«Հեթումյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
No edit summary
Տող 22.
'''Հեթումյաններ''', [[հայ]] իշխանական և թագավորական տոհմ [[Կիլիկյան Հայաստան]]ում։
 
==Պատմութիւն==
==Պատմություն==
[[Պատկեր:Cilician Armenia.tif|ձախից|մինի|[[Կիլիկյան Հայաստան (այլ կիրառումներ)|Կիլիկյան Հայաստան]]]]
Հեթումյանները մինչև թագավորականթագաւորական տոհմ լինելը իշխանական տոհմ էին։ Հեթումյաններ իշխանական տոհմի հիմնադիրը՝ Հեթումի որդի Օշին Գանձակեցին, խույս տալով սելջուկյան թուրքերի հալածանքներից, 1073 թվականին իր ազգատոհմով [[Կիլիկիա]] է տեղափոխվում [[Մեծ Հայք]]ի [[Արցախի Հանրապետություն|Արցախ]] նահանգի Մայրյաց ջուրք ավանից (Հյուսիսային Արցախ), հիմք դնելով Հեթումյանների իշխանական տոհմին։ Կիլիկիայում իշխող [[Աբլղարիբ Արծրունի]]ն իր ընկեր Օշինին է նվիրում Տավրոսի լեռներում գտնվող՝ արաբներից գրավված [[Լամբրոն]] բերդը (հայկական անառիկ բերդ և քաղաք Լեռնային Կիլիկիայում)։ Օշինը հիմնովին վերակառուցում է անառիկ բերդը և կնության առնում [[Աբլղարիբ Արծրունի|Աբլղարիբ Արծրունու]] դստերը, որտեղ  էլ հաջորդաբար իշխում են նրա իրավահաջորդները, կրելով Լամբրոնի իշխան տիտղոսը։ Հեթումյանների իշխանական տոհմին է պատկանում նաև Պապերոն ամրոցը, որտեղ էլ հաստատվում են [[Օշին Ա Գանձակեցի|Օշին Գանձակեցու]] երկու եղբայրները՝ [[Բազունի Գանձակեցի|Բազունին]] և [[Հալկամ Գանձակեցի|Ալգամը]], կրելով Պապերոնի իշխան տիտղոսը։
 
[[Օշին Ա Գանձակեցի|Օշինին]] հաջորդեց որդին՝ Հեթում Բ-ն իշխանը, որը Լաբրոնը, որպես ժառանգություն, թողեց ավագ որդուն՝ Օշին Բ–ին, իսկ Պատեռոն բերդը կրտսերին՝ Սմբատ Նաթանայելյանին։ Վերջինս դստերը կնության տվեց [[Ամենայն Հայոց Կաթողիկոս|Հայոց կաթողիկոս]] [[Գրիգոր Բ Վկայասեր|Գրիգոր Բ Պահլավունու]] եղբորը՝ Վասիլին։ Ռուբինյան Մեծ իշխան [[Թորոս Բ]]–ի դեմ [[Բյուզանդիա]]յին զինակցող Սմբատը մարտում սպանվեց, իսկ Օշին Բ գերեվարվեց։ Պապեռոնում Սմբատին հաջորդեց որդին՝ [[Բակուրան]]ը, որը քրոջը՝ Ռիտային, կնության էր տվել Թորոս Բ–ի եղբայր Ստեփանե իշխանին։