«Պայմանական ռեֆլեքսներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 7.
=== Ժամանակավոր կապ ===
[[Պատկեր:One of Pavlov's dogs.jpg|մինի|ձախից|Ի․Պ․ Պավլովի շունը թանգարանում]]
Պայմանական ռեֆլեքսի իրագործման հիմնական մեխանիզմը ժամանակավոր նյարդային կապն է։ Այն առաջանում է պայմանական և անպայման ազդանշանների կիրառումից, ուղեղի համապատասխան հատվածներում գոյացած գրգռման օջախների միջև։ ժամանակավոր նյարդային կապի որոշակի կայունացումից հետո պայմանական ազդանշանից առաջացած գրգռումը ուղեղի համապատասխան օջախից անմիջապես հաղորդվում է անպայման ռեֆլեքսի ուղեղային կենտրոնը, որի հետևանքով մինչև անպայման գրգռիչի կիրառումը, իրագործվում է անպայման ռեֆլեքսային գործողություն։ Եթե երկու գրգռիչների զուգորդումը որոշ ժամանակ դադարեցվի, տեղի կունենա պայմանական ռեֆլեքսի մարում (արգելակման պրոցեսի առաջացման շնորհիվ)։ Իրականում պայմանական ռեֆլեքսային գործունեությունը շատ ավելի բարդ է, քան վերը նշված պարզեցված սխեման։ Այն ուսումնասիրվել և շարունակվում է մանրամասն հետազոտվել բազմաթիվ նյարդաֆիզիոլոգիական լաբորատորիաներում։ Նրա առաջացումը և ամրացումն անցնում է գրգռման պրոցեսի համընդհանրացման (գեներալիզացիա) և հետագա համակենտրոնացման (կոնցենտրացիա) փուլերով, գրգռման և արգելակման պրոցեսների անընդհատ փոխազդեցության պայմաններում, որով էլ հենց ապահովվում է ամբողջ պայմանական ռեֆլեքսային գործունեության կոորդինացումը։ Պայմանական պատասխանը նման է ոչ պայմանական պատասխանին, միայն թե այն ձեռք է բերվում անհատական փորձի ընթացքում և մշտական չէ<ref>{{cite web |url= http://psychology.about.com/od/cindex/g/condresp.htm |title= What Is a Conditioned Response? |first= Kendra |last= Cherry |work= About.com Guide |publisher= [[About.com]] |location= |accessdate= 2013-02-10 }}</ref>:։ Դասական պայմանական ռեֆլեքսները տարբերվում են օպերանտ կամ գործիքային պայմանական ռեֆլեքսներից, որոնց դեպքում վարքային գործունեությունը կախված արդյունքներից թուլացվում է կամ ակտիվացվում պատժի կամ պարգևի միջոցով<ref name = "Bouton">Bouton, M. E. (2007) ''Learning and Behavior: A Contemporary Synthesis'', Sunderland, MA: Sinauer</ref>:։
== Տեսակներ ==
Գոյություն ունեն պայմանական ռեֆլեքսի տարբեր տեսակներ՝ սննդային, պաշտպանողական, ընդհանուր-շարժողական, տեղակայված-շարժողական, ներքին ընկալիչային (ինտերոռեցեպտիվ) և այլն։ Պայմանական ռեֆլեքսները կարող են լինել դրական և բացասական։ Վերջին դեպքում մշակվում են արգելակման պրոցեսի տարբեր տեսակներ՝ տարբերակիչ արգելակում, պայմանական արգելակում, մարողական արգելակում և այլն։ Կենդանիների և մարդու պայմանական ռեֆլեքսները շատ կողմերով ընդհանուր են, սակայն, մարդու մոտ, [[երկրորդ ազդանշանային համակարգ]]ի զարգացման շնորհիվ, մշակվում են նոր՝ ավելի բարձր կարգի պայմանական ռեֆլեքսներ։