«Սատրապական Հայաստան»–ի խմբագրումների տարբերություն

չ
Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
("Silver_Rhyton.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Didym մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ per c:Commons:Deletion requests/File:Silver Rhyton.jpg:)
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589))
 
|ծանոթագրություններ =
}}
'''Սատրապական Հայաստան''' կամ '''Հայաստանի սատրապություն''', վարչաքաղաքական միավոր [[Աքեմենյան պետություն|Աքեմենյան պետության]] կազմում, որը ներառում էր գրեթե ամբողջ [[Հայկական լեռնաշխարհ]]ը:ը։ Գոյատևել է շուրջ 2 դար՝ [[մ.թ.ա. 520]]-[[մ.թ.ա. 331]]: Ղեկավար պաշտոնը ([[սատրապ]]) զբաղեցրել են [[Երվանդունիներ]]ը՝ նախասատրապական [[Երվանդունյաց հայկական թագավորություն (Մեծ Հայք)|Հայաստանի հիմնադիր թագավորները]]:։
 
== Հայաստանն Աքեմենյան սատրապություն ==
 
[[Մ.թ.ա. 6-րդ դար]]ի 70-ական թվականներին [[Հայկական լեռնաշխարհ]]ում հիմնադրվել է համահայկական առաջին պետությունը՝ [[Երվանդունիների թագավորություն]]ը:ը։ Այն, բախվելով [[Մերձավոր Արևելք]]ում ահեղ ուժ դարձած մարա-պարսկական տերությանը և հարկադրված ճանաչելով նրա գերիշխանությունը, այնուամենայնիվ պահպանել է իր պետական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հոգևոր-մշակութային ինքնուրույնությունն ու կենսունակությունը, որոնք հաստատուն հիմքերի վրա էին դրվել նախընթաց դարերում։
 
[[Երվանդունիների հայկական պետության տարածք|Հայաստանի պետական սահմանները]] համընկել են ճիշտ [[Ուրարտու|Արարատյան տերության]] և հայ ժողովրդի էթնիկական սահմաններին։ Հույն պատմագիր [[Հերոդոտոս]]ը, վկայակոչելով [[Հեկատեոս Միլեթացի|Հեկատեոս Միլեթացու]] աշխարհացույցը, [[Մ.թ.ա. 6-րդ դար|մ.թ.ա. 6]]-[[Մ.թ.ա. 5-րդ դար|5 դարերի]] Հայաստանը ներկայացրել է միաձույլ, հայ ժողովրդով բնակեցված ընդարձակ երկիր, որի սահմանները հարավ-արևելքում տարածվել են մինչև Փոքր Զավ գետի ակունքները և [[Մարաստան]], հարավում՝ մինչև [[Ադիաբենե]] (Ասորեստան), հյուսիս-արևմուտքում՝ մինչև [[Պոնտոս]], արևմուտքում՝ մինչև Մեծ կամ Բուն [[Կապադովկիա]], իսկ հարավ-արևմուտքում՝ մինչև [[Կիլիկիա]]:։ Պատմագիրը Հայաստանի անբաժան մասն է համարում [[Եփրատ]]ից արևմուտք ընկած Պակտիկեն, որը համընկել է հին պարսկական արձանագրություններում հիշատակվող Կատպատուկա (հին հայկական աղբյուրներում՝ Կապուտկե, Կապուտկող, ավելի ուշ՝ [[Փոքր Հայք]]) երկրամասին։
 
