«Տաճարականների միաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
 
Տող 39.
==Միաբանության պատմությունը ==
[[Պատկեր:Jerusalem Al-Aqsa Mosque BW 2010-09-21 06-38-12.JPG|250px|մինի|Ալ-Ակսա մզկիթը Տաճարի լեռան հարավարևելյան մասում։ Այստեղ գտնվում էր տամպլիերների շտաբը]] Մոտավորապես [[1118]] թվականին ֆրանսիացի ազնվական Հյուգո դը Պեյնն իր շուրջը համախմբեց ութ իր ազգական ասպետներին, այդ թվում` Գոդֆրուա դը Սենտ-Օմերին, և հիմնեց միաբանություն, որի նպատակը ուխտագնացների պաշտպանությունն էր դեպի Մերձավոր Արևելքի սրբավայրեր ճանապարհին։ Իրենց միաբանությունն անվանեցին «Աղքատ ասպետներ»։ Նրանք այնքան աղքատ էին, որ երկու մարդու համար նախատեսված էր մեկ ձի։ Այդ իսկ պատճառով երկար ժամանակ նրանց կնիքի վրա էր պատկերված ձի, որին հեծել են երկու ձիավոր<ref>Ֆօ.Լոբեր, 2007, էջ 26</ref>։ Միաբանության գործունեության և ընդհանրապես միաբանության մասին շատ քչերը գիտեին ընդհուպ մինչև Տրուայի ժողովը ([[1128]] թ.), որի ընթացքում միաբանությունը ճանաչվեց պաշտոնապես, իսկ վանական [[Բերնարդ Քլերվոսացի|Բերնարդ Քլերվոսացուն]] հանձնարարվեց մշակել միաբանության կանոնադրությունը, որտեղ կամբողջացվեին միաբանության բոլոր օրենքները։ Արքեպիսկոպոս Վիլհելմ Թիրացին` [[Երուսաղեմ]]ի թագավորության [[կանցլեր]]ը, ով միջնադարյան խոշորագույն պատմաբաններից է, իր աշխատությունում նշում է միաբանության ստեղծման գործընթացը.
{{քաղվածք|Մի քանի ազնվական ասպետներ` հավատացյալ ու աստվածավախ մարդիկ, իրենց ցանկությունը հայտնեցին ապրել խստության և հնազանդության մեջ, մեկընդմիշտ հրաժարվել իրենց կալվածքներից և իրենց հանձնելով եկեղեցու գերագույն ղեկավարի ձեռքը` դառնալ վանական միաբանության անդամ։ Նրանց թվում առաջինները և ամենահայտնիներն էին Հյուգո դը Պեյնը և Գոդֆրուա դը Սենտ-Օմերը։ Քանի որ եղբայրությունը դեռևս չուներ իր տաճարը, ոչ էլ կացարանը, թագավորը նրանց տրամադրեց ժամանակավոր կացարան իր արքունիքում, որը կառուցված էր Տաճարի լեռան հարավային լանջին։ Այնտեղ կառուցված տաճարի [[կանոնիկոս]]ները պատով շրջափակված բակի մի մասը որոշակի պայմաններով զիջեցին նոր միաբանության կարիքների համար:համար։ Ավելին, Երուսաղեմի արքա [[Բալդուին I (Երուսաղեմի արքա)|Բալդուին I-ը]], նրա մերձավորները և պատրիարքը իր պրելատների հետ միասին աջակցություն ցուցաբերեցին միաբանությանը` հատկացնելով իրենց ունեցվածքի մի մասը, ոմանք` ցկյանս, մյուսները` ժամանակավոր օգտագործման համար, ինչի շնորհիվ միաբանության անդամները կկարողանային ապրուստի միջոցներ ձեռք բերել:բերել։ Առաջին հերթին նրանց կարգադրված էր, ի քավություն իրենց մեղքերի և պատրիարքի առաջնորդության ներքո, «պաշտպանել և հսկել Երուսաղեմ ուղևորվող ուխտավորներին գողերի և ավազակների հարձակումներից»:։ |Վիլհելմ Թիրացի}}
 
== Ծանոթագրություններ ==