«Նկարելուկ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 9 բայտ ,  1 տարի առաջ
չ
Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-{{Reflist}} +{{Ծանցանկ}}))
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589))
[[Պատկեր:Elementary love.jpg|մինի|Պարզագույն նկարելուկի օրինակ (I love coffee - Ես սիրում եմ սուրճ)]]
'''Նկարելուկներ''', նկարների, նշանների, տառերի, նրանց փոխադարձ դասավորության և պատկերային այլ հնարքների համակցության միջոցով ծածկագրված [[բառ]]եր կամ արտահայտություններ, որոնք ենթակա են վերծանման։ Օտար բառով սա հայտնի է ''ռեբուս'' անվամբ (''ռեբուս'' բառը տարածում է ստացել [[լատիներեն]] ''non verbis, sed rebus'' արտահայտությունից, որը նշանակում է ''ոչ թե բառերով, այլ իրերով'')։ Ոչ [[հայերեն]] բառի փոխարեն ստեղծվել է ''նկարելուկ'' բառը (''նկար'' + հան''ելուկ'')<ref name="ReferenceA">''Սարգսյան Վաչագան, Վարդանյան Հրանտ.'' «Նկարելուկները հայերենում: Ձեռնարկ»: Ընդգրկում է հեղինակային 1000 նկարելուկ (ռեբուս), դրանց կազմման սկզբունքները, պատմությունը, դասակարգումը և տեսակները.- Երևան, «Մաքմիլան-Արմենիա», 2001 թ.</ref>:։
 
== Պատմություն ==
Վերը բերված բացատրության համաձայն, նկարելուկներ կամ նկարելուկի «նախահայրեր» կարող են համարել նաև հնագույն [[ժողովուրդ]]ների, այդ թվում՝ [[հայեր]]ի [[ժայռապատկեր]]ները, [[Սեպագիր|սեպագիր արձանագրությունները]], գաղափարագրերը, [[Հիերոգլիֆներ|մեհենագրերը]], տապանագրերն ու որմնագրերը։ Իսկ առաջին նկարելուկները ծնվել են [[Ֆրանսիա]]յում [[XV դար]]ում:ում։ Սկզբնապես [[Պիկարդիա]]յում (պատմական մարզ [[Ֆրանսիա]]յի հյուսիսում) ռեբուս էին անվանում ամենամյա [[դիմակահանդես]]ների այն հատուկ ելույթները, որոնք պատկերում էին տեղական կենցաղի սրամիտ տեսարաններ և կոչվում էին «օրվա նորություններ» (լատիներեն՝ ''De rebus, quae geruntur'', բառացիորեն՝ ''կատարվող գործերի մասին'')։ Ռեբուսներ էին պատկերվում նաև ասպետների [[վահան]]ներին, ազնվականների [[զինանշան]]ներին, [[մեդալ]]ներին, պանդոկների և արհեստանոցների ցուցանակներին, առևտրական տների անվանումներում, զանազան գրքերում, սպասքի առարկաների, հովհարների, քաղցրեղենի ու ծխախոտի տուփերի և, անգամ, տապանաքարերի վրա։ Միայն հետագայում ''ռեբուս'' բառն ստացավ այն նշանակությունը, որով կիրառվում է ներկայումս։ Նկարելուկի առաջին ժողովածուն լույս է տեսել Ֆրանսիայում [[1582]] թ. (կազմող՝ Է. Տաբուրո)։
 
