«Ստեփան Ստեփանյան (քաղաքական մեկնաբան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
չ clean up, փոխարինվեց: Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն → Հայաստանի հանրային հեռուստաընկերություն oգտվելով ԱՎԲ
Տող 4.
 
== Կենսագրություն ==
Ստեփան Ստեփանյանը ծնվել է [[1927]] թվականի [[նոյեմբերի 20]]-ին, [[Արթիկի շրջան]]ի [[Արթիկ]] քաղաքում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ [[1950]] թվականին ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ [[1950]]-[[1976]] թվականներին աշխատել է ՀԿԿ Կենտկոմում որպես դասախոս, ապա՝ դասախոսական խմբի ղեկավար։ [[1965]] թվականին [[Մոսկվա]]յում ավարտել է ասպիրանտուրան։ Թեկնածուական թեզը նվիրված է եղել ազգամիջյան հարաբերությունների գիտական վերլուծությանը։ [[1965]]-[[1973]] թվականներին աշխատել է գերմանական արխիվներում ու գրադարաններում, որոնցում հայտնաբերած փաստաթղթերի ու նյութերի հիման վրա գրել ու հրապարակել է մի շարք աշխատություններ, աշխարհին է ներկայացրել [[Հայոց ցեղասպանություն|Հայոց ցեղասպանության]] ([[1915]]) հակամարդկային էությունը։ [[1975]] թվականին Մոսկվայում պաշտպանել է դոկտորական թեզ՝ «Հայաստանը Գերմանիայի քաղաքականության մեջ 19-րդ դարի վերջին-20-րդ դարի սկզբին» թեմայով ([[1980]] թվականից՝ [[պրոֆեսոր]])։ Հեղինակել է շուրջ 22 գիրք և ավելի քան 500 գիտական ու հրապարակախոսական հոդվածներ, որոնք հրապարակվել են տարբեր լեզուներով<ref>«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 496:</ref>։ Հայերի ցեղասպանության ճանաչման գործում Ստեփանյանի կարևոր ներդրումներից մեկն այն է, որ նա [[Ռուսաստան]]ի [[Պետական դումա]]յի համար պատրաստել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի ամբողջ փաթեթը, որի հիման վրա Պետական դուման [[1995]] թվականին ընդունել է «Հայտարարություն [[1915]]-[[1922]] թվականներին հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին»։ Երկար տարիներ [[Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ|Երևանի պոլիտեխնիկական]] և [[Հայաստանի ազգային ագրարային համալսարան|գյուղատնտեսական ինստիտուտներում]] աշխատել է քաղաքագիտության ամբիոնի վարիչ։ [[1994]] թվականից աշխատել է [[ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ]]ում, նախ՝ առաջատար գիտական աշխատող, այնուհետև՝ [[Հայկական հարց]]ի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ։ Աշխատել է նաև Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ամբիոնի վարիչ։ [[1995]] թվականից մասնակցել և զեկուցումներ է կարդացել Հայոց ցեղասպանությանը նվիրված բոլոր միջազգային գիտաժողովներին։ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ [[Հայաստանի Հանրայինհանրային Հեռուստաընկերությունհեռուստաընկերություն|Հայկական հեռուստատեսությամբ]] և [[Հայաստանի հանրային ռադիո|ռադիոյով]] բազմաթիվ ելույթներ է ունեցել<ref>[https://avproduction.am/?ln=am&page=person&id=4724&name=%D5%8D%D5%BF%D5%A5%D6%83%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%BF%D5%A5%D6%83%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6 Ստեփան Ստեփանյանի մասին avproduction.am կայքում]</ref><ref name="academhistory.">[http://www.academhistory.am/upload/files/STEPANYAN_1.pdf Ստեփան Սմբատի Ստեփանյան, Կենսագրական համառոտ տվյալներ]</ref>։
 
== Պարգևներ ==
Տող 73.
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}
 
{{DEFAULTSORT:Ստեփանյան, Ստեփան}}
[[Կատեգորիա:Հայ պատմաբաններ]]