«Ցիմերմանի հեռագիր»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 3657 բայտ ,  4 ամիս առաջ
Առանց խմբագրման ամփոփման
Ռազմական տեսանկյունից Գերմանիայի պլանները, որոնց մասին հաղորդվում էր հեռագրում, անիմաստ էին: Մեքսիկան քայքայված էր [[Մեքսիկական հեղափոխություն (1910-1917)|քաղաքացիական պատերազմից]], նրա տնտեսությունն ավերակների էր վերածվել, իսկ բանակը ռազմական լուրջ ուժ չէր. այն նույնիսկ ապահովված չէր բավարար քանակությամբ փամփուշտներով<ref>[https://web.archive.org/web/20080914032749/http://www.washprofile.org/ru/node/7943 Военная ложь]</ref>:
Մեքսիկայի նախագահ [[Վենուստիանո Կառանսա]]ն ապրիլի 14-ին մերժել է Ցիմերմանի առաջարկությունը: Այդ ժամանակ ԱՄՆ-ն արդեն պատերազմ էր հայտարարել Գերմանիային:
== Ճապոնիայի արձագանք ==
Ճապոնիայի կառավարությունը (Ճապոնիան նույնպես հիշատակված էր Ցիմերմանի հեռագրում) դաշնակիցների կողմից արդեն մասնակցում էր Գերմանիայի դեմ պատերազմին: Ավելի ուշ Ճապոնիայի կառավարությունը հայտարարություն է հրապարակել այն մասին, որ Ճապոնիան հետաքրքրված է կողմերի փոփոխությամբ և ԱՄՆ-ի վրա հարձակումով:
 
== ԱՄՆ-ն պատերազմ է հայտարարում Գերմանիային ==
[[Պատկեր:USA bryter de diplomatiska förbindelserna med Tyskland 3 februari 1917.jpg|thumb|Նախագահ Վիլսոնը Կոնգրեսի առաջ, 1917 թվականի փետրվարի 3-ի նիստ]]
Վուդրո Վիլսոնն առաջարկել է Կոնգրեսին ուժեղացնել ամերիկյան նավերի զինումը, որպեսզի նրանք կարողանան դիմագրավել գերմանական ստորջրյա նավերի հարձակումներին: Մի քանի օր անց՝ 1917 թվականի ապրիլի 2-ին, նա Կոնգրեսի առաջ Գերմանիայի դեմ պատերազմը վերսկսելու հարց է բարձրացրել: 1917 թվականի ապրիլի 6-ին Կոնգրեսը տվել է իր համաձայնությունը, և ԱՄՆ-ն մտել է [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի մեջ:
 
Ցիմերմանի հեռագիրը միակ պատճառը չէր, որ ԱՄՆ-ին դրդել է պատերազմ հայտարարելուն: Գերմանական ստորջրյա նավերը խորտակում էին ԱՄՆ-ի նավերը, ինչպես նաև այն նավերը, որոնց վրա ԱՄՆ-ի քաղաքացիներ կային: Մարդատար «Լուզիտանիա» լայները խորտակել են 1915 թվականին Իռլանդիայի ափերի մոտ: Լայներն ընթանում էր պատերազմող երկրի՝ Մեծ Բրիտանիայի դրոշի ներքո և գտնվում էր ռազմական գործողությունների շրջանում, իսկ գերմանացիները նախօրոք զգուշացրել էին հնարավոր վտանգի մասին<ref>:Файл:Lusitania warning.jpg|A warning issued by the Imperial German Embassy in Washington about travelling on Britain’s RMS Lusitania.</ref>: Վստահ լինելով, որ չեզոք երկրների քաղաքացիներն իրավունք ունեն ազատորեն նավարկել նմանատիպ նավերով, ԱՄՆ-ը անտեսել էր զգուշացումները:
 
Գերմանական սուզանավերը խորտակել են այլ նավեր ևս. 1917 թվականի փետրվարին [[Բիսկայան ծոց]]ում խոտակվել են «Հաուզաթոնիք» ({{lang-en|Housatonic}})<ref>{{cite news |title=Captain Says U-53 Sank Housatonic |work=New York Times |format=pdf |date=February 21, 1917 |accessdate=2008-04-25 |url= https://query.nytimes.com/mem/archive-free/pdf?_r=1&res=950CE2DF123BEE3ABC4951DFB466838C609EDE&oref=slogin }}</ref> և Իռլանդիայի ափերի մոտ՝ «Կալիֆորնիա» ({{lang-en|California}}) նավերը<ref>{{Cite web |url=http://din-timelines.com/1917.h1_timeline.shtml |title=Timeline of WW1 |accessdate=2010-12-07 |archiveurl=https://web.archive.org/web/20101121110341/http://din-timelines.com/1917.h1_timeline.shtml |archivedate=2010-11-21 |deadlink=yes }}</ref>:
 
== Ծանոթագրություններ ==
10 523

edits