«Տարանտո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 4.
'''Տարանտո''' ({{lang-lat|Taranto}}), քաղաք և նավահանգիստ [[Իտալիա|Հարավային Իտալիա]]յում, [[Հոնիական ծով]]ի [[Տարանտոյի ծոց]]ի ափին։ [[Տարանտոյի մարզ]]ի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը կազմում է 245 հազար մարդ (1977 թվականի տվյալներով)։
 
Հին հունական գաղութ [[Իտալիա]]յի հարավ–արևելքում, Տարանտոյի ափին, այժմյան Տարանտո քաղաքի տեղում։ Հիմնել են սպարտացիները, մեր թվարկությունից առաջ մոտ [[700 թվական]]ին:ին։ Սկզբում կառավարել են թագավորները, մեր թվարկությունից առաջ [[6-րդ դար]]ի 2-րդ կեսից հաստատվել է տիրանիա (Տիրանոս), մեր թվարկությունից առաջ [[5-րդ դար]]ի սկզբին՝ ստրկատիրական դեմոկրատիա։ Ծաղկման է հասել մեր թվարկությունից առաջ [[4-րդ դար]]ի 1-ին կեսին՝ փիլիսոփա (պյութագորական) Արքիտասի կառավարման ժամանակ։ Եղել է առևտրաարհեստավորական խոշոր կենտրոն։ Մեր թվարկությունից առաջ [[272 թվական]]ից (մեր թվարկությունից առաջ 282-272 թվականների պատերազմում պարտվել է Հռոմից հետո՝ Հռոմից կախյալ դաշնակից։ Պունիկյան 2-րդ պատերազմի (մեր թվարկությունից առաջ 218-201 թվականները) ժամանակ դաշնակցել է Հաննիբալին, սակայն մեր թվարկությունից առաջ [[209 թվական]]ին դարձյալ ենթարկվել է Հռոմին։ Մեր թվարկությունից առաջ մոտ [[125 թվական]]ին Տարենտի տարածքում հիմնվել է հռոմեական Նեպտունիա գաղութը։
 
== Պատկերասրահ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տարանտո» էջից