«Վիկտոր Բալայան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: ) — → ), using AWB (7852)
No edit summary
Տող 3.
Ծնվել է [[Ստեփանավան]] քաղաքում։ 1954-ին ավարտել է [[ԵՊՀ]] բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է «[[Պիոներ կանչ]]» թերթում որպես գրական աշխատող, 1956-58-ին` «Ավանգարդ» թերթում որպես բաժնի վարիչ։ 1958-59-ին եղել է «Պիոներ կանչի» պատասխանատու քարտուղարը, 1959-68-ին` «Ավանգարդի» պատասխանատու քարտուղարը, 1968-70-ին` «Հայաստան» հրատարակչության մանկապատանեկան գրականության խմբագրության վարիչը։ Նույն թվականներին դասախոսել է Երևանի համալսարանի ժուռնալիստիկայի բաժնում` «Գրականությունը և արվեստը լրագրի էջերում» առարկան։ 1970-74-ին եղել է «Հայաստան» հրատարակչության գլխավոր խմբագիրը, 1974-79-ին «Սովետական գրող» հրատարակչության տնօրենը, 1979-84-ին` ՀԽՍՀ մինիստրների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալը։ 1984-ից եղել է ՀԽՍՀ պետկինոյի նախագահի առաջին տեղակալը, «[[Հայֆիլմ]]» կինոստուդիայի տնօրենը։
 
[[Ռուսերեն]] լույս են տեսել Վ. Բալայանի «Քանդված նկուղի գաղտնիքը» (Երևան, 1974), «Ստվեր և լույս» (Երևան, 1978), [[լատիշերենլատվիերեն]]` «Քանդված նկուղի գաղտնիքը» (Ռիգա, 1977) գրքերը։
 
1983-ի ապրիլին Երևանի հեռուստատեսությամբ ներկայացվել է նրա «Հանդիպում առողջարանում» [[պիես]]ը։<ref>{{cite book|author=Հայկ Խաչատրյան|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year= 1986|page=էջ 93}}</ref>