«Շուշանիկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 8.
Քաղաքական նկատառումներով Վազգենը մերժում է քրիստոնեական հավատը, ընդունում զրադաշտականություն և ամուսնանում պարսկուհու հետ։ Շուշանիկը հրաժարվում է կիսել ամուսնու հավատուրացությունը։ Բդեշխը, Շուշանիկի նկատմամբ գործադրելով ծեծն ու սաստը, աղերսանքն ու խարդավանքը, իսկ վերջում բանտարգելությունը, ամեն կերպ փորձում է մղել նրան քրիստոնեությունից հրաժարմանը, սակայն Վարդան Մամիկոնյանի դուստրը մնում է անդրդվելի։ Շուշանիկի կրած չարչարանքները շարունակվում են վեց տարի, յոթերորդի սկզբին՝ 475 թ-ին, նա մահանում է։
 
Հայ իրականության մեջ Շուշանիկն ընկալվել է ոչ թե որպես սոսկ վկայուհու տիպար, այլ՝ «հայ գաղափարական կնոջ միջնադարյան իդեալ»<ref>Ավդալբեգյան Մ., Հայ գեղարվեստական արձակի սկզբնավորումը, Երևան, 1971, էջ 158:158։ Մեջբերումն ըստ [http://www.noravank.am/upload/pdf/50_am.pdf ՀԱՅ ՄԱՐԴՈՒ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԸ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԷՊՈՍՈՒՄ Ռոբերտ Ղազարյան, Հասմիկ Հմայակյան]</ref>։
 
Հայ եկեղեցին սուրբ Շուշանիկի տոնը նշում է Խաչվերացի 2-րդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը՝ սուրբ Փեփրոնե և սուրբ Մարիանե կույսերի տոնի հետ։
Տող 15.
Շուշանիկի մասին տեղեկությունների հիմնական աղբյուրը նրա չարչարանքների «Վկայաբանությունն» է, որը մեզ է հասել հայերեն և վրացերեն լեզուներով և երկու խմբագրություններով (ընդարձակ ու համառոտ)։ Նախքան վրացիների կողմից [[Քաղկեդոնի ժողով|Քաղկեդոնի դավանանքն]] ընդունելը (VIIդ. սկիզբ) այն միաժամանակ կարդացվում էր հայերեն և վրացերեն Սուրբ Շուշանիկի հիշատակի օրը։ Հայկական համառոտ խմբագրությունը սերում է հայերեն ընդարձակի՝ մեզ չհասած տարբերակից, վրացական համառոտը՝ թարգմանված է հայերենից։ «Վկայաբանության» ընդարձակ խմբագրություններն իրարից անկախ լրացվել են։
 
«Շուշանիկի վկայաբանությունը» պատկանում է հայ միջնադարյան գեղարվեստական արձակի լավագույն հուշարձանների թվին։ Վկայաբանության հայերեն տեքստը վաղ շրջանի վկայաբանությունների մեջ աչքի է ընկնում իր գրական-գեղարվեստական և գաղափարական արժեքով։ Երկը գրված է պարզ, մատչելի և պատկերավոր հայերենով և դրամատիկական ուժեղ շնչով<ref>Աշոտ Մկրտչյան, Հինգերորդ դարի հայ դպրություն, Երևան, 1968, էջ 601:601։</ref>։
 
«Վկայաբանության» հայերեն ընդարձակ խմբագրությունը թարգմանվել է լատիներեն, անգլերեն և ռուսերեն։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շուշանիկ» էջից