«Շագրենի կաշին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 9.
Հրատարակվել է [[1831]] թվականին։ Այն պատմում է մի երիտասարդ տղայի մասին, ով ձեռք է բերում հրաշագործ հատկություններով օժտված շագրենի կաշի, որը կարող է իրականացնել նրա բոլոր ցանկությունները։ Ամեն ցանկությունից հետո կաշին փոքրանում է և կորցնում իր ֆիզիկական էներգիան։
 
Մինչ գրքիգրքի՝ ավարտուն տեսքնտեսք ստանալը, Օնորե դը Բալզակը վեպի առանձին հատվածներ և գլուխներ հրատարակել է փարիզյան մի շարք պարբերականներում և ամսագրերում։ Դրանով նա առաջացրել է հանրության հետաքրքրությունը։
 
Չնայած նա ձեռագիրը 5 ամիս ուշ հանձնեց տպագրության, այնուամենայնիվ, նա հաջողություն ունեցավ՝ ստանալով բավականաչափ ուշադրություն, իսկ հրատարակված տպաքանակը շատ արագ վաճառվեց։ Երկրորդ հրատարակությունը, որը ներառում էր հեղինակի այլ փիլիսոփայական 11 ստեղծագործություններ, լույս տեսավ մեկ ամիս անց։
 
«Շագրենի կաշին» վեպը պարունակում է ֆանտաստիկ տարրեր, թեև այն ամբողջությամբ [[Ռեալիզմ (գրականություն)|ռեալիզմի]] ժանրից է։ Վեպում հեղինակն օգտագործել է իր կյանքից վերցրած իրական փաստեր։ «Շագրենի կաշին» վեպի հիմնական և կենտրոնական թեման մարդու ցանկությունների և շագրենի կաշվի միջև մշտապես առկա կոնֆլիկտն է։ Զարմանահրաշ կաշին ներկայացվում է որպես մարդու ճակատագիր, մարդու ապրելու ուժ, որը պակասում է իղձերի իրականացման ընթացքում։