«Ցիմերմանի հեռագիր»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 3218 բայտ ,  4 ամիս առաջ
Առանց խմբագրման ամփոփման
Փետրվարի 20-ին Հոլլը ոչ պաշտոնապես հեռագրի կրկնօրինակն ուղարկել է ԱՄՆ՝ ամերիկացի դիվանագետ Ուոլթեր Փեյջին: Վերջինս հանդիպել է արտգործնախարար [[Արթուր Ջեյմս Բալֆուր]]ի հետ և ստացել գաղտնազերծված տեքստը, գերմաներենով բնագիրն ու անգլերեն թարգմանությունը: Դրանից հետո Փեյջնն այդ ամենի մասին հաղորդել է ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնին:
 
== ԱզդեցությունըԱզդեցություն ԱՄՆ-ի վրա ==
Այդ ժամանակահատվածում ԱՄՆ-ում իշխում էին հակամեքսիկական և հակագերմանական տրամադրություններ: Գեներալ Ջոն Պերշինգը երկար ժամանակ հետապնդում էր մեքսիկացի հեղափոխական [[Ֆրանսիսկո Վիլյա]]յին, որը ապստամբների ջոկատի հետ իրագործել էր մի քանի հարձակում սահմանամերձ ամերիկյան բնակավայրերի վրա: Մեքսիկան իր հերթին վարում էր հակաամերիկյան, որոշ դեպքերում էլ հակաեվրոպական քաղաքականություն: Այնպես որ հեռագրի մասին լուրը ավելի մեծ լարում է առաջացրել ԱՄՆ-ի և Մեքսիկայի հարաբերություններում:
 
 
Փետրվարի 1-ին Գերմանիան վերսկսել է իր անսահմանափակ ջրային պատերազմը, ինչը բազմաթիվ զոհերի պատճառ է հանդիսացել քաղաքացիական անձանց, այդ թվում՝ անգլիական նավերում ամերիկացի ուղևորների շրջանում: Սա հակագերմանական տրամադրությունների առիթ է հանդիսացել ԱՄՆ-ում, որն ավելի է ուժեղացել հեռագրից հետո: Ամերիկացիների համար հատկապես վիրավորական էր այն փաստը, որ հեռագիրը հանձնվել է ԱՄՆ-ի կապի դիվանագիտական խողովակով: Ամերիկյան հանրությունը վերջնականապես հավատացել է Ցիմերմանի հեռագրի իրական լինելուն. ԱՄՆ-ի՝ պատերազմի մեջ ներքաշվելը դարձել է անխուսափելի:
 
== Մեքսիկայի արձագանք ==
[[Պատկեր:Zimmermann Telegram.svg|thumb|right|225px| Քարտեզում մուգ կանաչով ներկայացված է Մեքսիկայի տարածքը 1917 թվականին: Հեռագրով Մեքսիկային խոստացված տարածքը նշված է բաց կանաչով, իսկ Մեքսիկայի սկզբնական տարածքը՝ կարմիր գծով:]]
Մեքսիկայի կառավարությունն անհնար է համարել նախկին տարածքների միավորումը մի քանի պատճառներով.
* Նախկին տարածքների գրավումը կհանգեցներ ԱՄՆ-ի հետ լայնամասշտաբ պատերազմի, որը կարող էր ավարտվել Մեքսիկայի պարտությամբ, քանի որ ուժերն անհավասար էին. Մեքսիկայի բնակչությունը 1917 թվականին կազմում էր մոտ 15 միլիոն մարդ, մինչդեռ ԱՄՆ-ում ապրում էր մոտ 103 միլիոն մարդ, և ԱՄՆ-ն բազմապատիկ գերակշռություն ուներ տնտեսական հզորության առումով:
* Անկախ Գերմանիայի ֆինանսական օգնության չափերից՝ այն անօգուտ կլիներ ԱՄՆ-ի դեմ պատերազմ վարելու համար: Մեքսիկան չէր կարող ձեռք բերել զենք ու զինամթերք, քանի որ այդ ժամանակ ԱՄՆ-ն Ամերիկյան մայրցամաքում զենքի խոշորագույն արտադրողն էր: Քանի որ Արքայական ռազմածովային ուժերը հսկում էր [[Ատլանտյան օվկիանոս]]ի ծովային բոլոր ճանապարհները, Գերմանիային չէր հաջողվի Մեքսիկային բավարար քանակությամբ զենքով ապահովել:
* Եթե նույնիսկ Մեքսիկան ստանար տարածքի գրավման անհրաժեշտ բոլոր միջոցները, նրան դժվար կլիներ պայմանավորվածություն ձեռք բերել տեղի անգլիախոս բնակչության հետ:
Ռազմական տեսանկյունից Գերմանիայի պլանները, որոնց մասին հաղորդվում էր հեռագրում, անիմաստ էին: Մեքսիկան քայքայված էր [[Մեքսիկական հեղափոխություն (1910-1917)|քաղաքացիական պատերազմից]], նրա տնտեսությունն ավերակների էր վերածվել, իսկ բանակը ռազմական լուրջ ուժ չէր. այն նույնիսկ ապահովված չէր բավարար քանակությամբ փամփուշտներով<ref>[https://web.archive.org/web/20080914032749/http://www.washprofile.org/ru/node/7943 Военная ложь]</ref>:
Մեքսիկայի նախագահ [[Վենուստիանո Կառանսա]]ն ապրիլի 14-ին մերժել է Ցիմերմանի առաջարկությունը: Այդ ժամանակ ԱՄՆ-ն արդեն պատերազմ էր հայտարարել Գերմանիային:
 
== Ծանոթագրություններ ==
10 523

edits