Մարաստանի Աժդահակ թագավորի զորահրամանատար, պարսից և Անշանի թագավոր [[Կյուրոս Մեծ]]ը [[մ.թ.ա. 553]] թվականին՝ դաշնակցելով [[Հայաստան]]ի [[Երվանդունի]] արքայատոհմի հետ, ապստամբել է [[Մարաստան]]ի թագավոր [[Աժդահակ]]ի դեմ, տապալել նրան, գրավել մայրաքաղաք Եկբատանը, արքունի գանձերը և, դաշնակից հայերի հետ՝ նվաճելով մարական տիրապետության մեջ մտնող երկրները, հիմք դրել Արիական կամ Արյաց համադաշնություն, որը արդի գիտության մեջ դեռ շարունակում են անվանել [[Աքեմենյան պետություն]]:։ Իրենք՝ պարսիկներն իրենց տերությանը անվանում էին [[Արյաց Տերություն]]՝ Ariyānām Xšaçam, բառացիորեն՝ [[Արյաց Աշխարհ]], [[Արիների Երկիր]]:։ Հենց ''Արիյանամ'' բառից էլ ծագում է [[Արիանա]]-[[Իրան]] երկրանունը<ref name="hinduwebsite">{{cite web|author=V.Jayaram |url=http://www.hinduwebsite.com/hinduism/concepts/arya.asp |title=The Concepts of Hinduism – Arya |publisher=Hinduwebsite.com |date=հունվարի 9, 2007 |accessdate=2011 թ․ հունիսի 18}}</ref><ref name="wiscper">{{cite web|url=http://wayback.archive.org/web/20060221034145/http://imp.lss.wisc.edu/~aoliai/languagepage/iranianlanguages.htm |title=Iranian Languages |pages=26–7 |publisher=LSS.wis.edu |date=2006-02-21 |accessdate=2013 թ․ հունիսի 21}}</ref><ref name="about.com">{{cite web|url=http://ancienthistory.about.com/od/persianempiremaps/qt/Iran.htm |title="Iran – The Ancient Name of Iran", N.S. Gill |publisher=Ancienthistory.about.com |date=սեպտեմբերի 4, 2010 |accessdate=2011 թ․ հունիսի 18}}</ref><ref name="Bailey_Arya">{{cite encyclopedia|last=Bailey|first=Harold Walter|authorlink=Harold Walter Bailey|title=Arya|pages=681–683|year=1987|volume=2|encyclopedia=Encyclopaedia Iranica|location=New York|publisher=Routledge & Kegan Paul|url=http://www.iranicaonline.org/articles/arya-an-ethnic-epithet}}</ref><ref name="MacKenzie">{{cite encyclopedia|last=MacKenzie|first=David Niel|title=Ērān, Ērānšahr|year=1998|volume=8|encyclopedia=Encyclopedia Iranica|publisher=Mazda|location=Costa Mesa|url=http://www.iranicaonline.org/articles/eran-eransah}}</ref>:։
 
Պարսից արքունիքը, խորապես գնահատելով երկրի ռազմական ներուժը և խուսափելով նոր ապստամբություններից, ստիպված եղավ ճանաչել Երվանդականների իշխանությունը Հայաստանում։ Միաժամանակ պարսից թագավորը նրանց վերածեց պարսից սատրապների։ Սակայն երբեմն առ երբեմն սատրապական իշխանությունը հանձնվում էր պարսից ավագանու ներկայացուցիչներին։ Շուրջ երկու դար Հայաստանը հանդիսացել է Աքեմենյան Պարսկաստանի տերության սատրապություններից մեկը՝ զբաղեցնելով դրանց համակարգում կարևոր և պատվավոր տեղ։ Հայաստանը, լինելով պարսից XIII սատրապության հիմնական երկիրը, պարսից արքունիքին տարեկան վճարել է 400 տաղանդ հարկ և պարսից բանակին հանձնել 20 հազար նժույգ, ինչը հավաստում է երկրի ոչ միայն մեծության, այլև հարստության մասին։ Որպես Աքեմենյան տերության հպատակներ՝ Հայոց թագավոր-սատրապներն իրենց զորքերով մասնակցել են Պարսից տերության մղած պատերազմներին։ Հատկապես հռչակված է եղել հայոց այրուձին։
 
Երվանդական արքայատոհմի ներկայացուցիչները՝ խնամիական կապերով կապված լինելով հանդերձ Աքեմենյան արքայատոհմի և պարսից մեծամեծ ընտանիքների հետ, մշտապես պահպանում էին իրենց արքայատոհմի սովորույթները և հայկականությունը<ref>[http://www.findarmenia.com/arm/history/18/67/68 Հայաստանն Աքեմենյան սատրապություն]</ref>:։
 
