«Բահայի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589); ծանոթագրությունը տեղափոխում եմ կետադրական նշանից առաջ
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Feature-img.jpg|մինի|Բահայի հավատի հիմնադիր Բահաուլլայի դամբարանը]]
'''Բահայի հավատի մասին'''
'''Բահայի հավատը''' (անգլերեն՝ Bahá'í Faith]), համաշխարհային միաստվածական [[կրոն]] է, որը ծնվել է [[Պարսկաստան]]ում 1844 թթ.։ Այս կրոնական շարժումն ունի 8 միլիոն հետևորդ ողջ աշխարհում, նույնիսկ [[Հայաստան]]ում<ref>http://www.bahai.org/worldwide-community/national-communities/armenia</ref>։ Բահայի հավատը, հնարավոր է, միակ կրոնն է, որը լիովին ընդունում է մյուս բոլոր հիմնական դավանանքները։ Բահայիները հավատում են, որ Աբրահամը, Մովսեսը, Զրադաշտը, Բուդդան, Հիսուսը, և Մուհամեդը հավասարապես միակ Աստծո իսկական ավետաբերներն են։ Աստծո այդ Ավետաբերների ուսմունքները բահայի հավատը դիտում է որպես փրկության ճանապարհներ, որոնց շնորհիվ կիրականացվի «մշտապես կատարելագործվող քաղաքակրթության առաջխաղացումը»։ Սակայն, բահայիները հավատում են, որ մարդկային պատմության մեջ Աստծո բոլոր վերը թվարկված միջամտությունները ենթարկվում են էվոլյուցիոն զարգացման օրենքներին, Տիրոջ ամեն նոր հայտնություն նախորդից ավելի ամբողջական է և հաջորդի համար ճանապարհ է բացում։ Եվ այսօր նա ուղարկել է մարգարե [[Բահաուլլա]]յին «Աստծո Փառքը»։
 
Ինչպես հրեական կրոնը ծնեց քրիստոնեությունը, այնպես էլ իսլամի տեսակետները կյանք տվեցին բահայի հավատին։ Սակայն, քրիստոնեության նման, բահայի հավատը լիովին անկախ է նախորդ կրոնից։ Այս կրոնը [[իսլամ]]ից է ծնվել, բայց անկախ է, իսլամի ճյուղ չէ։ Նրա համաշխարհային կենտրոնը [[Հայֆա]]յում ([[Իսրայել]]) է գտնվում։
 
[http://bahai.am/ Բահայի հավատը]՝ աշխարհում հայտնի նորագույն, անկախ [[կրոն]] է, որը ուսուցանում է Աստծո միակություն, մարդկության միասնություն և կրոնների հիմնարար ներդաշնակություն: Քրիստոնեությունից հետո այն աշխարհում երկրորդ տարածված կրոնն է, որն ընդգրկում է ամբողջ երկրագունդը և աշխատում է այն միավորել: Բահայի ուսմունքները<ref>{{Cite web|url=https://www.britannica.com/topic/Bahai-Faith|title=Bahāʾī Faith}}</ref> խթանում են գիտության և կրոնի միջև ներդաշնակությանը, գենդերային հավասարությանը և պայքարում են՝ վերացնելու բոլոր տեսակի նախապաշարմունքներն ու ռասիզմը: Բահայիները հավատում են յուրաքանչյուր մարդու՝ իր համար ճշմարտությունը գտնելու ունակությանը, և այստեղ հոգևորականներ չկան։ Բահայիները ընդունում են աշխարհի միաստվածական կրոնների հիմնադիրների և մարգարեներից յուրաքանչյուրի ճշմարտությունը և հավատում են Աստծո կողմից ուղարկվող հայտնությունների շարունակականությանը: Բահայի հավատքի այս եզակի սկզբունքը յուրաքանչյուր միաստվածական կրոն ընկալում է որպես միացյալ հոգևոր համակարգի օղակ, որն աստիճանաբար զարգանում է, ճիշտ այնպես, ինչպես գրքի գլուխները շարունակում են նույն պատմության տրամաբանական զարգացումը:  
Ձևավորվելով [[19-րդ դար]]ի կեսերին [[Պարսկաստան]]ում` այժմ միավորում է ավելի քան 8 միլիոն հետևորդների<ref name="britannica1">The Britannica Book of the Year (1992-present)</ref><ref name="britannica-1998">[http://www.adherents.com/Religions_By_Adherents.html#Baha'i Major Religions Ranked by Size, reference to the 1998 estimate in Encyclopedia Britannica]</ref><ref>[http://news.bahai.org/media-information/statistics/ Bahá'í World News Service: Statistics]</ref> 188 երկրներում և 45 անկախ տարածքներում<ref name="britannica1"/> Սրանք տարբերի ազգերի, ժողովուրդների և ցեղերի ու տարբեր սոցիալական շերտերի ներկայացուցիչներ են։ Բահայի կրոնի սուրբ գրություններից հատվածներ թարգմանվել են աշխարհի ավելի քան 800 լեզուներով<ref>[http://rsmd.net/research/scripture Doctor of Theology, Stockman, R. H., Scripture]</ref>։։
 
