«Քաղկեդոնի ժողով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 1.
'''Քաղկեդոնի ժողով''', [[451]] թ. [[հոկտեմբերի 8]]-ից առ [[նոյեմբերի 1]]-ը տեղի ունեցած եկեղեցական ժողով, որը հրավիրվել է [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսից]] ոչ հեռու գտնվող Քաղկեդոն քաղաքում (ներկայումս [[Ստամբուլ]]ի արվարձաններից մեկն է) [[Բյուզանդիա]]յի կայսր [[Մարկիանոս]]ի կողմից [[Լևոն Բ (Հռոմի պապ)|Լևոն Բ պապի]] համաձայնությամբ՝ Եվտիքեսի ուսմունքը քննելու և [[Քրիստոս]]ի բնության մասին վեճերին լուծում տալու նպատակով։ Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների կողմից Քաղկեդոնի ժողովը ճանաչվում է որպես [[Տիեզերական ժողովներ|տիեզերական]]:։ [[Հայ առաքելական եկեղեցի]]ն, ընդունելով Քաղկեդոնի ժողովի որոշ դրույթները, հրաժարվել է ճանաչել ժողովի կողմից հռչակած քրիստոսաբանական բանաձևը, որի հիմքում դրված է Լևոն պապի տումարը։
 
== Եվտիքեսի վարդապետությունը ==
Տող 21.
== Հայ եկեղեցին և Քաղկեդոնի ժողովի որոշումները ==
 
451 թ., երբ գումարվեց Քաղկեդոնի ժողովը, Հայաստանում տեղի էր ունենում [[Վարդանանց պատերազմ]]ը:ը։ Հայոց եկեղեցին, զբաղված լինելով պարսկական զրադաշտական կրոնի դեմ պայքար մղելով, ի վիճակի չէր հստակեցնել իր դիրքորոշումը Բյուզանդական կայսրության մեջ ծավալվող դավանաբանական վիճաբանությունների նկատմամբ։ Դրությունը փոխվեց 480-ական թթ.՝ [[Վահան Մամիկոնյան]]ի մարզպանության շրջանում, երբ Հայաստանում դրությունը փոքր-ինչ խաղաղվեց և կայունացավ։ Հայոց եկեղեցին այս վեճերում որդեգրեց այդ ժամանակ Բյուզանդական եկեղեցում գերիշխող պաշտոնական դավանաբանությունը՝ [[Զենոն (Բյուզանդիայի կայսր)|Զենոն]] կայսեր «[[Հենոտիկոն]]ը»:։ Այդ դիրքորոշումը պաշտոնապես ամրագրվեց [[506]] թ. Դվինում գումարված եկեղեցական ժողովի կողմից, որին մասնակցում էին «Հայոց, Վրաց, Աղվանից և Սյունյաց» եպիսկոպոսները։
 
Հայ եկեղեցին ունի հստակ վերաբերմունք կապված Քաղկեդոնի ժողովի նկատմամբ։ Այս դարաշրջանը հայտնի է իր բազմաթիվ քրիստոսաբանական վեճերով։ Բազմիցս քաղկեդոնականները հայ եկեղեցուն մեղադրել են միբնակության մեջ, սակայն հայ եկեղեցին չի հետևում ծայրահեղ միաբնակներին (ինչպիսին էր օրինակ Եվտիքեսը), այլ այսպես կոչված, Կյուրեղյան (եփեսոսյան) դավանաբանությանը։ Այսպես հայ եկեղեցու քրիստոսաբանությունը ձևավորվեց Եփեսոսի ժողովում, իսկ դրանից հետո դեռևս կենդանի հայ եկեղեցու մեծագույն գործիչների՝ Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի կողմից ավելի ևս հստակեցվեց։ Այս մասին մենք իմանում ենք «Գիրք թղթոց» ժողովածուից։ Հետագայի հայ մտածողները քաղկեդոնականությունը համարել են կեղծ նեստորականություն, և դրա հիման վրա մերժել այս ժողովի կանոնները այն համարելով թաքնված նեստորականություն։
 
== Աղբյուրներ ==
* Հայ եկեղեցու պատմություն, մասն Ա (սկզբից մինչև 1441 թ.), Էջմիածին, 2002:2002։
 
{{Օրվա հոդված նախագծի մասնակից}}