«Բրոնզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
No edit summary
Տող 23.
 
== Բրոնզի կիրառում Հայքում ==
Հայերը բրոնզը ստացել են դեռ վաղ ժամանակներից։ էջմիածնիԷջմիածնի շրջակայքում գտնված բրոնզե առաջին առարկաները վերաբերում են մ․ թ․ ա․ IV հազարամյակին։ Մինչև III հազարամյակի վերջը զենքերը, զարդերը, գործիքները պատրաստվել են միայն արսենային բրոնզից, հետագայում՝ բարձրորակ անագապղնձից։ Բրոնզը հաճախ ստացվել է պղնձի, արսենի, անագի, կապարի, երբեմն էլ ծարիրի համաձուլվածքից։ Մ․ թ․ ա․ II հազարամյակին վերաբերող ցուլերի, այծերի և այլ կենդանիների ու թռչունների բրոնզաձույլ արձանիկներ, ռազմակառքերի մոդելներ, դրվագումով և փորագիր գոտիներ են հայտնաբերվել Լճաշենում, Արթիկում և այլն։ Վանի կամ Արարատյան (Ուրարտական) թագավորության ժամանակաշրջանում (մ․ թ․ ա․ IX–VI դդ․) բրոնզից ձուլել են արձաններ և արձանիկներ, կահույքի մասեր, դրվագումով և փորագրությամբ, բարձր արվեստով հարդարել են զենքեր (վահաններ, սաղավարտներ, կապարճներ), այլ առարկաներ։ Վանի թագավորության անկումից հետո՝ հին հայկական Երվանդունիների թագավորության ժամանակաշրջանում նույնպես բրոնզից պատրաստել են արձաններ, և արձանիկներ, պաշտամունքային և կենցաղային իրեր։ Գիսանե և Դեմետրա աստվածուհիների բրոնզաձույլ արձանները, ըստ Տարոնի պատմիչ Հովհան ՄամիկոնյանպատմիչիՄամիկոնյան պատմիչի, ունեցել են 12–15 կանգուն բարձրություն։ Միջին դարերում պատրաստվել են գեղարվեստորեն ձևավորված հավանգներ, կանթեղներ, բուրվառներ։ Մեծարժեք շինվածք է Հաղարծնի վանքի բրոնզե մեծ կաթսան՝ հայերեն արձանագրությամբ (1232, քաշը՝ 350 կգ, Հայաստանի պատմության պետ․ թանգարան)։ Խորհրդային կարգերի օրոք բրոնզը Հայաստանում լայն կիրառություն է ստացել մոնումենտալ և կիրառական արվեստում։ Երևանում կանգնեցվել են Հ․ Թումանյանի (քանդակագործ՝ Արա Սարգսյան, 1957), Ա․ Սպենդիարյանի (քանդակագործներ՝ Արա Սարգսյան և Ղ․ Չուբարյան, 1957), Ա․ Իսահակյանի (քանդակագործ՝ Ս․ Բաղդասարյան, 1965), Մ․ Նալբանդյանի (քանդակագործ՝ Ն․ Նիկողոսյան, 1966) բրոնզաձույլ արձանները<ref name="ReferenceA"/>։
 