[[Ռուսերեն]] առաջին նկարելուկը տպագրվել է [[1845]] թ. [[պետերբուրգ]]յան «Սովրեմեննիկ» ամսագրում։ [[Հայերեն]] նկարելուկի սկզբնավորման և տարածման մասին հայտնի տվյալներ չկան։ Նույնիսկ «[[Հայկական սովետական հանրագիտարան]]» ում և 4-հատորյա «Ինչ է:է։ Ով է» մանկական [[հանրագիտարան]]ում նկարելուկի վերաբերյալ ընդհանրապես հիշատակություններ չկան։ Հայտնի են 1960-70 թթ. հրատարակված ժամանցային բնույթի մի քանի ժողովածուներ. Վարդան Պետրոսյանի գիրքը («Հաճելի զբաղմունք», «Հայաստան», Երևան, [[1969]]), որտեղ հիմնականում պարզ պատկերային նկարելուկներ են, և Գևորգ Գասպարյանի գիրքը («Հետաքրքիր ժամանց», «Հայաստան», Երևան, [[1975]]), որտեղ նկարելուկի լուծման համառոտ բացատրության հետ կան նաև նկարելուկների օրինակներ։ Պարբերական հանդեսներից նկարելուկներ տպագրվում էին «Պիոներ կանչ» (այժմ՝ «[[Կանչ (շաբաթաթերթ)|Կանչ»]]) թերթում։
 
Նկարելուկը զարգացում ապրեց, երբ սկսեց լույս տեսնել «[[9-րդ Հրաշալիք]]» շաբաթաթերթը (առաջին համարը՝ [[1994]] թ.)։ Հրանտ Վարդանյանի և [[Վաչագան Սարգսյան]]ի առաջարկով շրջանառության մեջ դրվեց [[հայերեն]] «նկարելուկ» բառը, որը դիմացավ [[տարի]]ների փորձությանը և այժմ լայնորեն օգտագործվում է։ Իր գոյության ընթացքում թերթը կիրառել է նկարելուկներ կազմելու բազմաբնույթ եղանակներ ու հնարքներ։ Թերթում ստեղծված ավանդույթների հիման վրա գրվեց [[Վաչագան Սարգսյան]]ի և Հրանտ Վարդանյանի «Նկարելուկները հայերենում» գիրքը<ref name="ReferenceA"/>:։
 
== Նկարելուկի տեսակները ==
Նկարելուկների այս տիպը կազմելու հիմքում հայոց լեզվի ընձեռած հնարավորություններն են, տեսանելի և անտես [[կապ]]երն ու [[շաղկապ]]ները, տառանուններն ու [[հոլով]]ական վերջավորությունները, հոգնակերտ ու ժխտական մասնիկները և այլն։ Նկարելուկը կազմող նկարները, տառերը, պատկերները, նշանները կոչվում են ''նկարելուկի բաղադրիչներ:''
Նկարելուկով կարելի է արտահայտել ցանկացած բառ, միտք, տեքստ։ Բնական է, որ ձեռնտու է ծածկագրել ոչ թե յուրաքանչյուր տառը, այլ միանգամից մի քանի տառ, բառ կամ էլ բառեր։ Իսկ լավագույն տարբերակն այն է, երբ նկարելուկում պատկերված բաղադրիչների թիվը նվազագույնն է, իսկ չպատկերված, բայց կռահվող մասերինը՝ առավելագույնը։
Կռահման շնորհիվ բաղադրիչների թիվը կրճատելու համար օգտագործում են բաղադրիչի դիրքը կամ բաղադրիչների փոխադարձ դիրքերը, [[նախածանց]]ներ, [[նախդիր]]ներ, [[կապ]]եր, [[շաղկապ]]ներ, հոլովական վերջավորություններ և այլն։ Հայերենի նախդիրները (''առ, ընդ, զ, ըստ, ի, ց'') քիչ են, և նրանցով նկարելուկ կազմելը չափազանց դժվար է։ Փոխարենը լայն հնարավորություններ են ընձեռում [[հայերեն]]ի կապերն ու հոլովական վերջավորությունները։ Օրինակ՝ նկարելուկ 3-ում պատկերված են ''Տ''-եր, այսինքն՝ ''ՏԵՐ'' բառը։ Սակայն, նկատի առնելով ''Տ''-երի երկու խմբավորումը, այս նույն նկարելուկը կարելի է կարդալ նաև ''Տ-եր Տ-եր'', այսինքն՝ ''ՏԵՐՏԵՐ'':։ Նկարելուկ 4-ը կարելի է վերծանել երկու ձևով. և´ ''Ց՝ Ց-ում'' (''ՑՑՈՒՄ''), և´ ''Ց-ն՝ Ց-ում'' (''ՑՆՑՈՒՄ'')։ Նկարելուկ 5-ի պատասխանն է՝ ''ՍՊԻՏԱԿ'' (''Ս՝ Պ-ի տակ'')։
 
