«Սառցադաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Հոդվածների ձուլում
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 9.
Շարժման ընթացքում սառցադաշտերը կատարում են քայքայիչ (առաջացնելով կրկեսներ, կառեր, տրոգներ, խոյի ճակատներ, գանգրահեր ժայռեր) և կուտակումային (մորեններ, օզեր, դրումլիններ, թմբաշարեր) աշխատանք, իսկ սառցադաշտերի եզրերին առաջացած լճերում նստում են սառցադաշտային ջրերի նստվածքներ։ Սառցադաշտերի ժամանակակից տարածումը Երկրի վրա 16,1 միլիոն կմ<sup>2</sup> է (ցամաքի մակերեսի 11%-ը), ծավալը՝ մոտ 30 միլիոն կմ<sup>3</sup>։ ՍՍՀՄ-ում սառցադաշտերը գրավում են 71665 կմ<sup>2</sup> տարածություն։ Ամենամեծը Անտարկտիդայի ծածկոցային սառցադաշտն է (14,4 միլիոն կմ<sup>2</sup>)։ Բերինգի լեռնային սառցադաշտը (Հս․ Ամերիկա) ունի 170 կմ, Ֆեդչենկոյինը (ՍՍՀՄ-ում)՝ 77 կմ երկարություն։ Սառցադաշտերն ամբարում են քաղցրահամ ջրի վիթխարի պաշարներ։
 
Այսօր շատ լեռնաշղթաների բարձրադիր հովիտներում սառցադաշտեր կան, թեև դրանցից շատերը ավելի արագ են հալվում, քան համալրվում են ձյունով։ Սա նշանակում է, որ սառցադաշտի հովտային (ստորին) եզրը շարունակ նահանջում է դեպի լեռների ավելի բարձր մասերր։ Այսօրվա լեռնային սառցադաշտերը ոչ այլ ինչ են, եթե ոչ Պլեյստոցենի սառցադաշտային ժամանակաշրջանում հովիտները պատած հսկա սառցադաշտերի փոքր մնացորդներ։ Տասր հազար տարի առաջ սառցադաշտերը սկսել են հալվել ավելի արագ, քան վերականգնվել են նոր ձյունով։ Նոր սառցադաշտերի ստեղծման համար կպահանջվեր նույնքան ժամանակ։ Վերջին 2 միլիոն տարում սառցադաշտեր են առաջացել, երբ ցուրտ, խոնավ սառցադաշտային ժամանակաշրջաններին հաջորդել են ավելի տաք, միջսառցադաշտային ժամանակաշրջաններ:ժամանակաշրջաններ։ Ենթադրվում է, որ Երկիրն այժմ գտնվում է սառցադաշտերի հալման՝ միջսառցադաշտային ժամանակաշրջանում։ Հովիտներում գոյացած սառցադաշտերից հոսող ջուրը լայնացնում և խորացնում է հովիտների հունը, առաջացնելով Ս-աձև իջվածք։ Հալվող սառցադաշտերը շրջափակվում են նստվածքների մեծ բլուրներով, որոնք սառույցի հալվելուց հետո էլ պահպանվում են։ Նստվածքի կտորները, պոկվելով շրջակա ապարներից, սառցադաշտերով տեղափոխվում են սարերն ի վար։ Այս ձևով սառցադաշտերը լեռնագագաթներից հսկայական ժայռաբեկորներ են ցած բերում։
 
== Սառցադաշտային հսկաներ ==