«Ուրիշ աշխարհ (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 6.
 
== Սյուժե ==
Հարյուրամյակներ ի վեր աշխարհում միմյանց հետ մարտնչում են «Ուրիշ աշխարհի» 2 անմահ ռասաները՝ վամպիրները և մարդագայլերը՝ «լիկանները»:։ Երկուսի համար էլ մարդկային ռասան դիտվում է որպես սննդի աղբյուր։ Նույնիսկ անմահների շարքերում շատ քչերն են, որ հիշում են, թե ինչից է սկսվել հակամարտությունը երկու ռասաների միջև։ Եվ ավելի քիչ են նրանք, ովքեր գիտեն, որ մարդագայլերն ու վամպիրները սերում են նույն մարդուց։ Եվ նրանք իրենց իմացածը թաքցնում են բոլորից։ Գաղտնի լաբարատորիաներում երկու ռասաներն էլ ստեղծել են էֆեկտիվ գերժամանակակից զենքեր միմյանց հետ պայքարելու համար, թեև նրանց աշխատանքի սկզբունքները դասական են՝ արծաթ մարդագայլերի դեմ և ուլտրաֆիալետ վամպիրների դեմ։
 
Սելինը ([[Քեյթ Բեքինսեյլ]]) վամպիր մարտիկ է, մարդագայլեր ոչնչացնող (նրանց անվանում են "մահվան ասպետնեներ")։ Իր մարտական գործողություններից մեկի ժամանակ նա նկատում է, որ մարդագայլերը հետապնդում են կոնկրետ մի մարդու՝ Մայքլ Կորվինին ([[Սքոթ Սպիդմեն]])։ Սելինին հետաքրքրում է, թե մարդագայլերի ինչին է պետք Մայքլը և նա սկսում է հետևել այդ ամենին։
 
Լիկանների առաջնորդ Լյուցիանին ([[Մայքլ Շին]]) հաջողվում է ներթափանցել Մայքլի բնակավայր և խածել նրան, որպեսզի նրան վերածի մարդագայլի։ Սելինը սիրահարվում է Մայքլին և նրան թաքցնում է վամպիրների ապարանքում՝ Կրեյվենի ամրոցում, որի պատճառով էլ նա վիճում է իր ցեղակիցների հետ։ Շուտով պարզվում է, որ անվանի վամպիրներից մեկը՝ կոնկրետ Կրեյվենը, որը ստանձնել էր վամպիրների գերդաստանի գլխավորի դերը Մեծ Վամպիրների քնից հետո, գաղտնի բանակցություններ էր վարում մարդագայլերի հետ, որպեսզի իշխանության լիիրավ տերը դառնա։ Կրեյվինի դավերը մերկացնելու համար Սելինը ժամանակից շուտ արթնացնում է հարյուրամյա քնով քնած Վիկտորին ([[Բիլ Նայի]])` Մեծ Վամպիրներից մեկին:մեկին։
 
Պարզվում է` Լյուցիանը Մայքլի միջոցով պլանավորել էր փոխել վամպիրների և մարդագայլերի ուժերի փոխհարաբերակցությունը։ Մայքլը Ալեքսանդր Կորվինուսի տոհմի անմիջական ներկայացուցիչն է, իսկ Ալեքսանդրը բոլոր անմահների նախահայրն էր, որը միակն էր ով կարող էր միաժամանակ լինել և՜ մարդագայլ և՜ վամպիր։ Մայքլի արյունը թարմացնելով անմահների արյունով Լյուցիանը նրանից ստեղծեց գերմարդկային արարած՝ հիբրիդ՝ միանգամից երկու տոհմերի թշնամու, որն այնպիսի գերբնական ուժեր ունի, որ կարող է հաղթել անգամ Վիկտորին։ Լյուցիանի գլխավոր նպատակը վրեժն էր։ Մի ժամանակ Լյուցիանը սիրում էր Վիկտորի աղջկան, բայց Վիկտորը վստահ էր, որ երկու անմահները տոհմերի ներկայացուցիչները չեն կարող միասին լինել և դրա դեմն առնելու համար նա սպանեց իր սեփական աղջկան։ Հենց այս հանգամանքն էլ անմահների պատերազմի հիմք է հանդիսացել։ Այս ամենը Կրեյվենը պատմում է Սելինին և ստիպում է նրան փոխել պատերազմի նկատմամբ ունեցած իր տեսակետը։
Տող 48.
== Հետաքրքիր փաստեր ==
* Ֆիլմի բյուջեն կազմել է մոտ 22 միլիոն դոլար։ Ֆիլմի պրեմիերայից մեկ շաբաթ անց հետ բերեց իր ծախսերը։ Ընդհանուր առմամբ այն կինովարձույթում վաստակել է 94 միլիոն դոլար։
* Ֆիլմի հաջողությունը թույլ տվեց նկարահանել ֆիլմի շարունակությունները՝ «[[Ուրիշ աշխարհ. Էվոլյուցիա]]» (2006), «[[Ուրիշ աշխարհ. Լիկանների ապստամբությունը]]» և «[[Ուրիշ աշխարհ. Վերածնունդ]]»:։
* Այս ֆիլմից հետո Քեյթ Բեքինսեյլը նկարահանվել է վամպիրների և մարդագայլերի մասին պատմող ևս մի այլ՝ «[[Վան Հելսինգ (ֆիլմ)|Վան Հելսինգ»]] (2004) ֆիլմում։
* Կրեյվեն (Kraven) անունը անգլերենով հնչում է որպես «craven», որը նշանակում է «վախկոտ»:։
* Ֆիլմի մոթիվներով կա համակարգչային խաղ՝ «Underworld: The Eternal War»:
* Ֆիլմի սցենարի սկզբնական տարբերակով այն իրենից պետք է ներկայացներ Ռոմեոյի և Ջուլիետայի սիրո պատմությունը վամպիրների և մարդագայլերի աշխարհում։