«Աբեռացիա (աստղագիտություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «մինի|250px|Աստղագիտական աբեռացիայի գծագիրը '''Աբեռացիա''' աստղագիտության մեջ, ե...»:
 
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Aberacia vizually.jpg|մինի|250px|Աստղագիտական աբեռացիայի գծագիրը]]
'''Աբեռացիա''' աստղագիտության մեջ, երկնոլորտում [[լուսատու]]ի թվացող տեղաշարժ, որ հետևանք է լույսի տարածման վերջավոր արագության և Երկրի շարժման։ Աբեռացիա լինում է '''օրական'''՝ պայմանավորված Երկրի օրական պտույտով, '''տարեկան՝ ''' Արեգակի շուրշը Երկրի շարժմամբ և '''դարավոր՝ դարավոր'''՝ Տիեզերքում Արեգակնային համակարգության տեղաշարժմամբ։ Աբեռացիան հայտնաբերել է [[Ջեյմս Բրադլեյ|Ջ. Բրադլեյը]] [[1725]] թ.–ին։
 
Ընդունենք, որ CB (տես գծ.) դիտորդ–լուսատու ուղղությունն է, A՝ ''ապեքսը''։ Անշարժ դիտակով լուսատուն տեսնելու համար դիտափողը պետք է ուղղել CB–ով։ Բայց քանի որ դիտորդը Երկրի հետ շարժվում է, ապա t ժամանակում, երբ լույսը B–ից անցնի C, դիտորդը C–ից կհասնի C՛։ Ուստի, լուսատուն տեսնելու համար դիտափողն անհրաժեշտ է ուղղել CB՛–ով, այսինքն՝ թեքել՝ α անկյունով (α–ն կոչվում է աբեռացիա)։ Այսպիսով, լուսատուն կտեղափոխվի շարժման ուղղությամբ դեպի ապեքս α անկյունով։ CB կոչվում է լուսատուի իսկական, իսկ CB՛ տեսանելի ուղղություն։ Աբեռացիա հաշվվում է α՛՛=χ sinφ բանաձևով, որտեղ χ կոչվում է Ա–ի հաստատուն և միջազգային համաձայնությամբ 20, 496՛՛ է։
 
Աբեռացիա հաշվելու ավելի ճշգրիտ բանաձև ստացվում է [[Լորենցի ձևափոխություններիձևափոխություններ]]ի օգնությամբ։ Սակայն ուղղումն անչափ փոքր է ժամանակակից չափումների ճշտության սահմանից, ուստի գործնականում օգտվում են դասական ֆիզիկայի բանաձևից։
 
{{ՀՍՀ|հատոր=1|էջ=24}}