«Աուսկուլտացիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
 
Տող 3.
Աուսկուլտացիա բառը առաջին անգամ կիրառվել է Ֆրանսիացի թերապևտ [[Ռենե Լաեննեկ|Ռ. Լաեննեկի]] կողմից, ով [[1819]] թվականին մշակել է ասուկուլտացիաի ժամանակակից մեթոդը՝ կիրառելով [[ստետոսկոպ]]ը։ Լաեննեկի ներդրումն այն է, որ նա կատարելագործեց այս եղանակը՝ իրար հետ կապելով որոշակի ձայները կրծքավանդակում որոշակի ախտաբանական փոփոխությունների հետ և վերջինիս կատարման համար հնարեց հարմար գործիք՝ ստետոսկոպ։
 
Աուսկուլտացիան հմտություն է, որը պահանջում է բավարար կլինիկական փորձառություն և լավ ունկնդրելու կարողություն։ Անասնաբուժության մեջ գործիքային ունկնդրման մեթոդն առաջին անգամ (1901) կիրառել է հունգարացի գիտնական Ի․ Սարեկը։ Ասուկուլտացին լինում է ուղղակի (ականջի անմիջական հպումով), անուղղակի (գործիքներով՝ ստեթոսկոպ, ֆոնենդոսկոպ)։ Թոքերի հիվանդությունների ժամանակ ասուկուլտացիայի օգնությամբ հայտնաբերվում են շնչառական բնորոշ աղմուկներ, զանազան խզզոցներ։ Սրտի տոների փոփոխությունները և աղմուկները լսելով դատում են սրտի գուծունեության խանգարումների մասին։ Զարկերակի աշխատանքը լսում են արյան ճնշումը չափելիս։ Որովայնի ասուկուլտացիայով հաստատում են ստամոքսի կամ աղիքների [[գալարակծկում|գալարակծկանքի]] փոփոխությունները, հղիների մոտ՝ պտղի սրտի բաբախը։
{{ՀՍՀ|հատոր=2|էջ=160}}