«Պողոս Նուբար Փաշա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 94.
1912 թ․ Ամենայն Հայոց կաթողիկոս [[Գևորգ Ե Սուրենյանց (Տփղիսեցի)|Գևորգ 5]]-րդի կոնդակով գլխավորեց [[Ազգային պատվիրակություններ|ազգային պատվիրակություն]]ը և պետք է [[Մեծ տերություններ]]ին ներկայացներ թուրքահպատակ հայկական նահանգներում բարեփոխումներ կատարելու հարցը։ Նրան էին ընտրել, քանի որ ուներ կարողություն, որևէ կուսակցության չէր հարում, հեղինակություն էր աշխարհասփյուռ հայության համար և [[Եվրոպա]]յի դիվանագիտական պաշտոնական շրջանակներում։ Ի տարբերություն մինչ այդ պատվիրակության ղեկավար հոգևորականների,նա հարցը ներկայացնում էր ոչ թե մարդասիրական,այլ շահադիտական տեսանկյունից։ Հետևանքը եղավ 1914 թ֊ին [[Բարենորոգումների մայիսյան ծրագիր|Թուրքիային]] բարենորոգումներ պարտադրող պայմանագիրը,որը ցավոք համաշխարհային պատերազմի պատճառով, մնաց անկատար։ Պատերազմի սկսելու պահին Պողոս Նուբարը [[կիլիկիա]]հայերին փրկելու նպատակով 1914 թ. նոյեմբերին, ծովեզերքը գրավելու առաջարկով դիմում է անգլիական իշխանություններին, Բրիտանական ուժերի ափ հանումը կապահովեր տեղի հայերի անվտանգությունը, սակայն [[Բրիտանական կայսրություն|Բրիտանացիները]] այլ ծրագիր ունեին։
 
Պողոս Նուբարը նոր թափ է հաղորդում արևելահայերի շարժամանը՝ 6000 ոսկի ուղարկելով [[Թիֆլիս]]։ Սկսում նոր հանգանակություններ։ Հայության անունից շրջում է [[Եվրոպա]]յում՝ բանակցելով տարբեր երկրների կառավարությունների հետ։ Հույս ուներ, որ պատերազմում մեր հաղթանակից հետո ամենինչ կփոխվի:կփոխվի։
 
1919 թ֊ի ապրիլին նա և ՀՀ․ պատվիրակության նախագահ՝ [[Ավետիս Ահարոնյան]]ը [[Ամերկոմ]]ի հետ համաձայնագիր ստորագրեցին և անկախ [[Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակումը|Հայաստան]] մեծ օգնություն եկավ ալյուրի և այլ սննդամթերքների տեսքով:տեսքով։ Մի քանի ամսվա ընտաթցքում 1մլն․ 600.000 ֆրանկի օգնություն ուղղվեց [[Արևմտահայերի զանգվածային կոտորածներ (1894-1896)|արևմտահայեր]]ին:ին։ 1919 թ. Պողոս Նուբարը՝ որպես արևմտահայերի պատվիրակության ղեկավար, ՀՀ պատվիրակության հետ միասին ներկայացավ [[Փարիզի խաղաղության վեհաժողով|Փարիզի կոնֆերանս]]ում։ 1919 թ հոկտեմբերի 29 -ին Պողոս Նուբարը Միացյալ կառավարություն ստեղծելու առաջարկով պատվիրակներ ուղարկեց Հայաստան, սակայն արդյունքի չհասան։
 
Առողջության վատթարացման պատճառով 1928 թվականի մայիսի 28-ին հրաժարական տվեց՝ [[Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն|ՀԲԸՄ]]ն ղեկավարեց [[Գալուստ Գյուլբենկյան]]ը, իսկ Պողոս Նուբար փաշան հռչակվեց հավեժ նախագահ։ Սփյուռքում հովանավորել է մի շարք դպրոցների։ [[Հայագիտություն]]ը զարգացնելու նպատակով 4000 ոսկի է փոխանցել [[Օքսֆորդի համալսարան]]ին հայագիտական ամբիոն բացելու համար։ Խոշոր ձեռնարկություն էր [[Փարիզ]]ում՝ [[Նուպարյան մատենադարան|Նուբարյան մատենադարան]]ի հիմնումը։