«Մարտիրոս Գավուկչյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 6.
Ծնվել է 1908 թվականի օգոստոսի 8-ին Թուրքիայի Նիգդե քաղաքում, որտեղից և շուտով ընտանիքը տեղափոխվել է Մոսուլ։ 1934-ին ավարտել է [[Բեյրութի ամերիկյան համալսարան]]ը։ 1935-1947 թվականներին եղել է Մուսոլ քաղաքի գլխավոր ճարտարապետը։ 1947—1979 թվականներին աշխատել է [[Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Հայաստանում]] որպես ճարտարապետ, այնտեղ մասնակցություն է ունեցել մի շարք ճարտարապետական կառույցների և հուշարձանների կառուցման և վերականգման աշխատանքներին։
 
Շնորհիվ իր հետաքրքրությանը դեպի հին քաղաքների ավերակների պեղումը, հետաքրքրվել է պատմությամբ, հատկապես [[Հին Արևելք]]ի պատմությամբ՝ [[Շումեր]], [[Աքքադ]], [[Ասորեստան]] և [[Վանի թագավորություն|Ուրարտու]]։ Զբաղվել է հայ ժողովրդի ծագման խնդրով։ Մասնակցել է գտնված սեպագիր արձանագրութնուններիարձանագրությունների թարգմանությամբ, հատկապես Նուզիում (Միտաննի պետության քաղաքներից մեկը մ.թ.ա. 2-րդ հազարամյակ)։
 
Տիրապետել է հայերեն, արաբերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին, իմացել և աշխատանքի մեջ օգտագործել է այլ եվրոպական և սլավոնական լեզուներ։ Սովորել է նաև վեց «մահացած» լեզուներ, որոնցից են աքքադերենը, շումերերենը և խուռիերենը, հետաքրքրվել է տարբեր գիտություններով՝ հնագիտություն, դիցաբանություն, բառագիտություն և այլն։
 
Ապրելով և ստեղծագործելով [[Խորհրդային Հայաստան]]ում, կապեր է հաստատել [[Հայաստանի Գիտությունների Ակադեմիա]]յի հետ, իսկ [[1970]] թվականին հանդես է ունեցել «Արմեն և Հայ անունների ծագումը» հոդվածով, պաշտպանելով Ուրարտու հայկական կոնցեպցիաներից մեկը, որը տպագրված էր «Коммунист» ամսագրում։ Մարտիրոս Գավուկչյանը լավ չէր վերաբերվում ԽՍՀՄ միությանը-ին և իր հրապարակումները նա կատարել է ուրիշ երկրներում՝ իր հաշվին։ 1973 թվականին Բեյրութում հայերեն լեզվով հրապարակել է իր հիմնական ուսումնասիրություն «Արմեն և Հայ անունների ծագումը և Ուրարտու»-ն, որն ավելի լիարժեք է բացահայտում հայկական Ուրարտուի տեսությունը։ Հաջորդ տասնամյակի ընթացքում [[Կանադա]]յում և [[ԱՄՆ|ԱՄՆ-ում]] Գավուկչյանը հայերեն լեզվով հրատարակել է ևս երկու խոշոր աշխատանքներ, ինչպես նաև վերահրատարակել է անգլերեն լեզվով, որտեղ ուսումնասիրողը փաստեր է բերել հայ և շումեր ազգերի կապերի վերաբերյալ։
 
Մարտիրոս Գավուկչյանը իր կյանքի վերջին տարիներին ուսումնասիրել է շումերական մշակույթը, որպեսզի ապացուցի, որ հայ ժողովուրդը հնագույնն է աշխարհում։