«Դավիթ Քոչարյան (քաղաքական գործիչ)»–ի խմբագրումների տարբերություն

քաղաքական գործիչ
Content deleted Content added
Ծանոթագրությունը խմբագրվել է ProveIt-ով
Պիտակ՝ ProveIt խմբագրում
(Տարբերություն չկա)

10:23, 19 Մարտի 2021-ի տարբերակ

Դավիթ Ժորայի Քոչարյան (մարտի 10, 1975(1975-03-10)[1], Հրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Դավիթ Քոչարյան
Ծնվել էմարտի 10, 1975(1975-03-10)[1] (49 տարեկան)
ԾննդավայրՀրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Կուսակցությունանկախ քաղաքական գործիչ

Կենսագրություն

Դավիթ Քոչարյանը ծնվել է 1975 թվականի մարտի 10-ին Հրազդանում: 1996-1998 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում: 1996 թվականին ավարտել է Չարենցավանի Գրիգոր Մագիստրոսի անվան համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: Տնտեսագետ: 2007 թվականին՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ֆակուլտետը: Մարզիչ-մանկավարժ: 1999 -2000 թվականներին աշխատել է «Ծաղկաձորի ԳՄՀ» ՊՓԲԸ գանձապահ, 2000-2001 թվականներին՝ ընդհանուր հարցերի գծով փոխտնօրեն, 2001-2007 թվականներին՝ հյուրանոցային ծառայության տնօրեն: 2002 թվականին ընտրվել, 2005 թվականին վերընտրվել է Հրազդան քաղաքային համայնքի ավագանու անդամ: 2008-2012 թվականներին եղել է ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության մաքսային տեսուչ:

Քաղաքական գործունեություն

2012 թվականի մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 25 ընտրատարածքից և դարձել ԲՀԿ խմբակցության անդամ[2]: 2014 թվականի ապրիլին դիմում է ներկայացնել վայր դնելու մանդատը, սակայն հետո ետ է վերցրել[3]: 2015 թվականի փետրվարին լքել է ԲՀԿ խմբակցությունը[4]:

Անձնական կյանք

Ամուսնացած է, ունի երկու զավակ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1022&lang=eng
  2. «National Assembly of the Republic of Armenia». www.parliament.am. Վերցված է 2021-03-19-ին. {{cite web}}: Text "Official Web Site" ignored (օգնություն); Text "parliament.am" ignored (օգնություն)
  3. «ԲՀԿ-ն լքեց ևս մեկ պատգամավոր». www.aravot.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-03-19-ին.
  4. «Դավիթ Քոչարյանը ԲՀԿ խմբակցության քարտուղարին մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել». www.aravot.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-03-19-ին.