«Առաքել Դավրիժեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
Տող 10.
1651-1662 թվականների ընթացքում [[Փիլիպոս Ա]] կաթողիկոսի հանձնարարությամբ գրել է «Պատմութիւն» («Գիրք պատմութեանց», «Պատմագիրք») աշխատությունը, որտեղ մանրամասն նկարագրել է իր ապրած ժամանակների եղելությունները, անդրադարձել Հայաստանի տնտեսական ու քաղաքական կացությանը, պարսկա-օսմանյան պատերազմների պատմությանը, ջալալիների շարժմանը, վավերականորեն նկարագրել 1604 թ. շահ [[Աբբաս I]]-ի կազմակերպած՝ հայերի բռնագաղթը և դրա աղետալի հետևանքները։ «Պատմութիւնը» արժեքավոր աղբյուր է հայկական գաղթավայրերի պատմության ուսումնասիրության համար, եզակի են [[Լվով]]ի հայերի ներքին կյանքի, ինքնավարության, դատավարության, կենցաղի, [[Նոր Ջուղա]]յի հիմնադրման ու ծաղկման, արհեստների, առևտրի զարգացման վերաբերյալ տեղեկությունները։ Պատմության մեջ մանրամասն անդրադարձ կա XVII դ. 1-ին տասնամյակներին Ս. Էջմիածնի անմխիթար կացությանը, Մայր աթոռի ներքին կյանքի դժվարություններին, հոգևորականության բարքերին, վկայաբանություններին, նահատակության առանձին դեպքերին, [[Մովսես Գ Տաթևացի]], Փիլիպոս Ա Աղբակեցի, [[Հակոբ Դ Ջուղայեցի]] կաթողիկոսների գործունեությանը, նոր վանքերի ու դպրոցների հիմնադրմանը, ժամանակի հայոց մշակույթի ու եկեղեցու նշանավոր դեմքերի ([[Սիմեոն Ջուղայեցի]], [[Ստեփանոս Լեհացի]], [[Մինաս Ծաղկող]], [[Ներսես Մոկացի]] և այլոց) ծավալած եկեղեցական, կրթական ու մտավոր-մշակութային գործունեությանը։
 
Պատմում է լեհահայ գաղութի կյանքի, նրանց բռնի կաթոլիկացման գործընթացների, [[Նիկոլայ Թորոսովիչ|Նիկոլ եպս. Թորոսովիչի]] ազգադավ գործունեության, Հայաստանում, Պարսկաստանում, [[Լեհաստան]]ում և հայկական այլ գաղթավայրերում լատին միսիոներների ծավալած քարոզչության մասին, մերկացնումքննադատում հայությունը պառակտող նրանց գործելակերպը։ Այդ պատճառով Լեհաստանի կաթոլիկ եկեղեցին Առաքել Դավրիժեցու «Պատմություն»-ը համարել է «վտանգավոր ու մոլորական» և մտցրել արգելված գրքերի ցուցակի մեջ։ Դավրիժեցին անդրադարձել է նաև իր ժամանակի աղանդավորական շարժումներին, կազմել Հայոց կաթողիկոսների ժամանակագրությունը և այլն։
 
«Պատմութիւնը» առաջին անգամ լույս է տեսել դեռևս հեղինակի կենդանության օրոք՝ 1669-ին, [[Ամստերդամ]]ում, [[Ոսկան Երևանցի|Ոսկան Երևանցու]] աշխատասիրությամբ<ref>{{Cite web |url=http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/armenian/Books/girq_patmutyanc_index.html |title=Առաքել Դաւրիժեցի, Գիրք պատմութեանց, Եւ վերակացութեամբ Տեառն Ոսկանայ Երևանցւոյ բանի սպասաւորի, Յամսթէլօդամ, Տպ. Սբ. Էջմիածին եւ Սբ. Սարգիսի զօրավար, 1669 |accessdate=2014-02-21 |archive-date=2013-05-29 |archive-url=https://web.archive.org/web/20130529153332/http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/armenian/Books/girq_patmutyanc_index.html |dead-url=yes }}</ref>։ 1990 թ. լույս է տեսել երկի գիտական հրատարակությունը<ref>[http://www.digilib.am/digilib/?menu=5&wrk=73&captn=1127&wrpg=0&aupg=1 Առաքել Դաւրիժեցի, Գիրք պատմութեանց, աշխատասիրութեամբ Լ. Ա. Խանլարեանի, ՀԳԱ հրատարակչութիւն, Երևան, 1990]</ref><ref>[http://hpj.asj-oa.am/5485/1/1990-4(242).pdf Գրախոսությունը տե՛ս Դանեղյան Լ. Դ, Առաքել Դաւրիժեցի, Գիրք պատմութեանց, աշխատասիրությամբ Լ. Ա. Խանլարյանի, ՀԳԱ հրատարակչություն, Երևան, 1990, 592 էջ,- «Պատմա-բանասիրական հանդես», 1990, թիվ 4, էջ 242-247]</ref>։ Գիրքը թարգմանվել է ֆրանսերեն (1874), ռուսերեն (1973)<ref>[http://www.vostlit.info/Texts/rus2/Davrizeci/framevved.htm Аракел Даврижеци, Книга историй, Пер. Ханларян Л. А., М. 1973]</ref>, լեհերեն (1981), անգլերեն<ref>[http://www.amazon.com/History-Vardapet-Arakel-Tabriz-Dawrizhetswoy/dp/1568591829/ref=sr_1_3?ie=UTF8&qid=1393007775&sr=8-3&keywords=Arakel+of+Tabriz The History Of Vardapet Arak'el Of Tabriz: Patmut'iwn Arak'el Vardapeti Dawrizhets'woy (Armenian Studies Series), Transl. Bournoutian George A., Vol. 1-2, Costa Mesa: Mazda, 2005-2006.] ISBN 1568591829 ISBN 156859190X</ref>, հատվածաբար՝ վրացերեն (1974)։