«Ռոմանական ճարտարապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: մեծամասամբ —>մեծ մասամբ, փոխարինվեց: մեծամասամբ → մեծ մասամբ oգտվելով ԱՎԲ
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 7.
Իր մեջ ամփոփելով հռոմեական և [[Բյուզանդական կայսրություն|բյուզանդական]] շինությունների և տեղի ճարտարապետության լուծումներ, ռոմանական ճարտարապետությունը հայտնի է իր զանգվածեղությամբ, շրջանաձև կամարներով, հաստ պատերով, ամուր սյուներով, բարձր աշտարակներով և դեկորատիվ կամարաղեղներով։ Ամեն մի շինություն ունի շատ ճշգրիտ կառուցվածք, և նրանք մեծ մասամբ կանոնավոր են, [[սիմետրիկ]] նախագծային հատակագծով, այնպես որ շինությունների ներքին տեսքը բավականին պարզ է ստացվում համեմատած գոթական շինությունների հետ։ Տարածաշրջանային առանձնահատկություններով և օգտագործվող շինանյութերի զանազանություններով հանդերձ՝ այս ոճը բավականին մեծ կիրառություն է գտել ամբողջ Եվրոպայում։
 
Վերոնշյալ ժամանակահատվածում ռոմանական ոճով բավականին շատ [[ամրոց]]ներ են կառուցվել, բայց [[եկեղեցի]]ները թվաքանակով գերազանցում էին։ Ամենանշանակալիցը հանդիսանում են եկեղեցի-աբբայությունները, որոնց որոշ մասը մինչև հիմա կանգուն են և գործող<ref name=BF>Bannister Fletcher, ''A History of Architecture on the Comparative Method’’.</ref>:։ Բազմաթիվ ռոմանական ոճով կառուցված եկեղեցիներ ժամանակի ընթացքում կամաց-կամաց վերափոխվել են գոթական ոճի, քանի որ եկեղեցիների վերանորգման ժամանակ կիրառում էին գոթական ոճի լուծումներ, որն այդ ժամանակներում արդեն լայն տարածում էր գտել։ Այս երևույթը լայնորեն տարածված էր [[Անգլիա]]յում և [[Պորտուգալիա]]յում։
 
Անխաթար պահպանված ռոմանական շինությունների կարելի է հանդիպել այնպիսի շրջաններում, որոնք ավելի քիչ էին զարգացած այդ ժամանակաշրջանում՝ Հարավային Ֆրանսիայում, Իսպանիայի, Իտալիայի գյուղերում և հյուսիսային մասում։ Ռոմանական ոճի բնակելի տներ և ամրոցներ դեռևս կան։ Շատ եկեղեցիների վրա կարելի է տեսնել ռոմանական ոճով մասեր, որոնք հիմնականում գտնվում են շինության ներքին մակարդակներում։