«Պետրոս Ադամյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 16.
Պետրոս Ադամյանը նախնական կրթությունը ստացել է Պոլսի Ղալաթիայի Սուրբ Փրկիչ կաթոլիկ եկեղեցու դպրոցում։ 17 տարեկան հասակում շատ փոքրիկ դերով հանդես է եկել Արևելյան թատրոնում բեմադրված «Գուլիելմոս աշխարհակալ» ներկայացման մեջ, իսկ առաջին մեծ դերը խաղացել է 1867 թվականին՝ [[Միքայել Նալբանդյան]]ի մահվան առաջին տարեդարձին նվիրված երեկոյին «Վարդան Մամիկոնեան. փրկիչ հայրենեաց» պիեսի բեմադրության մեջ, ինչի համար արժանացել է տեղի մամուլի դրական գնահատականին։
[[Պատկեր:Grigor-Artsruni-Petros-Adamyan.jpg|ձախից|մինի|[[Գրիգոր Արծրունի]]ն ու Պետրոս Ադամյանը]]
1867-1869 թվականներին խաղացել է Ասիական ընկերության, Կամավոր ընկերության և հայկական մի քանի այլ թատրոններում։ 1872-1875 թթ. աշխատել է Պ. Մաղաքյանի թատերախմբում, խաղալով պատմական ողբերգություններում և մելոդրամաներում։ 1877-1878 թթ. [[Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)|ռուս-թուրքական պատերազմի]] ժամանակ զբաղվել է ասմունքով՝ տարածելով Մ. Նալբանդյանի և [[Ռափայել Պատկանյան]]ի ազատասիրական ոճի ստեղծագործությունները։ 1879 թ. Պետրոս Ադամյանը հրավիրվում է [[Թիֆլիս]], իսկ մեկ տարի անց հյուրախաղերով հանդես է գալիս [[Ախալցխա]]յում:յում։ 1883-1885 թթ. Ադամյանն արդեն որպես ճանաչված դերասան հրավերներ է ստանում տարբեր քաղաքներից՝ [[Շուշի]], [[Նոր Նախիջևան]], [[Դոնի Ռոստով]], ավելի ուշ [[Մոսկվա]], [[Պետերբուրգ]], [[Աստրախան]], [[Խարկով]], [[Կիև]], [[Բաքու]], [[Քութայիս]], [[Վլադիկավկազ]], [[Մոզդոկ]], [[Թեոդոսիա]], [[Կերչ]] և այլն։ Ռուսական մամուլում նրա մասին այսպես են գրել «Ադամյանն՝ իր տաղանդի չափով, այն արտիստներից է, որոնց նմանները նույնիսկ Եվրոպայում են քիչ»<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1, էջ 64, Պետրոս Ադամյան, («Новости», 1884, № 116)</ref>:։ [[Օդեսա]]յում ընտրվել է Օդեսայի գիտնականների ու գրողների, և Գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ։ 1888 թվականին վերադարձել է Հայաստան։
 
[[1880]] թ. [[նոյեմբերի 20]]-ին հայ թատրոնի պատմության մեջ առաջին անգամ խաղացել է Համլետի դերը<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1, էջ 64, Պետրոս Ադամյան</ref>:։ Ադամյանը նաև գրել է բանաստեղծություններ՝ կենցաղային, բարոյական, կրոնական, նաև իմաստասիրական բնույթի, ինչպես նաև՝ քնարական և երգիծական։ 1887 թ. Թիֆլիսում լույս է տեսնում նրա «Շեքսպիր և յուր Համլետ ողբերգության աղբյուրն ու քննադատությունները»:։ Զբաղվել է նաև գեղանկարչությամբ և գրաֆիկայով։ 1888 թ. դեկտեմբերի 30-ին Կ. Պոլսում նշվում է նրա բեմական գործունեության 25-ամյա հոբելյանը։ Վերջին անգամ բեմ է բարձրացել [[1889]] թ. [[դեկտեմբերի 10]]:։ Կյանքի վերջին տարիներն անցկացրել է նյութական ծանր վիճակում՝ տառապելով կոկորդի ցավերով, հոդացավով և թոքախտով։ Մահացել է [[հունիսի 4]] Պոլսի ռուսական հիվանդանոցում։ [[Ստեփան Շահումյանի անվան հայկական պետական թատրոն|Թիֆլիսի հայկական թատրոնը]] կրում էր նրա անունը։
 
Ադամյանը մահացել է անբուժելի հիվանդությունից նյութական ծանր կացության մեջ։ Աճյունն ամփոփված է Կոստանդնուպոլսի [[Շիշլիի հայկական գերեզմանատուն|Շիշլիի հայկական գերեզմանատանը]]։ [[Հալեպ]]ում գործում է «Ադամյան» թատերախումբը։
Տող 57.
* ''Гарин-Виндинг Д.В.'' [http://genocide.ru/lib/bhelp/i/i-65-petros-adamyan.html Петросъ Адамьянъ. Несколько воспоминаній изъ жизни армянскаго трагика] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20070730014855/http://genocide.ru/lib/bhelp/i/i-65-petros-adamyan.html |date=2007-07-30 }} {{ref-ru}}
* ''Гайдин Б. Н.'' [http://world-shake.ru/ru/Encyclopaedia/4112.html Адамян Петрос Иеронимович] «Շեքսպիրի աշխարհ» հանրագիտարան {{ref-ru}}
* Խաչատրյան Ս. ''Պետրոս Ադամյան'', Ե., ''Հայաստան'', 1970:1970։
 
== Տես նաև ==