== Հակապարսկական ապստամբությունը (Ք.ա. 522-521) ==
[[Մերձավոր Արևելք]]ի քաղաքական վիճակն արմատապես փոխվեց [[Կյուրոս Մեծ]]ի և հայոց [[Տիգրան Երվանդյան|Տիգրան թագավորի]] մահից հետո, երբ իշխանության գլուխ եկավ [[Դարեհ Ա Վշտասպ]] թագավորը։
[[Պատկեր:Hay pers.jpg|մինի|Հայի պատկերը Բեհիսթունի ժայռի վրա]]
Դարեհի գահ բարձրանալուն որպես պատասխան ապստամբեցին պարսից տերության հպատակ բոլոր երկրները, այդ թվում նաև Հայաստանը։ Մեծ դժվարությամբ ճնշելով տերությանը համակած ապստամբությունները՝ Դարեհ Ա-ն, ի փառաբանություն՝ իր ապստամբների դեմ տարած հաղթանակների, փորագրել տվեց Բեհիսթունյան ժայռի [[Բեհիսթունի արձանագրություն|եռալեզու արձանագրությունը]]:։ Վերջինիս [[պարսկերեն]] և [[էլամերեն]] մասերում Հայաստանն անվանվում է ''Արմինա,'' իսկ հայերը՝ ''արմինացի:'' Աքքադա-բաբելոներեն մասում Հայաստանն ավանդույթի ուժով շարունակում է կոչվել ''Ուրաշտու:''
[[Պատկեր:Armenia & Achaemenid Persia.tif|ձախից|մինի|Հայկական սատրապությունը Աքեմենյան տերության օրոք]]
Հայաստանը Դարեհ թագավորի զորքերին ցույց տվեց համառ ու կատաղի դիմադրություն։ Հայերի ապստամբությունը հնարավոր եղավ ճնշել միայն հինգ արյունահեղ ճակատամարտերից հետո, որոնց վայրերը հայտնի չեն։ Բանակներից մեկը ղեկավարում էր պարսից արքունիքի կողմից բարձր պատիվների արժանացած հայազգի Դադարշիշը, իսկ մյուսը՝ մի պարսիկ։ Բեհիսթունյան արձանագրությունից պարզվում է, որ և ոչ մի երկիր այնպիսի համառ դիմադրություն ցույց չի տվել պարսկական զավթիչներին, ինչպես Հայաստանը։ Պարսից զորավարները որոշակիորեն պարտություն են կրել չորս ճակատամարտերում և միայն հինգերորդ ճակատամարտից հետո երկիրը ճանաչել է Աքեմենյան Պարսկաստանի իշխանությունը։ Դատելով ամեն ինչից՝ ապստամբության պատճառներից մեկն այն էր, որ պարսից արքունիքը վերացրել էր Հայոց թագավորությունը։ Սակայն ապստամբությունը ճնշելուց հետո՝ նոր հուզումների տեղիք չտալու համար, պարսից թագավորը վերականգնում է Երվանդականների հպատակ թագավորությունը՝ որպես Աքեմենյա սատրապություն, որին ի տարբերություն մյուս սատրապությունների տրվեց որոշակի արտոնություններ՝ Հայկական սատրապության կառավարիչները համարվում էին սատրապ - թագավորներ, և այն հիմնականում ժառանգաբար իրականացնում էին Երվանդունիների արքայատան ներկայացուցիչները:ներկայացուցիչները։
 
Բաբելոնիայում հակապարսկական ապստամբությունը ղեկավարել է նույնպես հայազգի Արախան<ref>[http://www.findarmenia.com/arm/history/18/60/66 Հայերի Ք.ա. 522-521 թթ. հակապարսկական ապստամբությունը]</ref>:։
 
