«Նորավանք»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 17 բայտ ,  6 ամիս առաջ
չ
Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-<nowiki/> +))
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589))
[[Պատկեր:Noravank-astvatsatin-facade-details-IMG 2037.JPG|մինի|200px|Սուրբ Աստվածածին։ Ճակատային դետալ]]
 
'''Նորավանք''' (Ամաղու Նորավանք), [[Հայ առաքելական եկեղեցի|Հայ առաքելական]] վանական համալիր, որը կառուցվել է 13-ից 14-րդ դարերում:դարերում։ Գտնվում է [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] [[Վայոց ձորի մարզ]]ում՝ [[Ամաղու]] գյուղից 3 կմ հյուսիս-արևելք։ Ըստ [[Ստեփանոս Օրբելյան]]ի՝ արդեն վաղ միջնադարից հանդիսացել է սրբատեղի։
 
== Նորավանքի վանական համալիր ==
Վանքի պատմությունն անբաժանելի է միջնադարյան Հայաստանի նշանավոր ճարտարապետ և քանդակագործ [[Մոմիկ]]ի գործունեությունից (1259–1333 թթ.)։ Մոմիկը որպես մանրանկարիչ ծաղկող սկսել է ստեղծագործել [[Կիլիկիա]]յում, ուր ծանոթացել է խաչակիրների տարածած ուշ գոթական արվեստին։ Հավանաբար 1286 թվականին [[Կիլիկիա]] այցելության ժամանակ Ստեփանոս եպիսկոպոս Օրբելյանն է Մոմիկին հրավիրել [[Վայոց ձոր (գավառ)|Վայոց Ձոր]], ուր նա շուտով ճանաչվում է հատկապես որպես քանդակագործ-խաչքարագործ։
 
Մոմիկը Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցու (1321 թվական) ճարտարապետն ու քանդակագործն է։ Նրա նրբաճաշակ հարթաքանդակները զարդարում են Նորավանքի գավթի մուտքի ճակատակալ քարերը։ Մոմիկի կանգնեցրած խաչքարերը համալրել են թե' [[Սուրբ Աստվածածին եկեղեցի (Արենի)|Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցու]], և թե' Նորավանքի համալիրի տարածքները:տարածքները։ Այդ խաչքարերը մինչ օրս անկրկնելի են իրենց գեղարվեստական ու ոճական կատարմամբ։ Ընդունված է Մոմիկի վերջին աշխատանքներ համարել Նորավանքի վանական համալիրի հարավ-արևելյան մասում գտնվող Սուրբ Աստվածածին երկհարկ եկեղեցի-դամբարանը (Բուրթելաշեն), եկեղեցու արևմտյան և հարավային պատերին արտաքուստ արված երկու գեղաքանդակ հարթաքանդակները, ինչպես նաև կառույցի հարավային հատվածում գտնվող փոքրիկ, պարզ խաչքարը, որը կանգնեցված է իր իսկ հիշատակին և Մոմիկի խաչքար-մահարձանն է։
 
Սուրբ Ստեփանոս Նախավկա գմբեթավոր եկեղեցին համալիրի գլխավոր կառույցն է ([[1840|1840 թվականին]] երկրաշարժից կործանված գմբեթը ներկայումս վերակառուցված է)։ Միակ արևմտյան մուտքով եկեղեցին կապվում է գավթին, որը [[Սմբատ Օրբելյան]]ի նախաձեռնությամբ 1261 թվականին վերանորոգվել է [[Սիրանես]] ճարտարապետի կողմից։ Հետագայում` 1321 թվականին երկրաշարժից կառույցը կրկին վնասվել է և կրկին վերակառուցվել` ամենայն հավանականությամբ Մոմիկի կողմից, որն այդ ժամանակ արդեն ավարտել էր [[Սուրբ Աստվածածին եկեղեցի (Արենի)|Արենիի եկեղեցու]] աշխատանքները։
Համալիրի տարածքում գերիշխող դիրք է գրավում Բուրթել իշխանի կառուցած երկհարկ դամբարան-եկեղեցին` Սուրբ Աստվածածինը, որն անմիջապես աչքի է զարնում վանական համալիրի գլխավոր մուտքից ներս մտնելիս։ Բուրթելաշեն եկեղեցին կառուցվել է 1339 թվականին որպես Օրբելյանների տոհմական տապանատուն։
 
Սուրբ Աստվածածին Բուրթելաշենը հայկական ճարտարապետության մեջ պահպանված դամբարան-եկեղեցիների բարձրարժեք կատարումներից է:է։ Այն միջնադարյան անվանի քարագործ-վարպետի` [[Մոմիկ]]ի աշխատանքներից վերջինն է։ Հատակագծում կրկնվում է [[Սուրբ Աստվածածին եկեղեցի (Արենի)|Արենիի Սուրբ Աստվածածին]] եկեղեցու հորինվածքը։ Զարդաքանդակները շատ դեպքերում կրկնում են [[Անի]]ի Հովվի եկեղեցու մոտիվները։
 
