«Լյուսի Փևենսի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 6.
| սեռ = իգական
| կոչում = Թագուհի Լյուսի Քաջարի
| ազգություն = անգլիացի}}
 
'''Լյուսի ՓևենսինՓևենսի''', [[Քլայվ Սթեյփլս Լյուիս|Ք.Ս. Լյուիս]]ի «[[Նարնիայի ժամանակագրություններ]]» վիպաշարի գեղարվեստական կերպար է: ՆաԼյուսին չորս Փևենսի երեխաներից ամենակրտսերն է և առաջինն է, ով գտնում է պահարանի միջով մուտքը դեպի Նարնիա «[[Առյուծը, կախարդը և պահարանը|Առյուծը, կախարդը և զգեստապահարանը]]» գրքում: Բոլոր Փևենսի երեխաներից Լյուսին է ամենասերտ շփումն ունենում Ասլանի հետ: Բացի այդ, բոլոր մարդկանցից, ովքեր երբևէ այցելել են Նարնիան, Լյուսիի հավատը Նարնիայի վերաբերյալ հավանաբար ամենամեծն է: Նա թագադրվում է որպես թագուհի Լյուսի Քաջարի և իշխանակցում է Նարնիայում իր երկու եղբայրների և քրոջ հետ: Վեպերում Փևենսիներից Լյուսին է կենտրոնական կերպարը: Լյուսին գլխավոր կերպարն է յոթ գրքերից երեքում («[[Առյուծը, կախարդը և պահարանը|Առյուծը, կախարդը և զգեստապահարանը]]», «[[Արքայազն Կասպիանը]]» և «[[Լուսաբացի նվաճողը կամ ծովագնացություն դեպ աշխարհի ծայրը|Լուսաբացի նվաճողը կամ ծովագնացություն դեպի աշխարհի ծայրը]]»), ինչպես նաև երկրորդական կերպար է երկու այլ գրքերում («[[Ձին և իր տղան]]» և «[[Վերջին ճակատամարտ (Նարնիայի ժամանակագրություններ)|Վերջին ճակատամարտը]]»):
}}
 
'''Լյուսի Փևենսին''' [[Քլայվ Սթեյփլս Լյուիս|Ք.Ս. Լյուիս]]ի «[[Նարնիայի ժամանակագրություններ]]» վիպաշարի գեղարվեստական կերպար է: Նա չորս Փևենսի երեխաներից ամենակրտսերն է և առաջինն է, ով գտնում է պահարանի միջով մուտքը դեպի Նարնիա «[[Առյուծը, կախարդը և պահարանը|Առյուծը, կախարդը և զգեստապահարանը]]» գրքում: Բոլոր Փևենսի երեխաներից Լյուսին է ամենասերտ շփումն ունենում Ասլանի հետ: Բացի այդ, բոլոր մարդկանցից, ովքեր երբևէ այցելել են Նարնիան, Լյուսիի հավատը Նարնիայի վերաբերյալ հավանաբար ամենամեծն է: Նա թագադրվում է որպես թագուհի Լյուսի Քաջարի և իշխանակցում է Նարնիայում իր երկու եղբայրների և քրոջ հետ: Վեպերում Փևենսիներից Լյուսին է կենտրոնական կերպարը: Լյուսին գլխավոր կերպարն է յոթ գրքերից երեքում («[[Առյուծը, կախարդը և պահարանը|Առյուծը, կախարդը և զգեստապահարանը]]», «[[Արքայազն Կասպիանը]]» և «[[Լուսաբացի նվաճողը կամ ծովագնացություն դեպ աշխարհի ծայրը|Լուսաբացի նվաճողը կամ ծովագնացություն դեպի աշխարհի ծայրը]]»), ինչպես նաև երկրորդական կերպար է երկու այլ գրքերում («[[Ձին և իր տղան]]» և «[[Վերջին ճակատամարտ (Նարնիայի ժամանակագրություններ)|Վերջին ճակատամարտը]]»):
 
