«Որակական ածականներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 7.
* զգայարաններով ընկալվող հատկանիշներ (օրինակ՝ քաղցր, դառը, կծու'' և այլն) և այլն։
 
Որակական ու [[հարաբերական ածականներ]]ի քանակական սահմանը շատ շարժուն է և հարաբերական<ref>В. В. Виноградов, Русский язык, М.-Л., 1947, էջ 24:</ref>:։ Սակայն որակական ու հարաբերական ածականների բառիմաստային տարբերություններն ուղեկցվում են [[Բառակազմություն|բառակազմական]] ու [[Քերականություն|քերականական]] մի շարք տարբերություններով, այսինքն` կարելի է նշել մի շարք առանձնահատկություններ, որոնց հիման վրա կարելի է որակական ածականներն առանձնացնել հարաբերականներից։ Այդ տարբերություններն են`
* Որակական ածականներն ունեն [[Ածականի համեմատության աստիճաններ|համեմատության աստիճաններ]], օրինակ` ''համառ - ավելի համառ - ամենահամառ'', ''բարձրահասակ - ավելի բարձրահասակ - ամենաբարձրահասակ'' և այլն։ Որոշ որակական ածականներ, սակայն, իրենց արտահայտած իմաստով պայմանավորված, համեմատության աստիճաններ չունեն, օրինակ` ''ամուրի, ամուլ, ազաբ, անջատ, արու, էգ, դատարկ, զուրկ, լերկ, խորթ, խռով, հավասար, աշխետ, մունջ, որձ, հատուկ, որբ, ունայն, փուչ, լի, կույր, կաղ, մերկ, տկլոր, չբեր, ստերջ, այրի, հղի, բոբիկ'' և այլն։
* Որակական ածականներից ածանցների միջոցով կազմվում են փոքրացուցիչ-փաղաքշական և սաստկական իմաստ արտահայտող ածականներ, օրինակ` ''փոքր-փոքրիկ, լուռ-լռին'' և այլն։