«Ատամի քար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ավելացում
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
 
Տող 1.
[[Պատկեր:Calculus.jpg|thumb|170px|Ատամնաքար]]
'''Ատամի քարԱտամնաքար''', [[ատամներ]]ի վրա մուգ մոխրագույն կամ դեղնավուն ամուր [[նստվածք]]։ ԿուտակվումԱտամնաքարը ախտաբանական կրացված գոյացություն է, որը կուտակվում է ատամների այն մասերում (ատամների արանքներ, [[ատամի վզիկ|վզիկներ]]), որոնք սնունդը ծամելիս բավարար չափով չեն ինքնամաքրվում։ ԱտամիԳոյություն ունեն 2 տեսակ ատամնաքարեր՝ վերլնդային և ենթալնդային։ Երկու տեսակներն էլ տարբերվում են ոչ միայն տեղակայմամբ, այլև քիմիական կազմով, առաջացման մեխանիզմով և հանքային բաղադրիչների քարըաղբյուրներով։Ատամնաքարը կարող է ծածկել նաև ատամի ամբողջ մակերևույթը, հատկապես, երբ ատամը ծամելուն չի մասնակցում ([[ոսկրափուտային խոռոչ]]ի առկայության կամ հակադիր ատամի բացակայության դեպքում), ինչպես նաև ատամները վատ խնամելիս։
 
Ատամի քարի առաջացման սկզբնական փուլը փափուկ ատամնափառն է՝ բաղկացած եղջերացած [[էպիթել]]ի բջիջներից, սննդի մնացորդներից, [[բակտերիաներ]]ից և այդ ամբողջ զանգվածը սոսնձող լորձից։ Փառը լավ է մաքրվում ատամները ճիշտ խնամելիս և կոշտ սնունդը երկկողմանի ծամելիս։ Ծխողների ատամնափառը և ատամի քարը դարչնագույն կամ նույնիսկ սև է, քանի որ պարունակում է [[ծխախոտ]]ի [[այրուք]]ի մնացորդներ։ Այդպիսի ատամի քար կուտակվում է հիմնականում ատամների ներսային մակերևույթին և շատ դժվարությամբ է հեռացվում։ Երեխաների և դեռահասների ատամների վզիկների շրթնային մակերևույթին նկատվում է կանաչ եզրաշերտ։ Այդ կանաչ փառն ամուր միանում է ատամի արծնին և դժվարությամբ է մաքրվում նույնիսկ խոզանակով (դեղանյութով)։ Կանաչավուն փառի առաջացումը բացատրվում է փառին միկրոօրգանիզմների ([[գունածին բակտերիաներ]]) միացումով։ Եթե փափուկ [[ատամնափառ]]ը ժամանակին չի հեռացվում, ապա այն աստիճանաբար ներծծվում է [[կրային աղեր]]ով և վերածվում կարծր ատամի քարի, որի նստվածքը հետզհետե ավելանում է։ Երբեմն ատամի քարը կարող է կուտակվել լնդերի եզրերի տակ և նույնիսկ ատամների արմատների մակերևույթին։