[[Պատկեր:The-bab-feature-img.jpg|մինի|Բահայի հավատի սրբավայրը]]
Բահայի ուսմունքները կարևորում են հոգու փոխհարաբերությունները Աստծո՝ հավերժական, անճանաչելի էության հետ և խորհուրդ են տալիս ամեն օր աղոթել և խորհել: Բահայիները հավատում են մարդկային հոգու հավերժական զարգացմանը և մարդկությանը ծառայելու միջոցով ջանում են զարգացնել այնպիսի հոգևոր հատկանիշներ, ինչպիսիք են բարությունը, առատաձեռնությոնը, ազնվությունը, ճշմարտախոսությունը, խոնարհությունը: Բահայի հավատի հիմնարար սկզբունքներից են.
Բահայի հավատը հիմնված է Բահաուլլայի և Բաբի <ref>Lindsay Jones "Encyclopedia of Religion", USA, Thomson Gale, 2005</ref> սուրբ գրքերի վրա։ Հիմնական թեմաներն են՝ [[Աստված|Աստծո]], [[կրոններ]]ի և մարդկության միասնությունը։ Բահաուլլան հայտնում է, որ «Աստծո հավատի և Նրա կրոնի հիմնական նպատակը կայանում է մարդկային ռասայի շահերի պաշտպանության մեջ, նրա միասնության հաստատման և մարդկանց միջև սիրո ու ընկերության ոգու ամրապնդման մեջ»։ Բահայիները հավատում են, որ Աստված միակն է և Նրա էությունն անըմբռնելի է։ Աստծո կամքն արտահայտվում է Իր Ավետաբերների միջոցով, որոնց բահայիներն անվանում են Աստվածահայտնություններ կամ Աստծո Հայտնիչներ։ Յուրաքանչյուր Հայտնիչի առաքելությունն է հոգևոր զարգացման համար հավատացյալներին ոչ միայն տալ կատարյալ ուղեցույց, այլև ազդել հասարակության բնույթի վրա ամբողջությամբ։
 
* Ճշմարտության ինքնուրույն որոնումը
«Կասկած չկա, որ աշխարհի ժողովուրդները` անկախ իրենց ազգային կամ կրոնական պատկանելիությունից, իրենց ոգեշնչումն են քաղում միևնույն Աստծուց և պաշտում են միևնույն Աստծուն։ Տարբերությունը ծեսերում է, որոնց նրանք ենթարկվում են, ինչը բացատրվում է այն ժամանակի պահանջների ու կարիքների տարբերությամբ, երբ դրանք հայտնվել են։ Բոլոր կրոնները` բացառությամբ այն քչերի, որտեղ ելք է գտնում մարդկային անբարոյականությունը, ուղարկված են Աստծուց և արտացոլում են Նրա Կամքը և Նպատակը»։ - Բահաուլլա
* Բոլոր տեսակի նախապաշարմունքների վերացումը
* Մարդկության միասնությունը
* Բոլոր կրոնների միասնական հիմքը
* Կրոնը պետք է լինի սիրո և ուրախության աղբյուր
* Գիտության և կրոնի ներդաշնակությունը
* Պարտադիր կրթությունը բոլորի համար
* Գենդերային հավասարությունը
 
Բահայիները հավատում են, որ Աստված պարբերաբար ուղարկում է Աստվահայտնությունների՝ մարդկությանը աստվածային ուղերձը<ref>{{Cite web|url=https://news.bahai.org/media-information/statistics/|title=Statistics}}</ref> հասցնելու համար:  Մարդկությանը հայտնի Աստվահայտնություններից են Աբրահամը, Մովսեսը, Բուդդան, Կրիշնան, Հիսուս Քրիստոսը, Մուհամեդը, Բաբը և Բահայի հավատքի հիմնադիր Բահաուլլան։
 
 
'''Ինչպե՞ս սկսվեց բահայիների պատմությունը'''
 