2005 թվականի «[[Նարնիայի ժամանակագրություններ: Առյուծը, կախարդը և զգեստապահարանը]]» ֆիլմում Լյուսիի կերպարը մարմնավորում է [[Ջորջի Հենլի]]ն, նա նորից է կատարում այդ դերը նաև «Նարնիայի ժամանակագրություններ: Արքայազն Կասպիանը» 2008 թվականի ֆիլմում <ref name="pc-return">{{cite news | title = Caspian to be second Narnia movie | publisher = BBC | date = 2006-01-18 | url = http://news.bbc.co.uk/1/hi/entertainment/4625478.stm | access-date = 2006-12-01 }}</ref>: Ջորջիի ավագ քույր Ռեյչել Հենլին մարմնավորում է ավելի մեծ տարիքով Լյուսիի կերպարը առաջին ֆիլմի վերջում: Ջորջի Հենլին Լյուսիի դերը խաղում է նաև ֆիլմաշարի երրորդ ֆիլմում՝ 2010 թվականի «Նարնիայի ժամանակագրություններ: Լուսաբացի նվաճողը կամ ծովագնացություն դեպի աշխարհի ծայրը»:
Տող 18 ⟶ 16՝
Լյուսին չորսից ամենահավատարիմն էր և ամենամոտն էր Ասլանին: Նա երբեք չէր դադարում հավատալ Նարնիային: Անգլիայում գնացքի վթարի արդյունքում մահանալուց հետո Լյուսին իր եղբայրների՝ Փիթերի և Էդմունդի, ինչպես նաև Նարնիայի այլ բնակիչների հետ տեղափոխվում է Ասլանի երկիր:
 
== ԿերպարըԿերպար ==
 
Լյուսին Փևենսիներից ամենազգայունն է ու անձնվերը: Հենց այդ պատճառով է նա տեսնում Ասլանին կիրճից այն կողմ «[[Արքայազն Կասպիանը|Արքայազն Կասպիան]]» գրքում, մինչդեռ իր եղբայրներն ու քույրը ավելի թերահավատ են և պակաս հակված կույր հավատքի: «[[Առյուծը, կախարդը և պահարանը|Առյուծը, կախարդը և զգեստապահարանը]]» գրքում Լյուսին փոքր երեխա էր և գտնվում էր անծանոթ տանը առանց իր մորը: Նա նաև չափազանց խոցելի էր ու զգում էր անվտանգության, հրաշքի և որևէ բանի կարիք, ինչին կարելի էր հավատալ: Իր եղբայր Էդմունդը անգթորեն ծաղրում էր նրան Նարնիային հավատալու և «մանկական խաղեր» խաղալու պատճառով: Երբ Լյուսին բացահայտում է, որ Էդմունդը ևս այցելել է պահարանում գտնվող աշխարհը, սակայն միևնույն է շարունակում է պնդել, որ նրանք խաղում էին, նա անչափ վիրավորվում է, քանի որ նրա հավատը մարդկայնության և իր եղբայրների ու քրոջ նկատմամբ սեփական համոզմունքների հանդեպ տատանվում է:
 
Լյուսին սիրում է կենդանիներին և ընկերանում է բազմաթիվ արարածների հետ: Նա շատ է հուզվում «Արքայազն Կասպիանում», երբ բացահայտում է, որ թելմարինները ոչ միայն ներխուժել են Նարնիա, այլ նաև ճնշել են այնտեղի արարածներին, աստվածային և կիսաստվածային էակներին, որոնց շնորհիվ Նարնիան այդպիսի յուրահատուկ վայր էր: Նրա գիշերային թափառումը անտառի միջով, նրա փափագը տեսնելու, թե ինչպես են պարում անտառային ոգիների և նորից մաս կազմում բնության և կյանքի հետ նրանց շփմանը, սիրո, հույսի ու հիասթափության այն խորը պահերից մեկն է, որին մենք մասնակից ենք լինում Լյուսիի հետ միասին իր հոգևոր ճանապարհորդության ընթացքում: Լյուսին երբեք չի դադարում հավատալ Նարնիային, և այդ հավատը նրան քաջություն է փոխանցում: Այդ իսկ պատճառով նա ավելի արկածախնդիր է, քան իր քույր Սյուզընը: Լյուսին ունի մեծ ցանկություն օգնելու մյուսներին, ինչը խորհրդանշում է այն բուժիչ խմիչքը, որը նրան նվիրել էր Ձմեռ պապը և որը նախատեսված էր դրա կարիքն ունեցողների համար: Այդ խմիչքը սակայն հարկավոր էր օգտագործել խնայողաբար: «Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» գրքում ռազմի դաշտում Ասլանի դասն էր օգտագործել այդ ուժը առանց կողմնակալության և չկառչել իր կողմից ամենաշատը սիրվածների կարիքներից:
 
=== ''«Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» գրքում'' ===
 
Լյուսիի եղբայրներ [[Փիթեր Փևենսի|Փիթեր]]ը ու [[Էդմունդ Փևենսի|Էդմունդ]]ը և քույր [[Սյուզըն Փևենսի|Սյուզըն]]ը սկզբում չեն հավատում նրան Նարնիայի վերաբերյալ, սակայն ավելի ուշ բոլորը գտնում են դեպի Նարնիա իրենց ճանապարհը:
Տող 38 ⟶ 35՝
Տարիներ անց սպիտակ եղնիկի որսի ժամանակ Լապտերային հովտում Փևենսիները նկատում են այն ճրագասյունը, որտեղ Լյուսին հանդիպել էր պարոն Թումնուսին: Նրանք զգեստապահարանի միջով վերադառնում են Անգլիա, որտեղ գեթ մեկ րոպե չի անցել և նրանք նորից երեխաներ են:
 
