«Նովել»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 1.
{{Այլ կիրառումներ|Նովել (այլ կիրառումներ)}}
{{Գրականություն}}
'''Նովել''', '''նորավեպ''' ({{lang-it|novella}} - «նորություն»), պատմողական [[արձակ|պրոզայիկ]] ժանր, համեմատաբար սեղմ ծավալի արձակ ստեղծագործություն, որն ունի դեպքերի ընթացք (սյուժե) և կերպարներ<ref name=jrbashyan_makhchanyan_grakanagitakan_bararan>Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան. «Գրականագիտական բառարան», Երևան, 1980, էջ 222-223։</ref>:։ Սրան բնորոշ են սուր, կարճ սյուժեն, պատմողական չեզոք ոճը, անսպասելի արդյունքը։ Երբեմն օգտագործվում է որպես պատմվածքի հոմանիշ կամ համարվում է նրա տարատեսակ։ Ժամանակակից գրականության մեջ նովելը և պատմվածքը հաճախ դժվար է սահմանազատել։
 
Նովելը ձևավորվել է [[Վերածնունդ|վաղ Վերածնության]] շրջանում և իր դասական ձևով հանդես է եկել իտալացի [[Ջովաննի Բոկաչչո|Բոկաչչոյի]] [[Դեկամերոն|«Դեկամերոն»]] գրքում (14-րդ դար)։ Նովելների հիմքում ընկած էր հասարակությա բարձր խավի թերությունները երգիծող որևէ արտասովոր պատմություն կամ անեկդոտանման նորություն։ Իր հետագա զարգացման ընթացքում նորավեպն ընդլայնում է թեմատիկ ընդգրկման շրջանակները և դառնում արձակի տարածված ժանրերից մեկը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նովել» էջից