«Կանայք Բյուզանդիայում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
'''Կանայք Բյուզանդիայում''' կարևոր դերակատարություն են ունեցել, սակայն նրանց կյանքի բազմաթիվ մանրամասներ բանավեճերի առարկա են։ Բազմաթիվ աղբյուրներ (ժամանակագրություններ, [[Բյուզանդական իրավունք|իրավաբանական տեքստեր]], [[Սրբագրություն|վարքագրական]] գրականություն) նկարագրում են բյուզանդական հասարակության հայրիշխանական պատկերը, որտեղ կանայք չեն ունեցել ինքնուրույն նշանակություն և փակված են եղել գինեկեյներում։ Բավականին երկար ժամանակ պատմաբանների ուշադրությունը գրավում էին միայն բյուզանդացի հեղինակավոր կանայք, հիմնականում կայսրուհիները և, հատկապես, կայսր [[Հուստինիանոս I]]-ի կինը՝ [[Թեոդորա]]ն, որն էական ազդեցություն է ունեցել VI դարի առաջին կեսի իրադարձությունների վրա։
 
Բյուզանդիայում կանանց իրավական և տնտեսական դրության վերաբերյալ գիտական ուսումնասիրություններն սկսվել են XIX դարի երկրորդ կեսից և ինտենսիվորեն շարունակվում են ներկայումս։ Ուսումնասիրության առարկա են ինչպես կանայք, ընդհանրապես, այնպես էլ նրանց հետ կապված ընտանեկան ու գույքային իրավունքները: Պահպանված աղբյուրների սղությունը հանգեցնում է բյուզանդական հասարակությունում կանանց դերի տարբեր գնահատականների։ 1970-ական թվականներին [[գենդերային հետազոտություններ]]<nowiki/>ի զարգացման արդյունքում առաջացավ տարբեր տեսակետների վերանայման տենդենց, համաձայն որի կանանց դերը Բյուզանդիայում էական չի եղել։
== Իրավական դրություն ==