«Վանաձորի դրամատիկական թատրոն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589) |
|||
Տող 46.
1931թ. հունվարի 28-ին բացվեց Ղարաքիլիսայի պետական թատրոնը թվով երրորդը հանրապետությունում Երևանի ու Լենինականի թատրոններից հետո։ Թատրոնի բացման համար ընտրվել էր ռուս թատերագիր Ե. Յանովսկու «Ցասումը»՝ Տիգրան Հախումյանի փոխադրությամբ։ Ներկայացումը, որը բեմադրել էր թատրոնի երիտասարդ, բայց արդեն ճանաչում ունեցող թատերական գործիչ Աշ-Մաթը (Աշոտ Բագրատի Մաթևոսյան), տեղի ունեցավ քաղաքային ակումբում։ Թեև ակումբը զարկ էր թատերական, բեմական հարմարություններից, այդուհանդերձ, ներկայացումը, հիրավի, մի նոր նշանակալից երևույթ դարձավ գավառական քաղաքի մշակութային կյանքում։
Ղարաքիլիսայում դեռևս 20-րդ դարասկզբին գործում էին տարբեր թատերախմբեր, որոնք հանդես էին գալիս և ինքնուրույն, և հյուրախաղերի եկած անվանի արտիստների խաղացանկերով (Վահրամ Փափազյան. Սիրանույշ և ուրիշներ), իսկ 1921-ին հայ բեմի երախտավոր Ամո Խարազյանի ջանքերով ու նախաձեռնությամբ քաղաքում գործող թատերախմբերի և հրավիրված դերասանների միավորումով Ղարաքիլիսայում ստեղծվել էր մշտական գործող թատրոն, բայց միայն ԽՀՄՀ Կենտգործկոմի որոշմամբ 1931-ին ստեղծված պետական թատրոնը դարձավ թատերական արվեստի զարգացման՝ ստեղծագործական և ֆինանսական մեծ հնարավորություններով օժտված օջախը տարածաշրջանում։ Թատերախմբում ընդգրկված էին Աշոտ Մաթևոսյանը, Գեղամ Նալբանդյանը. Արտավազդ Փաշայանը. Ո֊ոզա Մինասյանը. Արուս Խուդանյանը. Աշոտ Գևորգյանը, Ադրիկ Սարգսյանը, Մանյա Գյոդակյանր և ուրիշներ, ովքեր թատերարվեստում արդեն ճանաչված անհատականություններ էին և դարձան թատրոնի հենասյուները։ Հաջորդ տարի այդ շարքը լրացրին Անահիտ և Մաթևոս Մանամյանները, Օնիկ Վարդանյանը, Աղավնի Հովհաննիսյանը, Ալեքսանդր Շագաֆյանը, Մարուսյա Խառատյանը, ովքեր նպաստեցին թատրոնի կայացմանն ու հետագա
Թատրոնի գործունեության հնարավորություններն էլ ավելի մեծացան թատրոնի շենքի հիմնանորոգումից հետո։ 1933 թ. հունիսի 10-ին նորոգ շենքում տեղի ունեցավ 1933–1934 թթ. թատերաշրջանի բացումը Գ. Սունդուկյանի “Պեպո”-ի
Հովհաննես Աբելյանի անվան (1936 թվականից) թատրոնն անցած տարիների ընթացքում իր վրա կրել է ժամանակի գաղափարական ազդեցությունները, բայց մշտապես հավատարիմ է մնացել իր կոչմանը և դարձել ինքնատիպ դիմագիծ ունեցող մշակութային կենտրոն։ Լինելով գավառային թատրոն, նա սակայն, կարողացել է շատ շուտ հաղթահարել նմանատիպ թատրոններին հատուկ կաղապարներն ու սկզբունքները, և արդեն 1960 ականների կեսերից համընթաց քայլել մայրաքաղաքային թատրոնների հետ; Ավելին, 20-րդ դարավերջի 80-ական թվականները դարձան թատրոնի
Իհարկե, չպետք է մոռանալ նաև Վահրամ Փափազյանին, Հովհաննես Աբելյանին, Արմեն Գուլակյանին, Վարդան Աճեմյանին, Արուս Ոսկանյանին, Հրաչյա Ներսիսյանին, Օլգա Գուլազյանին, Բաբկեն Ներսիսյանին, Մետաքսյա Սիմոնյանին. Ավետ Ավետիսյանին և հայ բեմի ուրիշ մեծերի, ալքեր այս թատրոնում կամ նոր բեմադրություններ են իրականացրել, կամ հյուրախաղերով հանդես եկել աբելյանցիների հետ և վարպետության յուրահատուկ դասեր տվել նրանց։
Տող 58.