 
Պարսկաստանի Շիրազ քաղաքում,  1844 թ.-ին, մի երիտասարդ վաճառական կատարեց ցնցող հայտարարություն: [[Բաբ]] (նշանակում է Դարպաս) անունով այս նոր մարգարեն <ref>{{Cite web|url=http://rsmd.net/research/scripture|title=Scripture}}</ref>աղմուկ բարձրացրեց պարսից հասարակության մեջ իր հեղափոխական ուսմունքներով՝ հոգևոր և բարոյական կերպարանափոխություն, կանանց և տղամարդկանց իրավահավասարության հաստատում և աղքատների դիրքի բարելավում: Բաբի շարժումը արագորեն տարածում գտավ և բուռն արձագանք առաջացրեց կառավարության և հոգևորականության կողմից: Այն ժամանակ, երբ հոգևորականները ճնշող դեր էին խաղում պարսկական հասարակության մեջ, Բաբը խրախուսում էր մարդկանց մտածել ինքնուրույն և ազատվել սնահավատությունից և կարծրատիպերից: Նա նաև հռչակեց, որ եկել է նախապատրաստելու նոր, համամարդկային հայտնիչի ճանապարհը, որ Ավետյացը, ում մասին խոսվել է բոլոր նախորդ կրոններում և սուրբ գրվածքներում, շուտով կբացահայտվի: Նա հորդորեց իր հետևորդներին տարածել այս ուղերձը ասելով, որ այս. «Առաջնորդության ուղին սիրո և կարեկցանքի ուղի է, այլ ոչ թե ուժի ու պարտադրանքի»: Նրա տասնյակ հազարավոր հետևորդները, ներառյալ ինքը՝ Բաբը, խոշտանգվեցին, սպանվեցին և հրապարակավ մահապատժի ենթարկվեցին իրենց նոր հավատի համար:
 
1850 թ.-ին՝ Բաբի մահապատժից հետո, [[Բահաուլլա|Բահաուլլան]] աստիճանաբար ստանձնեց Բաբի դերը: 1852 թ.-ին բանտում Բահաուլլան Աստծո կողմից հայտնություն ստացավ: Դրանով Բաբի մարգարեություններն ու խոստումները կատարվեցին: Բահայի հավատքը այժմ միլիոնավոր հետևորդներ ունի աշխարհի բոլոր տարածաշրջաններում, մայրցամաքներում և երկրներում, ինչպես նաև Հայաստանում: Բահաուլլայի ուսմունքները շեշտը դնում են արդարության, հավասարության և կրոնական միասնության վրա:[[Պատկեր:The-bab-feature-img.jpg|մինի|Բահայի հավատի սրբավայրը]]
 
 
'''Բահայի հավատի մասին'''
 
 
[https://www.bahai.org/action/ Բահայի համայնքները] ամենատարբեր ջանքեր են գործադրում բազմազան կրոնների, ցեղերի, տարբեր համայնքների հետ միասնության և սոցիալական վերափոխման համար: Յուրաքանչյուր տարածաշրջանի իրականությանը համապատասխանող և մարդկության միասնության սկզբունքը սատարող գործողությունների միջոցով նրանք փորձում են գտնել, թե ինչ է անհրաժեշտ հասարակությանը նյութապես և հոգեպես ավելի պտղաբեր դառնալու համար։
 
Այս գործունեություններից մի քանիսը, որոնք համարվում են «հիմնական գործունեություններ», ներառում են երեխաների համար բարոյական և հոգևոր զարգացման դասընթացներ, նախադպրոցական տարիքի  և դեռահասների զարգացման ծրագրեր, ուսումնական խմբեր և աղոթքի հանդիպումներ: Բահայի իրադարձությունները՝ հանդիպումներ, ընտրություններ, երեկույթներ, կրոնական արարողություններ, սուրբ օրերի տոնակատարություն, անցկացվում են սոցիալական շփման, հումորի, երաժշտության և ընդհանուր ուրախության ու երջանկության մթնոլորտում։
 
Կախված համայնքի մեծությունից՝ բահայիները հաճախ հանդիպում են տանը կամ բահայի տեղական կենտրոններում: Բահայիների հանդիպումները բազմազան  հնարավորություն են տալիս մասնակիցներին հանդիպել և ծանոթանալ տարբեր ծագմամբ, մշակույթների և ազգերի ներկայացուցիչների հետ։
 
 
'''Բահայի ֆոնդերը'''
 
 
[https://bahaiteachings.org/bahai-faith/ Բահայի ֆոնդերը] ստեղծվում են տվյալ համայնքի բահայիների նվիրատվությունների միջոցով։ Այսպիսով բահայի համայնքի կողմից իրականացվող սոցիալ տնտեսական զանազան ծրագրերի իրականացման համար պահանջվող միջոցները նվիրաբերում են բահայիները:  Յուրաքանչյուր նվիրատվություն համարվում է անձնական տեղեկատվություն, անձնական նվիրաբերության չափը չի հրապարակվում, սակայն ընդհանուր ֆինանսական հաշվետվությունը թափանցիկ է և ներկայացվում է բահայի համայնքի բոլոր անդամներին ամեն ամիս:
 
Բահայիների ներդրումները նպաստում են սոցիալական և համայնքային զարգացման ծրագրերի իրագործմանը, երեխաների, երիտասարդների և մեծահասակների հոգևոր դաստիարակությանը, բահայի կենտրոնների և այգիների պահպանմանը: Այս ծրագրերին մասնակցելը կարող է յուրաքանչյուրը, ով ցանկանում է մաս կազմել բահայի համայնքների կառուցմանը՝ հիմնված հոգևոր սկզբունքների վրա, ինչպիսիք են արդարությունը, բարությունը և սերը:
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բահայի» էջից