«Նենսի Սինատրա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 28.
 
== Կենսագրություն ==
Նենսին [[Ֆրենկ Սինատրա]]յի դուստրն է, ով աղջնակի ծննդյան 4-րդ օրը ձայնագրում է ''«Nancy (with the Laughing Face)»'' երգը։ 1959 թ.թվականին Նենսին արդեն նկարահանվում էր կինոյում, իսկ 3 տարի անց կայացավ նրա դեբյուտը հեռուստատեսությունում հաղորդման մեջ, որը վարում էր հայրը և որին մասնակցություն էր ունեցել անգամ [[Էլվիս Փրեսլի]]ն։ Հետագայում նա խաղաց Փրեսլիի հետ «Սփիդվեյ» ֆիլմում։ Նենսիի ամենահայտնի աշխատանքը կինոյում «Վայրի հրեշտակներ» (1966) ֆիլմն է [[Պիտեր Ֆոնդա]]յի խաղընկերությամբ։
 
Նենսիի երաժշտական գործունեությունն սկսվել է [[1966]] թվականին։ Նա գերադասում էր կատարել էր ժամանակակից փոփ երաժշտություն, որը բավականին տարբեր էր նրանից, ինչը նրա հորը ճանաչում էր բերել։ Նենսիի կերպարի բնորոշ գիծը ճչան սեքսուալությունն էր, որը ընդգծում էր նորաձև կարճ կիսաշրջազգեստներով և բարձրակրունկներով։ «Քմահաճ էակի» կերպարն առավել վառ դրսևորվեց նրա առաջին՝ «These Boots Are Made for Walkin'» սինգլի տեսահոլովակում, որն ավարտեց իր հաղթական երթը աշխարհով՝ նվաճելով ''Billboard Hot 100''-ի վերին հորիզոնականը և բրիտանական վաճառքի չարտերը։
Տող 34.
Երիտասարդ երգչուհու հաջողության նշանակալից բաժինը պատկանում էր հեղինակավոր պրոդյուսեր [[Լի Հեյզլվուդ]]ին, որի հետ Նենսին ձայնագրեց մի քանի զուգերգ, այդ թվում և զգայապատրանքի այնպիսի գլուխգործոց, ինչպիսին «Some Velvet Morning» է։ Նրա ղեկավարությամբ Նենսին ձայնագրեց «You Only Live Twice» երգը [[Ջեյմս Բոնդ]]ի մասին պատմող ֆիլմ համար և «[[Somethin’ Stupid]]» զուգերգը հոր հետ, որը գլխավորեց [[Ատլանտյան օվկիանոս|Ատլանտյանի]] երկու կողմերի հիթ-շարքերը։
[[Պատկեր:Nancy Sinatra (1971).png|200px|մինի|ձախից|Նենսի Սինատրան 1971 թվականին]]
1970-ականներին Նենսի Սինատրան հեռացավ շոու-բիզնեսից, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնի ամուսնու և երեխաների հետ։ [[1985]] թ.թվականին հրատարակեց գիրք հոր մասին, իսկ տասը տարի անց երաժշտական խանութներում հայտնվեց երկար տարիների ընթացքում նրա առաջին ալբոմը, որն ի զարմանս շատերի՝ [[քանթրի]] ոճով էր։ Ալբոմը գովազդելու համար 55-ամյա երգչուհին նկարահանվեց և հայտնվեց ''[[Playboy]]'' էրոտիկ ամսագրի շապիկին։
 
1960-ականների աստղի հանդեպ հետաքրքրության նոր ալիք սկսվեց նաև 2000-ականների սկզբին, երբ [[Քվենտին Տարանտինո]]ն օգտագործեց [[Շեր]]ի «Bang Bang (My Baby Shot Me Down)» երգի Սինատրայի հին ձայնագրությունն իր «[[Սպանել Բիլին]]» դիլոգիայում։ Մոտավորապես այդ նույն ժամանակ [[Ռոբի Ուիլյամս]]ը վերամշակեց «You Only Live Twice» երգն իր «Millennium» սուպերհիթում և ձայնագրեց «Somethin' Stupid»՝ որպես ամանորյա զուգերգ [[Նիկոլ Քիդման]]ի հետ։ «[[Շրեկ 2]]» մուլտֆիլմում Կոշկավոր Կատուն [[Բանդերաս Անտոնիո|Բանդերասի]] ձայնով երգում է «These Boots Are Made for Walkin'» երգը։ Ոգևորվելով իր արվեստի հանդեպ վերադարձած հետաքրքությունից՝ երգչուհին [[2003]] թվականին Հեյզլվուդի հետ ձայնագրեց նոր որակի ալբոմ, ընդ որում ձայնագրմանը մասնակցում էին այնպիսի մեծավաստակ ռոք-երաժիշտներ, ինչպիսիք են [[Մորիսսի]]ն և [[U2]] խմբի անդամները։