«Ստեփանոս Սյունեցի»–ի խմբագրումների տարբերություն

չ
Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
(հեռացվել է Կատեգորիա:Հայ քերականներ ՀոթՔաթ գործիքով)
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589))
 
 
== Կրթություն ==
Կրթվել ու մեծացել է Հայոց ոստան [[Դվին]]ում, քաղաքի ավագ քահանայի ընտանիքում։ Ուսանել է Դվինի հայոց կաթողիկոսարանում։ Այնուհետև բավական ժամանակ հոգևոր կրթություն է ստացել [[Գեղարքունիք (գավառ)|Գեղարքունյաց]] գավառի Մաքենեցոց վանքում՝ վանահայր Սողոմոնի մոտ, ապա, այն ժամանակ [[Հայաստան]]ում մեծ հռչակ վայելող Սյունյաց վարդապետարանում՝ [[Մովսես Քերթող]]ի մոտ։ XIII դարի պատմիչ [[Ստեփանոս Օրբելյան]]ը հայտնում է, որ դավանաբանության վերաբերյալ Ստեփանոս Սյունեցին վիճաբանություն է ունենում իշխան Սմբատ Բագրատունու հետ, և քանի որ հմուտ չէր փիլիսոփայական արտաքին գիտությանը (աշխարհիկ գիտություններ), իշխանը նրան տգետ է անվանում և կամենում հալածել:հալածել։ Ստեփանոսն ուսումնառության է մեկնում [[Կոստանդնուպոլիս]], ապա [[Աթենք]] և [[Հռոմ]], սերտում հունարեն ու լատիներեն գրականություն և դպրություն, յուրացնում երաժշտական արվեստը, խորացնում իր իմացությունը աստվածաբանության ու մատենագրության մեջ:մեջ։
 
== Եպիսկոպոսական ձեռնադրություն ==
Վերադառնալով Կոստանդնուպոլիս՝ եռանդուն թարգմանչական գործունեություն է ծավալում՝ խորհրդատու և համագործակից ունենալով հայազգի գիտնական իշխան Դավիթ Հյուպատոսին:Հյուպատոսին։ Սա բարձր պաշտոն էր զբաղեցնում բյուզանդական արքունիքում՝ կայսերական սեղանապետն էր:էր։ Այնուհետև, ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի, վերադառնալով Դվին՝ Ստեփանոս Սյունեցին տեսավ Հայաստանը՝ արաբներից ավերված և քարուքանդ արված, զրկված հայրենի իշխաններից, որոնցից շուրջ ութ հարյուր հոգու արաբներն այրել էին Նախիջևանի եկեղեցում:եկեղեցում։ Վախճանվել էր նաև Սյունյաց Հովհան եպիսկոպոսը, և իշխաններ Բաբգենի ու Քուրդի խնդրանքով կաթողիկոս [[Դավիթ Ա Արամոնեցի]]ն (728-741 թթ.) Ստեփանոս Սյունեցուն ձեռնադրում է եպիսկոպոս և նշանակում Սյունյաց մետրոպոլիտության աթոռում:աթոռում։
 
== Հոգևոր և մշակութային գործունեություն ==
Ստեփանոս Սյունեցին ծավալել է մշակութային լայն գործունեություն, կատարել է թարգմանություններ հունարենից, գրել ինքնուրույն աշխատություններ, մեկնություններ (որոնց թվում՝ Դիոնիսիոս Թրակացու «Արվեստ քերականության» հայտնի աշխատության մեկնաբանությունը), ճառեր, ինչպես նաև հոգևոր երգեր, շարականներ և կցորդներ։ Մեծ է Սյունեցու ներդրումը հոգևոր երգարվեստի, երաժշտության տեսության ու շարականագրության բնագավառում։ Նրան են պատկանում «Աւագ օրհնութեան» կանոնի շարականները։ Նրա հոգևոր երգերը տեղ են գտել Շարակնոց և Մանրուսմունք ժողովածուներում։ Ստեփանոս Սյունեցին անզուգական է իր նոր մոտիվներով, երաժշտական արվեստով ու թարմությամբ:թարմությամբ։ Նա նոր հնչեղություն մտցրեց հայոց հոգևոր երգի մեջ:մեջ։ Հին Շարակնոցի առաջաբանում կարդում ենք Սյունեցու անունը:անունը։ Սակայն սա դեռ ամբողջը չէ, քանզի նա է գրել նաև Մարտիրոսաց շարականները:շարականները։ Դրանք թեև վերագրվել են XI դարի կաթողիկոս [[Պետրոս Գետադարձ]]ին, սակայն Մարտիրոսաց շարականների մարտական մոտիվները, ոճը և լեզուն միանգամայն անհարիր են, այսպես կոչված, Հանգստյան շարականների ոգու և ոճի հետ, որոնք հեղինակել է Գետադարձը:Գետադարձը։ Հանգստյան շարականներում ակնբախ են հուսահատական, անկումային մոտիվները, ապաշխարողական բնույթը և XI դարի լեզվաձևերն ու ոճերը:ոճերը։ Ի դեպ, Շարակնոցում հանդիպում է ևս մեկ Ստեփանոս Սյունեցի, որ իբրև ապրել է V դարում, սակայն ոչ մի այլ տեղում հիշատակություն չկա նրա մասին, և պետք է ենթադրել, որ խոսքը նույն Ստեփանոսի մասին է:է։ Ժամանակակիցները նրան կոչել են «Սիւն երկնի, խարիսխ հաւատոյ»:։
 