Եկեղեցու հարավային կողմում պահպանվել է Մոմիկի` իր իսկ կերտած համեստ խաչքար-մահարձանը։
Եկեղեցու ճակատներին արված են հարթաքանդակներ, որոնք պատի զանգվածից կարծես առանձնանում են ծեփածո կլորավուն քանդակներով, կամարներով և մեծաչափ խաչերով։ Արևելյան ճակատին պատկերված է [[Օրբելյաններ|Օրբելյան]] իշխանական տան տոհմանշանը` [[Արծիվներ|արծիվ]], որի մագիլներում [[եղնիկ]] է։ Հյուսիսային և հարավային ճակատների լուսամուտի բացվածքները պսակում են կամարաձև ծեփածո զարդաքանդակները։
 
Դամբարանային հարկի բարավորի և 2-րդ հարկի մուտքի ճակատակալ քարի երկու հարթաքանդակները կերտվել են Մոմիկի կողմից` եկեղեցու կառուցման ժամանակ (1333 թվականին)։ Դրանցից առաջինը պատկերում է գահին բազմած [[Մարիամ Աստվածածին|Սուրբ Կույս]]ին` [[Հիսուս|Քրիստոս]]ը ծնկներին, երկու կողմից շրջապատված [[Գաբրիել հրեշտակապետ|Գաբրիել]] և [[Միքայել Հրեշտակապետ|Միքայել հրեշտակապետերով]]:։ Պատկերաքանդակի երկու կողմերում պահպանված հայկական տառերը վերծանվում են «Գաբրիել» և «Միքայել»։
 
Ինչպես և վաղ գոթական քանդակներում` այս քանդակախմբում ևս համակցված են դիմային արտահայտությունը, կենդանի թվացող ծալքերով հագուստը և տարածական պատկերի զգացումը։ Առանձնապես արտահայտիչ է մանկան պատկերը` շարժման մեջ գտնվող ձեռքերով և ոտքերով։
Երկրորդ հարկի մուտքի ճակատակալ քարին արված բարձրաքանդակները պատկերում են [[Հիսուս|Քրիստոս]]ին, որի կողքին [[Պողոս առաքյալ|Պողոս]] և [[Պետրոս առաքյալ|Պետրոս]] առաքյալներն են։ Տիրոջ քանդակի երկու կողմերում պահպանված հայկական տառերը վերծանվում են «[[Հիսուս|Հիսուս Քրիստոս]]»։
 
Քարի մշակման Մոմիկ քարգործի վարպետությունը թույլ է տալիս նրան անվիճելիորեն դասել միջնադարյան հայ նշանավոր ճարտարապետների և քանդակագործների շարքում:շարքում։ Նրա պատկերաքանդակները կարծես առանձնանում են քարից, և հնարավոր է` իր վերջին շրջանի դիմաքանդակներում նա փորձել է պատկերն ամբողջովին տարանջատել քարե հիմքից։
 
Մուտքի կամարի վերնամասում պահպանված «ԹՎ ՉՁԸ» թվագրերը` ըստ հայկական տոմարի վերծանվում են` [[1339 թվական]] (788+551), որը եկեղեցու օծման տարեթիվն է։ Հայկական տոմարի առաջին տարին է 552 թվականը, թեպետ տոմարը հաստատվել է 584 թվականին։ Գումարում ենք 551, որովհետև [[552 թվական]]ը` իբրև 1-ին տարի, հաշվարկի մեջ է։
 
== Գավիթը ==
Գավիթը կից է Սուրբ Ստեփանոս Նախավկա գլխավոր եկեղեցուն` արևմտյան կողմից:կողմից։ Կառուցվել է որպես [[Օրբելյաններ|Օրբելյան]] տոհմի և վանքի առաջնորդների տապանատուն։ Կառուցվել է, թերևս, եկեղեցու ավարտից անմիջապես հետո, հետագայում մի քանի անգամ վերակառուցվել է։ 1261 թվականին այն վերակառուցվել է ճարտարապետ [[Սիրանես]]ի կողմից` Սմբատ Օրբելյանի նախաձեռնությամբ։ Այն կրկին վերակառուցվել է [[1321 թվական]]ին երկրաշարժից հետո` հավանաբար [[Մոմիկ]]ի կողմից, որը նոր էր ավարտել [[Սուրբ Աստվածածին եկեղեցի (Արենի)|Արենիի սուրբ Աստվածածին եկեղեցու]] կառուցումը։ 1321 թվականին վերակառուցման ժամանակ էլ իրականացվել են Մոմիկի երկու բարձրարժեք պատկերաքանդակները` շքամուտքի և վերին լուսամուտի բացվածքի ճակատակալ քարերին։
 
