuplju». Blic.rs (սերբերեն). Վերցված է 2018-09-21-ին.
  3. «Manastir Stuplje – Decenija monaškog života (Foto)». Blic.rs (սերբերեն). 2018-08-15. Վերցված է 2018-09-21-ին.

Գրականություն

  • Nenad Novaković, Ranko Pavlović Manastir Stuplje. — Banja Luka: Glas srpski, 1998. — 52 с.