«Նորատուս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 68.
 
[[Պատկեր:Նորադուզի խաչքարեր 1893.jpg|400px|մինի|ձախից|Նորատուսի խաչքարեր (լուսանկարիչ՝ Մ. Դադայանց, «Արաքս» հանդես, 1893, Բ)]]
Նորատուսը նախ և առաջ հայտնի է իր բազմաթիվ խաչքարերով՝ նշանավոր «խաչքարերի անտառով»:։ Պահպանվել են հնավանդ կոթողներ և հուշասյուների բեկորներ, վաղ շրջանի խաչքարեր։ Խաչքարերից հնագույնը նվիրված է կամրջի կառուցմանը և թվագրված է 1211 թվականով։ Մեծամասնություն են կազմում XIII-XVII դդ. խաչքարերը, որոնց գգալի մասը խմբավորված են` կազմելով այս կամ այն ընտանիքի գերեզմանատունը։ Հանդիպում են փոքրիկ, հատակագծում ուղղանկյուն դամբարաններ, որոնց վրա դրված են խաչքարեր։ Առավել շատ են առանձին կանգնած պատվանդանների վրա բարձրացող խաչքարերը։ Նորատուսում գործել են մի շարք տաղանդավոր քարգործ վարպետներ, կազմողներ՝ Մելիքսեթ կազմողը, Ներսեսը, Քիրամը և ուրիշներ։ Նորատուսի խաչքարերի անտառը տեսնելու են գալիս աշխարհի տարբեր երկրներից հազարավոր տուրիստներ։
 
Մատուռ - Գտնվում է գյուղից մոտ 2 կմ դեպի հյուսիսարևելք գտնվող բարձունքի վրա, շինված է եղել սրբատաշ քարերով. պահպանվել են միայն պատերի ստորին շարքերը։ Արևմտյան պատը շարված է խաչքարերով, իսկ բակի շուրջը կան խցերի ավերակներ։ Ամենահին արձանագրությունը վերաբերում է 1560 թվականին, բայց շենքի հին մասը թվագրվում է 13-րդ դարով։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նորատուս» էջից