== Աշխատություններ ==
Ստեփանոս Սյունեցին [[Դավիթ Ա Արամոնեցի|Դավիթ կաթողիկոսի]] պատվերով գրել է «Մեկնութիւն չորից Աւետարանչացն» երկը, այսինքն «Չորս ավետարանիչների մեկնությունը», որը Սյունյաց մեկնողական դպրոցի հին շրջանի՝ մեզ հասած միակ ամբողջական երկն է:է։ Երկար ժամանակ այն կորած է համարվել և միայն 1917 թվականին Գարեգին եպս. Հովսեփյանը գտել է 1155 թ.-ին գրված մի ձեռագրում:ձեռագրում։ Նրա թարգմանությամբ նաև մեզ են հասել [[Դիոնիսիոս Արիոպագացի|Դիոնիսիոս Արիոպագացու]], [[Գրիգոր Նյուսացի|Գրիգոր Նյուսացու]], [[Նեմեսիոս Եմեսացի|Նեմեսիոս Եմեսացու]], [[Կյուրեղ Ալեքսանդրացի|Կյուրեղ Ալեքսանդրացու]], [[Գևորգ Պիսիդես]]ի, [[Մաքսիմոս Խոստովանող]]ի աստվածաբանական, մեկնաբանական և բնագիտական մեծարժեք աշխատությունները։ Բավական մեծաթիվ են եղել նաև նրա մեկնաբանական բնույթի գործերը։
 
== Մահ ==
Ստեփանոս Օրբելյանը մանրամասն հաղորդում է Սյունեցու ողբերգական մահվան հանգամանքները, որտեղ իմանում ենք, որ Եղեգյաց ձոր գավառի Մոզ ավանում մի անառակ կնոջ երեք անգամ զգուշացնում է հեռու կանգնել մեղքի ճանապարհից, և երբ նա չի զղջում և շարունակում է իր անպարկեշտ կյանքը, Ստեփանոս Սյունեցին սաստիկ զայրանում է և մեծ պատժի վճիռ կայացնում (թե ինչպիսի՝ պատմիչը չի նշում):։ Դրանից հետո նա գնում է Ավագ ակն կոչված քաղցրահամ աղբյուրի ակունքում հանգստանալու, քանզի սաստիկ շոգ էր:էր։ Այնտեղ կարգադրում է խփել իր վրանը, իսկ իր մահիճը դնում է մի ուռենու վրա (հավանաբար ծառի ճյուղերին ամրացված մահիճ է եղե) և առանձին մնալով աղոթում է ու ննջում:ննջում։ Իսկ անառակ կինը, որոշած լինելով վրեժ լուծել, նաև որպեսզի ինքը ազատորեն գործի, իր սիրեկանի հետ գալիս է այնտեղ, սուրը տալիս է նրա ձեռքը և ուղարկում սպանելու:սպանելու։ Երբ երկու անգամ տղամարդը բարձրանում է ծառը և չի կարողանում սպանել (ըստ պատմիչի՝ հրաշափառ տեսլիքի պատճառով), անառակ կինն ինքն է սուրը վերցնում, բարձրանում ծառը և հարվածելով սրբի որովայնին՝ սպանում:սպանում։ Նշանավոր հոգևորականն ու շարականագիրը թաղվում է [[Վայոց ձոր]]ում գտնվող [[Թանահատի վանք]]ում՝ հայոց թվականության 184 թվականին (735 թ.): Ըստ Ստեփանոս Օրբելյանի, դրանից հետո քառասուն օր գավառը ցնցվում էր ուժեղ երկրաշարժից, ինչի պատճառով տներն ու ապարանքները դառնում էին իրենց բնակիչների գերեզմանները, և օդում տարածվում է մարդկանց վայոցը:վայոցը։ Դրանից հետո էլ գավառը կոչվեց Վայոց ձոր:ձոր։
 
== Աղբյուրներ ==