Թատրոնի ներկայիս կոլեկտիվը ևս նոր նշանակալից բեմադրություններով է հարստացնում աբելյանցիների տարեգրությունը. Վ. Շեքսպիր՝ «Ռոմեո և Ջուլիետ», «Լիր արքա», Բ. Բրեխտ՝ «Կուրաժ մայրիկը և...», Ա. Այվազյան՝ «Դիպլիպիտո», Ա. Ցագարելի «Խանումի արարքները», Ա. Օստրովսկի՝ «Փոթորիկ» (ըստ «Ամպրոպ»–ի), Հ. Մաթևոսյան՝ «Աշնան արև», Ս. Խալաթյան «40 օր համբառնալուց առաջ», «Սիմոն թագավորը», «Հրադադար», Վ. Քաչա՝ «Գիշատիչների խնջույքը», Ա. Քալանթարյան «Վաճառքի ենթակա չէ», Լորկա «Արյունոտ հարսանիք», Է. Զոհրաբյան «Սմբակներ», «Սե՞ր, թե՞ քուանշ», Բրենդոն «Չարլիի մորաքույրը», Մուրացան «Ռուզան», Շիրվանզադե «Արիստը», ինչպես նաև բազմաթիվ հեքիաթ-ներկայացումներ և այլն։
Իսկ Վ Շեքսպիրի «Լիր արքա», «Ա. Շիրվանզադեի «Չար ոգի» պիեսների նոր մեկնաբանությամբ Վահե Շահվերդյանը հիրավի նոր խոսք ասաց աբելյանական թատրոնի պատմության մեջ։ Խորհրդանիշների, հոծազանգվածի նպատակային, հմուտ օգտագործումը թատրոնի գեղագիտության մեջ բեմադրիչի նոր մոտեցումների վկայություններն են։ ՀՀ ժող. արտիստ Վահե Շահվերդյանը նոր ձեռագիր բերեց այս թատրոն՝ շարունակելով իր ուսուցիչ Ջրբաշյանի բեմադրական ավնադույթների
Թատրոնում աճում է գեղագիտության հին ու նոր մտածողությունները, յուրացած ու սինթեզած, ինքնահաստատման ուղին բռնած դերասանական ռեժիսորական նոր սերունդ, որը ձգտում է շարունակել նախորդների փառավոր ավանդույթները։ Արդեն իսկ հանդիսատեսի կողմից ջերմությամբ են ընդունվում դերասաններ էլֆիք Զոհրաբյանի, Սարգիս Ավետիսյանի, Հերիքնազ Բաղդասարյանի. Արմինե Վերմիշյանի, Ալլա Դարբինյանի, Է. Քոչարյանի և ուրիշների դերակատարումները, որոնք աչքի են ընկնում նորի զգացողությամբ. հերոսների կերպավորման
Այսօր թատրոնը սերտորեն համագործակցում է ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղի հետ։ Շնորհալի ուսանողները մշտապես ընդգրկվում են նոր ներկայացումներում, նրանց դիպլոմային լավագույն աշխատանքները ներառվում են թատրոնի խաղացանկ, հաջողությամբ լուծվում է սերնդափոխության հարցը։ Թատրոնը նոր, երիտասարդ կադրերով համալրելու գործում մեծ է նաև ՀԹԳՄ ԼՄ կից գործող թատերական ստուդիայի դերը։ Այն հիմնադրել է ՀՀ ժողովրդական արտիստ, թատերական նշանավոր գործիչ Վոլոդյա Գրիգորյանը, երկու տասնամյակից ավել այնտեղ դասավանդել է բազմաթիվ մրցնակների դափնեկիր Գրետա Մեջլումյանը և այլք, իսկ 2009-ից ստուդիան հաջողությամբ ղեկավարում է բանասիրական գիտությունների թեկնածու Էլֆիք
Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնի խաղացանկը բաղկացած է դասական, համաշխարհային ազգային ու արդի դրամատուրգների
== Արտաքին հղումներ ==
|