«Սպաղանաց Մակար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-<nowiki/> +)
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 11.
[[1899 թվական]]ին կառավարությունը զորք է ուղարկում [[Սպաղանք]]՝ Մակարին բռնելու նպատակով։ Իր ուժերով զորքին է միանում նաև [[Քրդեր|քուրդ]] ցեղապետ Բշարե Խալիլը, որը դավադրաբար սպանել էր [[Աղբյուր Սերոբ]]ին։ Մակարը հետ է մղում թե՛ զորքի և թե՛ Խալիլի գրոհները։ [[1900 թվական]]ին կառավարությունը կրկին փորձում է ավերել [[Սպաղանք]]ը, և 2000-ից 3000 [[թուրքեր]] ու [[քրդեր]] անսպասելի գրոհում են գյուղի վրա։ Չնայած Մակարի կազմակերպած դիմադրությանը՝ թշնամին, օգտվելով ինքնապաշպանվողների նկատմամբ թվային ահռելի գերակշռությունից, սոսկալի կոտորած է կազմակերպում՝ սպանելով 100-ից ավելի բնակիչների, այդ թվում և Մակարի, [[Գալե]]ի ընտանիքներին։ Մակարին հաջողվում է կռվով ճեղքել [[թուրքեր]]ի պաշարման օղակն ու ապավինել Սասնո լեռներին։ Այդ դեպքից հետո Մակարը [[Գալե]]ի և ուրիշների հետ բարձրանում է լեռները և վրեժի մարմնացում դարձած՝ անխնա կոտորում իր գյուղը կործանած թշնամուն։ Նրա շուրջն են համախմբվում դեռևս [[Շենիկցի Գրգո]]յի խմբում կռիվներ մղած քաջ հայդուկներ [[Շենիկցի Մանուկ]]ը և Ղազարը, [[Չոլո]]ն, [[Փեթարա Մանուկ]]ը, և ուրիշներ։
 
[[1900 թվական]]ին [[Գևորգ Չաուշ]]ի, [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկի]] և 26 այլ ֆիդայիների հետ Մառնիկի կիրճում ի վերջո Մակարը վրեժ է լուծում իր գյուղը կործանած Բշարե Խալիլից, որը գլխատվում է [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկ]]ի կողմից։ [[1904 թվական]]ին Մակարը դարձյալ [[Սասունի ապստամբություն (1904)|Սասունի ապստամբության]] ղեկավար դեմքերից էր։ Նա կռվում էր [[Հրայր Դժոխք]]ի հրամանատարության տակ՝ պաշտպանելով Չայի շրջանը։ Ռազմամթերքի սպառման պայմաններում թշնամուն ամենաերկար դիմադրությունը հենց նա ցույց տվեց՝ նահանջելով ամենավերջինը:ամենավերջինը։
 
Մակարը պատկառելի հեղինակություն էր ոչ միայն [[Հայեր|հայ]], [[Քրդեր|քուրդ]] ժողովուրդների և ամենաքաջ ֆիդայապետերի համար, այլև կառավարության։ Նա ուներ անզիջում պահանջմունքներ և կարծրացած համոզմունքներ։ Գտնում էր, որ եթե Սասնո ողջ ժողովուրդը ոտքի կանգներ և պայքարեր [[թուրքեր]]ի դեմ, ապա անկախություն ձեռք կբերեր նաև առանց [[եվրոպա]]կան երկրների օգնության։ Նրա կարծիքով այդ պայքարը պիտի ղեկավարեր ֆիդայությունը, ուստի խստորեն հետևում էր ֆիդայական կարգապահությանը և պատժում այն խախտողներին։ Շուտով երկերեսանի [[քրդեր]]ի հետ համագործակցելու և ֆիդայական կարգին հակառակ ամուսնանալու պատճառով վիճում է [[Գևորգ Չաուշ]]ի հետ։ [[Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն|ՀՅԴ]] որոշմամբ նոր [[Սասուն]] ոտք դրած [[Ռուբեն Տեր-Մինասյան]]ի կարգադրությամբ Մակարը զինաթափվում է, բայց [[Գևորգ Չաուշ]]ը չի կարողանում թեթև տանել քաջ ֆիդայապետի նվաստացումը, ուստի ինքն անձամբ վերադարձնում է Մակարի զենքերը՝ մոռացության տալով եղած կոնֆլիկտը։
 
[[1907 թվական]]ին [[Գևորգ Չաուշ]]ի մահից հետո կառավարությունը երկրով մեկ սկսեց փնտրել նրա կնոջն ու մեկամյա որդուն՝ Վարդգեսին։ Ծերունազարդ Մակարը, դրդված Գևորգի նկատմամբ որդիական սիրուց, որոշեց անձամբ հանձն առնել [[Գևորգ Չաուշ|Գևորգ]]ի ընտանիքի փրկության հարցը՝ ապացուցելով, որ Գևորգի հետ վեճը եղել է զուտ կառուցողական-խրատական, և այդ դիպվածը չի կարող սասանել իր թե՛ մարդկային արժանիքները, թե՛ ֆիդայական միասնականությունը և ասպետությունը։ Մակարը իր կյանքի գնով սրբորեն կազմակերպեց [[Գևորգ Չաուշ]]ի ընտանիքի փրկությունը։ Գևորգին նվիրված լինելու մյուս ապացույցն այն էր, որ Մակարը, գուշակելով իր մահը, ֆիդայիներին խնդրել էր մարմինն ամփոփել [[Գևորգ Չաուշ]]ի շիրմի կողքին։ Մակարի ցանկությունը, սակայն, չիրականացավ:չիրականացավ։ Նրան թաղեցին [[Տարոն (գավառ)|Տարոն]] գավառի մյուս երկու տիտանների՝ [[Աղբյուր Սերոբ]]ի և [[Հրայր Դժոխք]]ի կողքին՝ [[Գելիեգուզան]]ի եկեղեցու բակում։
 
== Գրականություն ==
 
* [[Ստեփան Պողոսյան]], Կարո Պողոսյան «Ինձ բահ տվեք․․․», Երևան, 1989, 448 էջ:էջ։
* [[Ռուբէն Տէր Մինասեան|Ռուբէն]], Հայ յեղափոխականի մը յիշատակները, հատ. Բ., Գ., Դ., [[Թեհրան]], 1982, Երեւան, 1990-1991:1991։
* [[Սասունի Կարո|Կարօ Սասունի]], Սարերու ասլանը, Պէյրութ, 1967, 667 էջ:էջ։
* Աւօ, [[Գէորգ Չաւուշ]], [[Պէյրութ]], 1972, 416 էջ:էջ։
 
[[Կատեգորիա:Հայ ֆիդայիներ]]