Նկարելուկում հայերենի տառանունների կիրառման օրինակ է նկարելուկ 6-ը։ Հիշելով և կողք կողքի գրելով նշված տառերի անունները՝ ստանում ենք հետևյալ շարքը. ''ՍԵԴԱՆՈՒՇԱՔԵՆՈՒՇԱՆՈՒՄԵՆ'':։ Ճիշտ տեղերում «կտրատելով» այդ շարքը ստանում ենք նկարելուկի պատասխանը. ''«Սեդան ու Շաքեն ուշանում են»:''
 
<center>
 
==== Նրբանկարելուկներ ====
Նկարելուկի բարձրակետը կազմում են նրբանկարելուկները։ Դրանց թվին կարելի է դասել այն նկարելուկները, որոնք աչքի են ընկնում իրենց արտաքին տեսքով, լուծման անսպասելիությամբ և յուրօրինակությամբ։ Ահա նման մի քանի օրինակներ։ Նկարելուկ 9-ում պատկերված է ''ՉՈՐՍՈՒ'' բառը։ Նկարելուկ 10-ում պետք է կռահել, որ անվի կենտրոնական շրջանագիծը ՕՂ է պատկերում (պատասխանը՝ ''ՕՂԱԿՈՒՄ'')։ Նույն ձևով նկարելուկ 11-ում ''Ծ'' տառի ներսում պատկերված է ''Օ'' տառը (''ՕԾՈՒՄ'')։ Նկարելուկ 12-ում թեք (շեղ) գրված ''Բ''-ն հուշում է ''ՇԵՂԲ'' պատասխանը։ Եզակի է նկարելուկ 13-ը։ Նրա առաջին բաղադրիչը որևէ նշանի նմանեցնելու և որևէ իմաստալի բառ ստանալու բոլոր փորձերը մատնվում են անհաջողության։ Մինչդեռ պատասխանը հեշտությամբ ստացվում է, երբ գլխի ենք ընկնում, որ նշված բաղադրիչն ընդամենը ''Օ'' տառի ձախ կեսն է՝ ''կես օ:'' Այսինքն՝ նկարելուկի պատասխանն է ''ԿԵՍՕՐ'' բառը։ Համարյա նման սկզբունքով է կազմված նկարելուկ 14-ը։ Հիշելով, որ 50 քառ. մետրը ''ԱՐ''-ի (այսինքն՝ 100 քառ. մետրի) կեսն է, ստանում ենք նկարելուկի պատասխանը՝ ''ԿԵՍԱՐ'':։ Նկարելուկ 15-ում ընդամենը երկու տառի միջոցով գաղտնագրված է 10-տառանի մի բառ. պատասխանն ստացվում է երկու չպատկերված, բայց պատասխանում կարդացվող բառամասերի շնորհիվ (''ԹԱՐՍ'' և ''ՏԱԿ'')՝ ''թարս ՈՒ՝ Շ-ի տակ'', այսինքն՝ ''ԹԱՐՍՈՒՇԻՏԱԿ'':։ Մաթեմատիկական աստիճանի գաղափարն է կիրառված նկարելուկ 16-ում, որը վերծանվում է այսպես. ''Հ-ի Ն աստիճան'', այսինքն՝ ''ՀԻՆ ԱՍՏԻՃԱՆ'':։ Հետևյալ երկու նկարելուկներում կիրառված է գույն. նկարելուկ 17-ի պատասխանն է ''ՁԿԱՆ ԱՉՔ'' (''Ձ'' + կանաչ ''Ք''), նկարելուկ 18-ինը՝ ''ԿԱՐՄԻՐ ԳԻՆԻ'' (կարմիր ''Գ''-ին՝ ''Ի'')։
 
<center>