«Ստեփան Պալասանյան»–ի խմբագրումների տարբերություն

չ
Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
չ (→‎Հղումներ: մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589))
'''Ստեփան Հովհաննեսի Պալասանյան''' ([[դեկտեմբերի 5]], [[1837]] - [[փետրվարի 19]], [[1889]]), արևելյան աշխարհաբարի գիտական քերականության հիմնադիրն է, նշանավոր լեզվաբան, գրականագետ, պատմաբան, սոցիոլոգ և մանկավարժ։
 
Ծնվել է [[Ռումինիա]]յի Բոտոշան քաղաքում։ Սկզբնական կրթությունն ստացել է իր քաղաքի քահանա Պ. Հակոբյանի մոտ, 1852-1855 թթ.-ին սովորել է Փարիզի Մուրադյան վարժարանում, աշակերտել է Գաբրիել արք. Այվազովսկուն, Ա. Գալֆայանին, Ս. Թեոդորյանին, ապա ուսումը շարունակել է իր ուսուցիչների հիմնած Հայկազյան վարժարանում (Փարիզ), 1858 թ.-ին հրավիրվել է Թեոդոսիա և պաշտոնավարել է Խալիպյան դպրոցում:դպրոցում։ Այստեղ աշխատելիս առաջադիմական ոգով հոդվածներ է տպագրել «Մասեաց աղաւնի» պարբերականում, որի պատճառով էլ գժտվել է իր ուսուցիչ Գաբրիել արք. Այվազովսկու հետ և մեկնել է Նոր Նախիջևան:Նախիջևան։ Այստեղ ընկերների հետ հիմնել են նոր դպրոց, որտեղ 3 տարի աշխատելուց հետոՙ 1863 թ.-ին, աշխատանքի է անցնում Թիֆլիսի Ներսիսյան դպրոցումՙ դասավանդելով հայոց լեզու, հայոց ընդհանուր պատմություն, հայ գրականություն և ֆրանսերեն:ֆրանսերեն։ 1869 թ.-ին Պալասանյանը մի խումբ ընկերների հետ Թիֆլիսում հիմնում է Գայանյան օրիորդաց դպրոցը. որպես լուսավորիչ-մանկավարժ նա շատ կարևոր տեղ էր տալիս աղջիկների կրթությանը:կրթությանը։ 1881 թ.-ից մինչև կյանքի վերջըՙ 1889 թվականը նա որպես մանկավարժ աշխատում է Էջմիածնի Գևորգյան ճեմարանումՙ դասավանդելով հայոց լեզու, հայ և ընդհանուր գրականություն, հայոց պատմություն և ֆրանսերեն:ֆրանսերեն։ Մահացել է 1889 թ.-ի փետրվարի 19-ին Էջմիածնումՙ 52 տարեկան հասակում, թաղված է Ս. Գայանե տաճարի հյուսիս-արևելյան մասում:մասում։
 
Ստ. Պալասանյանի նորարարությունն առանձնապես դրսևորվել է լեզվաբանության ասպարեզում. նա առաջինն էր, որ հետևելով հայտնի լեզվաբան-հայագետ Արսեն Այտընյանի տեսությանը, հիմք դրեց արևելահայերենի աշխարհաբարի գիտական քերականությաննՙ առաջին անգամ համակարգված ներկայացրեց արևելահայերենի հնչյունական համակարգը, բառակազմությունն ու իմաստաբանությունը և քերականությունըՙ իր երկու բաժիններով (ձևաբանություն և շարահյուսություն)ՙ իրենց քերականական կարգերին բնորոշ առանձնահատկություններով:առանձնահատկություններով։ Ազգի լուսավորության ու գոյատևման հիմքը համարելով ազգային լեզուն, նա դեմ էր օտարաբանություններին, ինչպես և ծայրահեղ մաքրամոլությանը։
 
Լեզվի ձևաբանական մակարդակում նա քննում է աշխարհաբարի խոսքի մասերը, ըստ որում, այս տերմինը առաջինը Պալասանյանն է ներմուծել աշխարհաբարումՙ «մասունք բանի»ի փոխարեն:փոխարեն։ Նա մեր լեզվում ներմուծել է նաև ենթակա և ստորոգյալ տերմինները, իսկ նախադասություն տերմինը վերցրել է Այտընյանից:Այտընյանից։
 
Աշխարհաբարի ձևաբանական համակարգում Պալասանյանը քննում և ընդունում է 10 խոսքի մաս, 7 հոլով, 3 հոլովում և բայական 4 լծորդություն:լծորդություն։ Նա դերբայը դիտում է առանձին խոսքի մաս:մաս։
 
Շարահյուսական մակարդակում նա սահմանում է նախադասությունը, ապա բերում է դրա բոլոր տեսակները, որոնք այժմ ընդունված են հայերենի դասագրքերում, խոսում է նաև դերբայական դարձվածի մասին որպես բարդ նախադասության կրճատման արդյունք:արդյունք։
 
== Գրքեր ==