== Հարթաքանդակ ==
 
== Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին ==
Սուրբ Ստեփանոս Նախավկա գլխավոր եկեղեցին կառուցվել է 1216-1223 թվականներին Լիպարիտ Օրբելյան իշխանի կողմից։ Այն ներքուստ քառաթև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր կառույց է:է։ Գմբեթը կործանվել է [[1840 թվական]]ին երկրաշարժից:երկրաշարժից։ Ներկայումս վերականգնված է։ Միակ մուտքը արևմտյան կողմից է և բացվում է դեպի կից գավիթը, որը եղել է [[Օրբելյաններ]]ի և վանքի առաջնորդների տապանատունը։
 
Ավանդատների երկրորդ հարկերը զբաղեցրել են հոգևորականները` աղոթքի, ճգնելու և ձեռագրեր ստեղծելու նպատակով, իսկ առաջին հարկերը օգտագործվել են մոմավառության նպատակով, ինչպես նաև այստեղ են դրվել եկեղեցու գանձանակները։
Մատուռն, ինչպես և ընդունված էր, ունի պարզ ուղղանկյուն հատակագիծ` արևելքում կիսաշրջանաձև փոքր խորանով։ Ծածկը թաղակապ է։ Զարդաքանդակները պատկերում են [[աղավնիներ]] և տարատեսակ խաչեր։ Խորանի մակերեսին քանդակված են երկրաչափական պատկերներ` քառակուսիներ, ժամանակաշրջանին բնորոշ քառաթև աստղեր և հյուսածո բուսազարդեր։
 
Հարդարանքի կարևոր տարր են հանդիսացել նաև որմնաքանդակները, որ առաստաղի վրա պահպանվել են մինչև օրս:օրս։ Կարմիրի ու սևի համադրությամբ շախմատաձև նախշերը հարստացված են պտտվող արևի խորհրդանշաններով, կարմիր գույնի նկարներով և շեղ գծերով։ Բնօրինակների պահպանված մասը վկայում է «[[որդան կարմիր]]» ներկի օգտագործման մասին, որը ստանում էին Արարատյան դաշտում տարածված հատուկ միջատներից, և ուներ վառ կարմիր գույն։ [[Որդան կարմիր]]ը լայնորեն օգտագործվել է միջնադարում, մասնավորապես` զգեստներ, ձեռագրեր ու մանրանկարներ, եկեղեցիներում ու պալատական շենքերում որմնանկարներ ու զարդաքանդակներ գունազարդելու նպատակով։ Այն լայն ճանաչում է ունեցել [[Եվրոպա]]յում, [[Մերձավոր Արևելք]]ում, ինչպես նաև հեռավոր [[Չինաստան]]ում։
 
Մատուռում է թաղված նաև նշանավոր քաղաքական գործիչ, ժամանակի քաղաքական անց ու դարձում մեծ դերակատարություն ունեցող [[Էլիկում Օրբելյան]]ը` Օրբելյանների իշխանական տան ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը։ Նա Օրբելյան ամենահզոր իշխանի` [[Տարսայիճ Օրբելյան]]ի որդին էր և Սյունյաց մետրոպոլիտ, քաղաքական գործիչ և պատմիչ Ստեփանոս Օրբելյանի եղբայրը։
* [[Կարեն Մաթևոսյան (հայագետ)|Կարեն Մաթևոսյան]], [[Մոմիկ]] մանրանկարիչը (համահեղինակ՝ Լ. Զաքարյան), ալբոմ-ուսումնասիրություն, Երևան, 2010։
* [[Կարեն Մաթևոսյան (հայագետ)|Կարեն Մաթևոսյան]], Նորավանքի վիմագրերը և հիշատակարանները, «Մուղնի» հրատ., Երևան, 2017։
* Դիվան հայ վիմագրության, հատ. 3, Երևան, 1967:1967։
* Ս. Մնացականյան, Վարպետաց վարպետներ. [[Մանուել Ճարտարապետ|Մանուել]], [[Տրդատ ճարտարապետ|Տրդատ]], [[Մոմիկ]], Երևան, 1982:1982։
* Հ. Եղիազարյան, Ամաղու-Նորավանք, «[[Էջմիածին (ամսագիր)|Էջիմիածին» ամսագիր]], 1972, N 1-2:
* Գ. Մ. Գրիգորյան, [[Սյունիք (նահանգ)|Սյունիք]]ը [[Օրբելյաններ]]ի օրոք, Երևան 1981:1981։
* Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2001:2001։
* [[Երվանդ Լալայան]], [[Վայոց ձոր (գավառ)|Վայոց ձոր]]ի նշանավոր վանքերը, «Ազգագրական հանդես», գիրք 26, Թիֆլիս, 1916:1916։
* [[Թադևոս Հակոբյան]], [[Ստեփան Մելիք-Բախշյան]], [[Հովհաննես Բարսեղյան]], [[Հայաստան]]ի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 4, Երևան, 2001, էջ 22-23:23։
* [[Հայկական սովետական հանրագիտարան]], հատոր 8, Երևան, 1982, էջ 377-379:379։
* [[Հայկական համառոտ հանրագիտարան]], հատ. 4, Երևան, 2003:2003։
 
== Պատկերասրահ ==