«Պերեգրին Տուկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ֆայլը տեղափոխվել է
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 37.
Պերեգրին Տուկը ծնվել է Ե. Դ. 2990 թվականին, Պալադին II-ի և Էգլանտին Տուկի ընտանիքում, որտեղ նա կրտսեր զավակն էր (ուներ երեք ավագ քույր՝ Պերլինա, Օչեցվետա և Դուշիցա) և միակ տղան։ Նրա լավագույն ընկերը՝ [[Մերիադոկ Բրենդիբակ]]ը, հանդիսանում էր իր երկրորդական եղբայրը հորական կողմից։
 
Ե. Դ. 3018 թվականին նա դարձավ Ֆրոդո Բեգինսի՝ դեպի Ռիվենդել ուղեկցորդներից մեկը։ Խորհրդի ժամանակ նրան և Մերրիին ևս նշանակեցին Մատանու պահապաններ։ Պահապանները, իրենց ամբողջական կազմով հասան մինչև Պարտ Գալեն, որտեղ էլ Պիպինին և Մերրիին առևանգեցին [[Սարուման]]ի օրկերը, իսկ Գոնդորի արքայազն Բոռոմիրին սպանեցին։ Հետագայում երկու հոբիթները հանդիպում են [[էնթեր]]ին և նրանց հետ մասնակցում նշանավոր երթին դեպի [[Իզենգարդ]]:։
 
Իզենգարդի գրավման ժամանակ պատահմամբ Պերեգրինի ձեռքն է ընկնում [[պալանտիր]]ը, որը նրա ձեռքից վերցնում է [[Գենդալֆ]]ը:ը։ Սակայն քանի որ Պիպինը շատ հետաքրքրասեր էր, այնուամենայնիվ նրան հաջողվում է նայել պալանտիրին և ընկնել խավարի տիրակալ [[Սաուրոն]]ի ազդեցության տակ։ Իր հանգիստ բնավորության պատճառով Պիպինը ոչինչ չի հայտնում նրան, սակայն Գենդալֆը ստիպված է լինում հոբիթին իր հետ տանել [[Գոնդոր]], որպեսզի Սաուրոնը չգտնի նրան։
 
Գոնդորում, իր փրկիչ Բոռոմիրի համար, Պերեգրինը մտնում է ծառայության նրա հոր՝ արքա Դենետոր II-ի մոտ։ Գենդալֆի օգնությամբ Պիպինը փրկում է կրտսեր արքայազն Ֆարամիրի կյանքը, որին ուզում էր ողջ-ողջ այրել խելագարված Դենետորը։