== Սատրապական Հայաստանն ըստ Քսենոփոնի ==
Պարսից արքա Քսերքսեսի եղբայր [[Կյուրոս Կրտսեր]]ը [[մ.թ.ա. 401]] թվականին ապստամբում է նրա դեմ, սակայն նա պարտվում է և սպանվում վճռական ճակատամարտում։ Նրա զորքերի մեջ էր գտնվում հույն վարձկանների 10 000-անոց (բյուր) զորաբանակ։ Վերջինս Կյուրոսի սպանությունից հետո ստիպված էր երկիր վերադառնալ ոչ թե եկած երթուղով, որը բռնված էր պարսկական զորքերով, այլ նահանջել դեպի [[Սև ծով]]ի ափերը [[Միջագետք]]ի և [[Հայաստան]]ի վրայով։ Այդ զորաբանակի հրամանատարներից էր հույն գրող և զորավար [[Քսենոփոն]]ը, որի «[[Անաբասիս]]» աշխատության մեջ բավականին հանգամանորեն պահպանվել է հայկական սատրապության նկարագրությունը։ [[Երվանդունիների հայկական թագավորություն (Մեծ Հայք)|Հայոց թագավորությունը]], որ շարունակում էր մնալ պարսկական սատրապություն, այդ ժամանակ բաղկացած էր երկու մասից, որոնք համապատասխանաբար կոչվում էին Արևելյան ու Արևմտյան Հայաստան։ Առաջինի կենտրոնն [[Էրեբունի]]ն էր ([[Երևան]]), երկրորդինը՝ [[Վան]]ը:ը։
[[Պատկեր:Xenophon.jpg|ձախից|մինի|[[Քսենոֆոն]]]]
 
[[Մ.թ.ա. 5-րդ դար]]ի վերջում Հայաստանի ղեկավարն էր սատրապ [[Երվանդ Բ|Երվանդը]] ([[մ.թ.ա. 404]] – [[մ.թ.ա. 360]]), ով ամուսնացած էր [[Աքեմենյաններ|Աքեմենյան]] արքայադստեր հետ։ Նա շարունակում էր միաժամանակ ներկայացնել հայոց թագավորական իշխանությունը։ Նրա տեղապահներն էին սատրապության երկու վարչական շրջանների հյուպարքոսները, որոնցից մեկը ազգությամբ պարսիկ էր։ Լինելով թվով սահմանափակ և գիտակցելով հայրենիք վերադառնալու ողջ դժվարությունները՝ հույները Հայաստանով անցնելիս շրջանցում էին ամրացված քաղաքները, բերդերն ու տաճարները, որոնց հետ բախումը կարող էր նրանց համար ճակատագրական լինել։ Այդ պատճառով նրանք խուսափում էին անհարկի հնարավոր ընդհարումներից, գերադասում բանակել առատ մթերապաշար ունեցող և անպաշտպան գյուղերում։ Քսենոփոնը նկարագրում է գյուղական տները, որոնք գետնափոր էին՝ մարդկանց և անասունների համար առանձին հարկաբաժիններով ու մուտքերով։ Յուրաքանչյուր գյուղ ուներ իր գեղջավագը։ Հույները Հայաստանում արձանագրում են գարեջրի գոյությունը։
 
Աքեմենյանների տիրապետության վերջին շրջանում կամ վերջինիս անկումից հետո Հայաստանը վարչականորեն բաժանվում է երկու անհավասար մասերի, որոնցից մեծը ստանում է [[Մեծ Հայք]], իսկ փոքրը՝ [[Փոքր Հայք]] անունը<ref>[http://www.findarmenia.com/arm/history/18/67/69 Հայաստանն ըստ Քսենոփոնի նկարագրության]</ref>:։
 
{{քաղվածք|«...Այնտեղ (Հայաստանում) կային նաև ցորեն ու գարի և ընդեղեն և կրատերների (կավե անոթ) մեջ գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ. կրատերների մեջ կային նաև եղեգներ՝ մեծ ու փոքր, առանց ծնկի:ծնկի։ Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ ու ծծեր:ծծեր։ Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր»|Քսենոփոն, «Անաբասիս»}}
 
== Ծանոթագրություններ ==