«Կանայք Բյուզանդիայում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
[[պատկեր:Theodora mosaik ravenna.jpg|thumb|400px|[[Թեոդորա]] կայսրուհին իր շքախմբով։ [[Հռավեննա]]յի [[Սան Վիտալե]] բազիլիկի խճանկար, VI դար]]
'''Կանայք Բյուզանդիայում''' կարևոր դերակատարություն են ունեցել, սակայն նրանց կյանքի բազմաթիվ մանրամասներ բանավեճերի առարկա են։ Բազմաթիվ աղբյուրներ (ժամանակագրություններ, [[Բյուզանդական իրավունք|իրավաբանական տեքստեր]], [[Սրբագրություն|վարքագրական]] գրականություն) նկարագրում են բյուզանդական հասարակության հայրիշխանական պատկերը, որտեղ կանայք չեն ունեցել ինքնուրույն նշանակություն և փակված են եղել գինեկեյներում։ Բավականին երկար ժամանակ պատմաբանների ուշադրությունը գրավում էին միայն բյուզանդացի հեղինակավոր կանայք, հիմնականում կայսրուհիները և, հատկապես, կայսր [[Հուստինիանոս I]]-ի կինը՝ [[Թեոդորա]]ն, որն էական ազդեցություն է ունեցել VI դարի առաջին կեսի իրադարձությունների վրա։
 
Բյուզանդիայում կանանց իրավական և տնտեսական դրության վերաբերյալ գիտական ուսումնասիրություններն սկսվել են XIX դարի երկրորդ կեսից և ինտենսիվորեն շարունակվում են ներկայումս։ Ուսումնասիրության առարկա են ինչպես կանայք, ընդհանրապես, այնպես էլ նրանց հետ կապված ընտանեկան ու գույքային իրավունքները: Պահպանված աղբյուրների սղությունը հանգեցնում է բյուզանդական հասարակությունում կանանց դերի տարբեր գնահատականների։ 1970-ական թվականներին գենդերային հետազոտությունների զարգացման արդյունքում առաջացավ տարբեր տեսակետների վերանայման տենդենց, համաձայն որի կանանց դերը Բյուզանդիայում էական չի եղել։