«Նկարելուկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
No edit summary
Տող 3.
 
== Պատմություն ==
Վերը բերված բացատրության համաձայն, նկարելուկներ կամ նկարելուկի «նախահայրեր» կարող են համարել նաև հնագույն [[ժողովուրդ]]ների, այդ թվում՝ [[հայեր]]ի [[ժայռապատկեր]]ները, [[Սեպագիր|սեպագիր արձանագրությունները]], [[գաղափարագիր|գաղափարագրերը]], [[Հիերոգլիֆներ|մեհենագրերը]], տապանագրերն ու որմնագրերը։ Իսկ առաջին նկարելուկները ծնվել են [[Ֆրանսիա]]յում [[XV դար]]ում։ Սկզբնապես [[Պիկարդիա]]յում (պատմական մարզ [[Ֆրանսիա]]յի հյուսիսում) ռեբուս էին անվանում ամենամյա [[դիմակահանդես]]ների այն հատուկ ելույթները, որոնք պատկերում էին տեղական կենցաղի սրամիտ տեսարաններ և կոչվում էին «օրվա նորություններ» (լատիներեն՝ ''De rebus, quae geruntur'', բառացիորեն՝ ''կատարվող գործերի մասին'')։ Ռեբուսներ էին պատկերվում նաև ասպետների [[վահան]]ներին, ազնվականների [[զինանշան]]ներին, [[մեդալ]]ներին, պանդոկների և արհեստանոցների ցուցանակներին, առևտրական տների անվանումներում, զանազան գրքերում, սպասքի առարկաների, հովհարների, քաղցրեղենի ու ծխախոտի տուփերի և, անգամ, տապանաքարերի վրա։ Միայն հետագայում ''ռեբուս'' բառն ստացավ այն նշանակությունը, որով կիրառվում է ներկայումս։ Նկարելուկի առաջին ժողովածուն լույս է տեսել Ֆրանսիայում [[1582]] թ. (կազմող՝ Է. Տաբուրո)։
 
[[Ռուսերեն]] առաջին նկարելուկը տպագրվել է [[1845]] թ. [[պետերբուրգ]]յան «Սովրեմեննիկ» ամսագրում։ [[Հայերեն]] նկարելուկի սկզբնավորման և տարածման մասին հայտնի տվյալներ չկան։ Նույնիսկ «[[Հայկական սովետական հանրագիտարան]]» ում և 4-հատորյա «Ինչ է։ Ով է» մանկական [[հանրագիտարան]]ում նկարելուկի վերաբերյալ ընդհանրապես հիշատակություններ չկան։ Հայտնի են 1960-70 թթ. հրատարակված ժամանցային բնույթի մի քանի ժողովածուներ. Վարդան Պետրոսյանի գիրքը («Հաճելի զբաղմունք», «Հայաստան», Երևան, [[1969]]), որտեղ հիմնականում պարզ պատկերային նկարելուկներ են, և Գևորգ Գասպարյանի գիրքը («Հետաքրքիր ժամանց», «Հայաստան», Երևան, [[1975]]), որտեղ նկարելուկի լուծման համառոտ բացատրության հետ կան նաև նկարելուկների օրինակներ։ Պարբերական հանդեսներից նկարելուկներ տպագրվում էին «Պիոներ կանչ» (այժմ՝ «[[Կանչ (շաբաթաթերթ)|Կանչ»]]) թերթում։