== Բրոնզի կիրառում արվեստում ==
Բրոնզն արվեստում, դեկորատիվ կիրառական արվեստում և արձանագործության մեջ լայնորեն օգտագործվող մի նյութ է, որը հայտնի է եղել հնագույն ժամանակներից։ Լինելով դյուրահալ և հեշտ մշակվող, ամուր, աչքի ընկնելով հաճելի երանգով ու փայլով՝ այն հնագույն ժամանակներից օգտագործվել է ինչպես գործիքների ու զենքերի, այնպես էլ իրերի և զարդերի պատրաստման ժամանակ։ Բրոնզի փոշին և նուրբ թերթիկները ծառայում են փայտը, ոսկրըոսկորը, սև մետաղները և գիպսը բրոնզապատելու համար։ Բրոնզի հատկությունները (ճկունություն, կպչունություն, պլաստիկություն) հնարավորություն են ընձեռում արձանի ամենամանր մասերը վերարտադրել, առանց հավելյալ նեցուկի ստեղծել ծավալային կոմպոզիցիաներ, ստանալ սնամեջ, համեմատաբար թեթև ձուլվածքներ։ Բրոնզն օքսիդանալով ձեռք է բերում կայուն երանգներ (բնական բրոնզափայլ), լավ է ենթարկվում ոսկեզօծման, դրվագման, փորագրման, որոնք բազմազան են դարձնում առարկայի գույնն ու ֆակտուրան։ Մ․ թ․ ա․ III հազարամյակում Միջագետքում և 2-րդ հազարամյակում Եգիպտոսում բաց կաղապարներով ձուլումը փոխարինվել է կավե երկփեղկ փակ կաղապարներով ձուլմամբ։ Միջին Արևելքում I հազարամյակի վերջին բրոնզյա իրերը դրվագազարդվել են պղնձով, արծաթով, երբեմն՝ նաև ոսկով։ Չինաստանում, ուր բրոնզը հայտնի էր մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակից, կիրառվել է, այսպես կոչված, մոմե ձուլման եղանակը։ Հունաստանում մ․ թ․ ա․ V–IV դդ․ բրոնզե մեծ արձաններ ձուլելիս կիրառել են «մոմե մոդելը կորուսելուկորուցելու» եղանակը, որը մինչև օրս էլ կիրառվում է մոնումենտալ քանդակագործության բնագավառում։ Հին Հռոմում հուշարձանները (Մարկոս Ավրելիուսի հեծյալ արձանը Հռոմի Կապիտոլիումում, մ․ թ․ II դ․), կիսանդրիները, կանթեղները ձուլում էին մեծ հատվածներով։ Միջին դարերում բրոնզից ձուլել Ենեն եկեղեցական և պալատական սպասք, կահույքի մասեր, տաճարների քանդակազարդ դռներ, կաթսաներ, կենցաղային առարկաներ։ Վերածնության դարաշրջանում «մոմե մոդելը կորուսելուկորուցելու» եղանակով են ձուլվել Լ․ Գիբերտիի Ֆլորենցիայի Բապտիստերիումի դռները (հյուսիսայինը՝ 1404–24թթ., արևելյանը՝ 1425–52թթ.), Դոնատելլոյի (1447–53, Պադուա) և Ա․ Վեռոկքիոյի (1479–90, Վենետիկ) հեծյալ արձանները։ XVI դ․ Ռուսաստանում բրոնզի ձուլումը բարձր մակարդակի հասավ XIX դ․ 2-րդ կեսից գեղարվեստական իրերը էժանացնելու նպատակով բրոնզի ձուլումը խիստ նվազել է։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին մի շարք իմպրեսիոնիստների (Օ․ Ռոդեն, Ա․ Բուրդել, Շ․ Դեսպիո, Զ․ Մանցու) գործերում բրոնզը գեղարվեստական նոր հատկանիշներ է ձեռք բերել։ ԽՍՀՄ արձանագործության մեջ բրոնզը լայն և բազմազան կիրառություն է գտել Վ․ Ի․ Մուխինայի, Ս․ Դ․ Լեբեդևայի, Ա․ Տ․ Մատվեևի գործերում<ref name="ReferenceA"/>։
 
== Գրականություն ==
Տող 57.
* [http://web.comhem.se/vikingbronze/ Viking Bronze – Ancient and Early Medieval bronze casting] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20160416001549/http://web.comhem.se/vikingbronze/ |date=2016-04-16 }}
 
{{ՀՍՀ|հատոր=2|էջ=573}}
== Աղբյուրներ ==
 
[[Կատեգորիա:Բրոնզ]]
[[Կատեգորիա:Պղնձի համաձուլվածքներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բրոնզ» էջից