«Սերգեյ Փարաջանով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ հետշրջված Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
չ 141.136.88.171 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել ԱշբոտՏՆՂ մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 8.
 
== Ընտանիք ==
Սերգեյ Փարաջանովը ծնվել է [[1924]] թվականին [[Թիֆլիս]] քաղաքում` հնաոճ թանկարժեք իրերի, հնավաճառի ընտանիքում։ Այս մասնագիտությունը ժառանգական էր Փարաջանովների ընտանիքում, և հայրը՝ Իոսիֆ Փարաջանովը, հուսով էր, որ իր երեխաներն էլ կշարունակեն իրենց նախնիների գործը։ Իոսիֆը մինչհեղափոխական շրջանի Թիֆլիսի ամենահարուստ մարդկանցից մեկն էր համարվում․ բացի հնավաճառական խանութից, ուներ նաև մի քանի այլ հաստատություններ՝ այդ թվում՝ «Ընտանեկան անկյուն» անվամբ [[հասարակաց տուն]]։ Ամուսնու եկամտաբեր բիզնեսին մասնակցում էր նաև կինը՝ Սիրանը, ով անձամբ էր աղջիկներ ընտրում հասարակական տան համար։ Աղջիկներին բերում էին [[Ֆրանսիա]]յից<ref name="ՍՓ">[http://chtoby-pomnili.com/page.php?id=124 Параджанов Сергей Иосифович]</ref>։
 
Երբ սկսվեց հեղափոխությունը, Իոսիֆը զրկվեց գրեթե իր ողջ ունեցվածքից, սակայն հնավաճառի բիզնեսը չթողեց։ Թանկարժեք իրերի առքուվաճառքը նրա կյանքի գլխավոր գործն էր մնում։ Սակայն ժամանակները փոխվել էին, և իշխանություններն այլ կերպ էին վերաբերվում Փարաջանով ավագի զբաղմունքին։ [[1920]]-ական թվականների վերջին նրան առաջին անգամ ձերբակալեցին, այնուհետև ձերբակալությունները սկսեցին սովորական բնույթ կրել։ Սակայն ոչ մի անգամ նա իրեն հասանելիք ժամկետը չէր նստում․ երբեմն նրան ազատ էին արձակում օրինակելի վարքի համար, երբեմն էլ՝ համաներում էր շնորհվում<ref name="ՍՓ"/>։