«Մարդու վերարտադրողական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 26.
բջիջն է և երևում է անզեն աչքով։ Ձվարանի միջուկային շերտը կազմված է [[շարակցական հյուսվածք]]ից և պարունակում է [[արյունատար անոթներ]],նյարդեր։
 
Արգանդափողերը (ձվատար փողերը) սկսվում են արգանդից և մոտենում ձվարաններին։ Նրանք ճկույթի հաստությամբ խողովակներ են, ձվարանին մոտեցնող ծայրը ձագարաձև է, ծոպավոր, որի մեջ ձվարանից անցնում է հասունացած ձվաբջիջը։ Արգանդափողի խոռոչը ծածկված է թարթչավոր էպիթելային [[հյուսվածք]]ով։ Թարթիչների տատանողական շարժումների ու փողերի գալարակծկումների[[գալարակծկում]]ների շնորհիվ ձվաբջիջը մղվում է արգանդի խոռոչ։
 
Արգանդը մկանակազմ տանձաձև օրգան է, որի խոռոչը ծածկված է լորձաթաղանթով։ Խոռոչում զարգանում է պտուղը, ապահովվում է նրա սնուցումն ու պաշտպանումը։ Արգանդի ստորին նեղ մասը՝ վզիկը, տեղավորված է հեշտոցում։ Հեշտոցը մկանաշարակցահյուսվածքային խողովակ է, որն իր ծայրով ընդգրկում է արգանդի վզիկը, իսկ ստորին ծայրով բացվում է ամոթույքային ճեղքի մեջ։ Նրա խոռոչը ծածկված է լորձաթաղանթով։ Հեշտոցով սպերմատոզոիդները թափանցում են արգանդի խոռոչ, ապա արգանդափողերի մեջ։ Հեշտոցը ծննդաբերական ուղու բաղկացուցիչ մասն է։