«Մասնակից:Soghomon Matevosyan/Ավազարկղ6»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակ՝ Դատարկում
Տող 1.
{{Տեղեկաքարտ խաչքար
| անվանում = Պողոս Երիցի խաչքար
| պատկեր = -Վերին Ճամբարակ Սուրբ Գևորգ եկեղեցու խաչքարերից.jpg
| պատկերի չափ = 300 px
| alt =
| պատկերի նկարագրություն = Պողոս Երիցի խաչքար
| երկիր = [[Հայաստան]]
| lat_deg = | lat_min = | lat_sec = | lat_dir =
| lon_deg = | lon_min = | lon_sec = | lon_dir =
| CoordAddon =
| CoordScale =
| տարածաշրջան = [[Գեղարքունիքի մարզ]]ի [[Հայաստան]]ի [[Գեղարքունիքի մարզ]]ի [[Ճամբարակ]] քաղաքի Վերին Ճամբարակ թաղամասի հյուսիսային եզրին գտնվող [[Սուրբ Գրիգոր եկեղեցի (Ճամբարակ)|Սուրբ Գրիգոր եկեղեցու]] հարավային պատի մոտ։
| սկզբնական տեղադրություն = [[Սուրբ Գրիգոր եկեղեցի (Ճամբարակ)|Սուրբ Գրիգոր եկեղեցու]] հարավային պատի մոտ՝ արտաքուստ, գետնին կանգնեցված։
| տեղադրություն = [[Սուրբ Գրիգոր եկեղեցի (Ճամբարակ)|Սուրբ Գրիգոր եկեղեցու]] հարավային պատի մոտ՝ արտաքուստ, գետնին կանգնեցված։
| վիճակ = կանգուն
| ժառանգության կարգավիճակ = Պատմաճարտարապետական հուշարձան
| նվիրված = Խաչքարը նվիրված է [[Սուրբ Գրիգոր եկեղեցի (Ճամբարակ)|Սուրբ Գրիգոր եկեղեցու]] կառուցմանը:
| խաչագործ = Խաչքագործն անհայտ է:
| պատվիրող = Խաչքարի պատվիրատուն Պողոս Երիցն է:
| ճարտարապետական ոճ = [[Հայկական ճարտարապետություն]]
| տարեթիվ = 9-10-րդ դարեր
| երկարություն =
| լայնություն =
| բարձրություն =
| զարդաքանդակի նկարագրություն = Քանդակներ չկան:
| նյութ = տուֆ
| մակերես =
| արձանագրություն = Խաչքարը ունի արձանագրություններ:
| Վիքիպահեստ = Saint Grigor church (Chambarak)‎
}}
 
'''Պողոս Երիցի խաչքար''', գտնվում է [[Հայաստան]]ի [[Գեղարքունիքի մարզ]]ի [[Ճամբարակ]] քաղաքի Վերին Ճամբարակ թաղամասի հյուսիսային եզրին գտնվող [[Սուրբ Գրիգոր եկեղեցի (Ճամբարակ)|Սուրբ Գրիգոր եկեղեցու]] հարավային պատի մոտ՝ արտաքուստ, գետնին կանգնեցված<ref name="Երեց">[http://lraber.asj-oa.am/7012/1/272.pdf Հարությունյան, Արսեն (2020) Վաղխաչքարային արվեստի եզակի նմուշ Ճամբարակից. Լրաբեր Հասարակական Գիտությունների (2). pp. 272-284. ISSN 0320-8117]</ref>։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (5.2/5.1)<ref>[https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=37837 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ]</ref>։
 
== Տեղադրություն ==
 
Խաչքարը գտնվում է [[Ճամբարակ]] քաղաքի Վերին Ճամբարակ թաղամասի հյուսիսային եզրին գտնվող [[Սուրբ Գրիգոր եկեղեցի (Ճամբարակ)|Սուրբ Գրիգոր եկեղեցու]] հարավային պատի մոտ՝ արտաքուստ, գետնին կանգնեցված։
 
== Վիմական արձանագրություն ==
Վիմագիրը երկմաս է. թվականը տեղ է գտել հիմնախաչի հորիզոնական ձախ թևի ստորին հատվածում՝ 4 տող, իսկ բուն արձանագրությունն ընդհանուր հորինվածքի ստորին մասում՝ դարձյալ 4 տող: Վիմագիրն աչքի է ընկնում տառաձևերի անհամաչափությամբ՝ ներկայացված երկաթագրի ու բոլորգրի խառնուրդով: Տողերի սահմաններն ու ընդհանուր փորագրման ոճն անկանոն է, որը ցուցում է, որ փորագրիչ վարպետն այնքան էլ արհեստավարժ չէ: Խաչքարի վայելուչ տեսքից դատելով` հմուտ քանդակագործը կա՛մ կարևորություն չի տվել արձանագրության ճոխ ու գեղագիր լինելուն, կա՛մ էլ այն փորագրվել է մեկ այլ վարպետի ձեռքով<ref>[http://serials.flib.sci.am/openreader/vimagrutyun_4/book/content.html Դիվան հայ վիմագրության, Պ. 4. Գեղարքունիք։ Կազմ.՝ Բարխուդարյան, Սեդրակ Գևորգի; ՀՍՍՌ ԳԱ; Հնագիտ. և ազգագր. ին-տ. Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1973 թ.]</ref><ref name="Երեց"/>
 
*ՀԱՅ[ՈՑ] Թ[Վ]ԱԿԱՆՍ ՆԼԸ (438+551=989):
*ՅԱՆՈՒՆ ԱՅ, ԵՍ` ՊԱՂՈՍ ԵՐԵՑ, ԾԱՌԱՅ ՅՍ[Ի], ՇԻՆԵՑԻ ԶԵԿԵՂԵՑՎԱՆՍ ԻՄ ՀՈԳՈՅՍ ԵՒ ԿԱՆԳ[Ն]ԵՑԻ ԽԱՉՍ Ս[ՈՒ]ՐԲ ԳՐ[Ի]ԳՈՐ:
 
Արձանագրության առաջին հրատարակիչ Աբրահամ Շահինյանը բնագրի ԵԿԵՂԵՑՎԱՆՍ բառի վերջին՝ ՎԱՆՍ բաղադրիչը վերծանել է ՎԱՍՆ` համարելով գրչի վրիպակ<ref>[Շահինյան Ա.] 1984, Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները. IX-XIII դարերի խաչքարերը, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 37, ծնթ. 43</ref>: Կարծում ենք՝ այդ մոտեցումն այնքան էլ համոզիչ չէ, քանի որ ՎԱՆ-ն ինքնին բացատրվում է նաև իբրև ՎԱՆՔ<ref>Մալխասեանց Ստ. 1945, Հայերէն բացատրական բառարան, հ. չորրորդ, Երեւան, ՀՍՍՌ պետ. հրատ., էջ 298</ref>, որից էլ՝ Վանստան, Վանեվան, այսինքն՝ վանական կենտրոն, եկեղեցատեղ նշանակությամբ: Ըստ այդմ` Պաղոս երեցը<ref>Սա նույն Պողոս-Պաւղոս (Պաղոս) անձնանվան միջնադարյան դրսևորումներից է, որը սկզբնաղբյուրներում հանդիպում է նաև Պաղանոս, Պաղիս և նմանօրինակ այլ անվանաձևերով:</ref>, որն իրեն բնութագրում է իբրև Հիսուսի (այստեղ սեռական հոլովաձևով պիտի լիներ` ՅԻ-Յիսուսի, այլ ոչ` ՅՍ-Յիսուս, կամ` ՔԻ - Քրիստոսի) ծառա, եկեղեցի է կառուցել իր հոգու փրկության համար, ինչի առթիվ նաև խաչքար է կանգնեցրել Սուրբ Գրիգորի անունով։
 
Խաչքարը կանգնեցվել է 989 թվականին<ref name="Երեց"/>։
 
== Տես նաև ==
 
* [[Ճամբարակ]]
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{Արտաքին հղումներ}}
[[:Կատեգորիա:Գեղարքունիքի մարզի խաչքարեր]]
[[:Կատեգորիա:Խաչքարերի վիմական արձանագրություններ]]