«Նիկոլա Բուրբակի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 2.
'''Նիկոլա Բուրբակի''' ({{lang-fr|Nicolas Bourbaki}}), ֆրանսիական մաթեմատիկոսների խմբի ծածկանուն։ Կազմավորվել է 1937 թվականին, Բարձրագույն նորմալ դպրոցի նախկին սաներից։ Հիսուննանց անդամները խմբից «դուրս» են մնում։ Ճշգրիտ կազմը և անդամների թիվը չի հրապարակվել։ Խմբի նպատակն է եղել իրականացնել [[Դավիթ Հիլբերտ]]ի մտադրությունը՝ մաթեմատիկական տարբեր տեսությունները շարադրել ձևական աքսիոմատիկ եղանակով։
 
1939 թվականից լույս է տեսել «Մաթեմատիկայի տարրերը» բազմահատոր տրակտատը, որում զարգացվում է ձևական աքսիոմատիկ համակարգ, որը հեղինակների մտահղացմամբ, որպես «ընդհանուր ըմբռնման մասնակի տեսակետներ», պետք է ընդգրկի մաթեմատիկայի եթե ոչ բոլոր, ապա գոնե գլխավոր բաժինները։ Շարադրանքը, որի հիմքը կազմում են աքսիոմաների միջոցով սահմանվող կառուցվածքները (խմբի, դաշտի, կարգի, տոպոլոգիական և այլ կառուցվածքներ), խիստ վերացական է, տրվում է միայն տեսությունների տրամաբանական կմախքը։ Դատողության եղանակն ընդհանուրից մասնավորին անցնելն է։ Տրակտատը նախապատրաստվում է «Բուրբակի սեմինարում», որին կարող են մասնակցել նաև ուրիշ երկրների մաթեմատիկոսներ:մաթեմատիկոսներ։
 
== Արտաքին հղումներ ==