==='' «Ձին և իր տղան» գրքում'' ===
 
«[[Ձին և իր տղան]]» գրքի իրադարձությունները զարգանում են Փևենսիների թագադրությունից հետո և «Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» գրքում Անգլիա իրենց վերադարձից առաջ: Լյուսին այստեղ երիտասարդ կին է, որն օգնության է հասնում Արչենլենդին: Արքայազն Քորինը նրան նկարագրում է որպես չարաճճի և ոչ նույնքան կանացի օրիորդի, որքան իր քույրն է՝ թագուհի Սյուզընը, որն «իսկական լեդի» է: Նա օգնում է թագավոր Լյունին ողջունել Արավիսին Անվարդ և օգնում է պատրաստել Արավիսի սենյակը և հագուստները:
 
===''«Արքայազն Կասպիանը» գրքում'' ===
 
Լյուսին (որն ասյտեղ 9 տարեկան է) «[[Արքայազն Կասպիանը]]» գրքում կրկին ճանապարհորդում է Նարնիա Փիթերի, Սյուզընի և Էդմունդի հետ: Այս գրքում Լյուսին սկզբում միակն է, ով տեսնում է Ասլանին և նա դժվարությամբ փորձում է համոզել եղբայրներին և քրոջը, ինչպես նաև թզուկ Թրամփկինին, որ Ասլանը վերադարձել է` այսպիսով կրկնելով առաջին գրքում իր անցած փորձությունը: Սակայն Էդմունդը հավատում է Լյուսիին և սատարում նրան, քանի որ Լյուսին ճիշտ էր նաև Նարնիայի գոյության մասին: Ասլանը ասում է Լյուսիին, որ նա նորից փորձի և հետևի նրան միայնակ, եթե մնացածը հրաժարվեն գալ իր հետ: Լյուսին նշում է, որ Ասլանը մեծացել է, չնայած իրականում մեծացել է ինքը:
 
===''«Լուսաբացի նվաճողը կամ ծովագնացություն դեպի աշխարհի ծայրը» գրքում''===
 
Մինչ Սյուզընը ճանապարհ է ընկնում դեպի Ամերիկա պարոն և տիկին Փևենսիների հետ, իսկ Փիթերը պարապում է պրոֆեսոր Քիրքի հետ, Լյուսին (11 տարեկան), Էդմունդը և նրանց զարմիկ Յուսթըսը հայտնվում են Նարնիայում կախարդական նկարի միջոցով: Այս գիրքը գլխավորապես գրված է Լյուսիի տեսանկյունից: Գրքի վերջում Ասլանը պնդում է, որ նա և Էդմունդը Սյուզընի և Փիթերի նման մեծացել են Նարնիայի հրաշքների համար:
 
===''«Վերջին ճակատամարտը» գրքում''===
 
«[[Վերջին ճակատամարտ (Նարնիայի ժամանակագրություններ)|Վերջին ճակատամարտը]]» գրքում Լյուսին երկրորդական դեր է խաղում և կրկին վերադառնում է Նարնիա իր եղբայրներ՝ գերագույն թագավոր Փիթերի և թագավոր Էդմունդի, ինչպես նաև Յուսթըս Սքրաբի, Ջիլլ Փոլլի, Փոլլի Փլամերի և Դիգորի Քիրքի հետ: Այստեղ նա դառնում է Նարնիայի ոչնչացման ականատեսը և շարունակում է ապրել Ասլանի կողմից ստեղծված նոր Նարնիայում: Նոր Նարնիայում վերամիավորվում են բոլոր մարդիկ և կենդանիները, որոնք ապրել էին Նարնիայում իր գոյության ժամանակ: Լյուսին նորից հանդիպում է իր հին ընկեր [[ֆավն]] Թումնուսին, և Ասլանը պատմում է նրան Անգլիայում տեղի ունեցած երկաթուղային վթարի մասին, որի արդյունքում զոհվել են Լյուսին, իր եղբայրները, ծնողները, Փոլլին, Դիգորին, Յուսթըսը և Ջիլլը: Լյուսին, Դիգորին, Փոլլին, Փիթերը, Էդմունդը, Յուսթասը և Ջիլլը հավերժ մնում են Ասլանի հայրենիքում, իսկ Սյուզընը մնում է Երկրի վրա. նրա վերջնական ճակատագիրըն անորոշ է: