«Նեխո II»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 31.
}}
 
'''Նեխո II''' (ամբողջական անունը Ուհեմիբրա Նեխո II; [[Աստվածաշունչ|Աստվածաշնչում]]` Նեխաո), [[Հին Եգիպտոս]]ի [[Փարավոն|փարավոն`]] [[XXVI դինաստիա|XXVI (Սաիսյան) արքայատոհմից]], որը կառավարել է մոտ [[մ.թ.ա. 610]]-[[Մ.թ.ա. 595|595]] թվականներին:թվականներին։
 
Նեխո II կառավարման տարիներին Եգիպտոսը կրկին սկսում է բարգավաճել և դառնում է [[հին աշխարհ]]ի հզորագույն երկրներից մեկը:մեկը։ Շարունակելով հոր` [[Պսամետիհ I]] քաղաքականությունը, նա զարկ տվեց արտաքին առևտրին` հենվելով հույն առևտրականների և վարձկանների ու փյունիկեցի նավատերերի վրա:վրա։
 
== Նեխո II և Ասորեստանի անկում ==
Նեխոն նախ փորձեց վերականգնել Եգիպտոսի` [[Ասիա]]յում վաղուց կորցրած դիրքերը:դիրքերը։ Այդ ժամանակահատվածում [[Ասորեստան]]ը խորը ճգնաժամի մեջ էր:էր։ Բնականաբար, Ասորական կայսրության մնացորդները ոչ ոք չէր պատրաստվում պաշտպանել, սակայն այն կիսելու գաղափարը գրավիչ նախաձեռնություն էր:էր։ Բայց [[Բաբելոն]]ի հետ Ասորական կայսրության որոշիչ պատերազմում եգիպտական զորքը բռնեց Ասորեսատանի կողմը, որովհետև Բաբելոնի հետագա հզորացումը սպառնում էր Եգիպտոսին:Եգիպտոսին։
 
[[Մ. թ. ա. 609|Մ.թ.ա 609 թվականի]] հունիսին եգիպտական բանակը Նեխո II գլխավորությամբ շտապեց օգնության հասնել ասորական բանակին, որը ռազմական գործողություններ էր վարում Բաբելոնի և [[Մարաստան]]ի դեմ [[Խառան|Խառանի շրջանում]]:։ [[Գազա]]ն և [[Ասկալոն]]ը դիմադրեցին եգիպտական զորքին, ինչի համար գրավվեցին և խստորեն պատժվեցին:պատժվեցին։ [[Մեգիդո]]յի մոտակայքում փարավոնի ճանապարհը հանկարծակիորեն փակեց [[Հրեաստան]]ի արքա [[Հովսիան]]ն իր բանակով:բանակով։ Փարավոնը պահանջեց թույլ տալ իրեն անցնել Երփրատը և մերժվեց:մերժվեց։ Սկսվեց ճակատամարտ, որի հենց սկզբում Հովսիանը կոկորդի հատվածում մահացու վիրավորվում է և հրեական բանակը փախուստի է դիմում:դիմում։
 
Միանալով Ասորեստանի արքա [[Աշուր-ուբալիտ II]] հետ, փարավոնն անցնում է [[Եփրատ]]ը և գրոհում է Խառանը:Խառանը։ Ծանր մարտերը շարունակվում են ամբողջ ամառ:ամառ։ Բաբելոնյան կայազորը հերոսաբար հետ է մղում եգիպտա-ասորական բոլոր գրոհները և պահպանում քաղաքը:քաղաքը։ Մ.թ.ա 609 թվականի սեպտեմբերին Բաբելոնի արքա [[Նաբուպալասար|Նաբոպալասարը]], օգնություն ստանալով մարերից, շտապեց դեպի Խառան:Խառան։ Նեխոն` իմանալով այդ մասին, դադարեցնում է պաշարումը և առանց մարտերի նահանջում Եփրատի մյուս կողմը:կողմը։ Խառանը մնում է Բաբելոնի տիրապետության տակ:տակ։ Մ.թ.ա 609 թվականին [[Ասորեստանի կործանում|Ասորեստանը անկում ապրեց]]:։
Եգիպատական ջոկատները, փոխարինելով ասորիներին, զբաղեցնում են Անդրգետքի (միջագետքյան աղբյուրներում այդպես էր անվանվում Եփրատ գետից դեպի արևմուտք, մինչև Միջերկրական ծովն ընկած տարածաշրջանը, առավել հայտնի որպես Արևելյան Միջերկրածովք) քաղաքներն ու ամրոցները:ամրոցները։ Հրեաստանի արքա [[Հովաքազ]]ը, սպանված Հովսիանի որդին, չհամարձակվեց չենթարկվել փարավոնի հրամանին և ժամանեց Ռիբլ:Ռիբլ։ Նեխոն նրան ուղարկեց Եգիպտոս, որտեղ էլ նա մահացավ:մահացավ։ Հրեական գահը փարավոնի համաձայնությամբ զբաղեցրեց Հովաքազի եղբայրը` Հովակիմը, և վերջինս պարտավորվեց տարեկան 100 տաղանդ (3 տոննա) արծաթ ու 1 տաղանդ (30 կգ) ոսկի հարկ վճարել Եգիպտոսին:Եգիպտոսին։
 
== Պատերազմ Նաբուգոդոնոսոր II-ի հետ ==
[[Մ.թ.ա. 607|Մ.թ.ա. 607 թվականի]] հոկտեմբերին Նաբոպալասարը հարձակվեց եգիպտացիների վրա:վրա։ Սկսվեց կատաղի պատերազմ` Եփրատ գետն անցնելու համար, որը տևեց մինչև [[Մ.թ.ա. 605|մ.թ.ա. 605 թվականի]] գարունը:գարունը։ Մ.թ.ա. 607 թվականի դեկտեմբերին բաբելոնացիներին հաջողվեց Կիմուխու քաղաքի մոտ Եփրատի վրա կամուրջ կապել, որը սակայն ծանր մարտերից հետո եգիպտացիները [[Մ.թ.ա. 606|մ.թ.ա. 606 թվականի]] ամռանը ոչնչացնում են:են։ Բայց նույն թվականի աշնանը բաբելոնցիները նոր կամուրջ են կառուցում Շունադիրի, [[Էլամ]]ի և Դուխամի քաղաքների մոտակայքում և եգիպտացների բոլոր փորձերը կամուրջը ոչնչացնելու ուղղությամբ ձախողվում են:են։
Մ.թ.ա 605 թվականի գարնանը բաբելոնյան բանակը արքայազն [[Նաբուգոդոնոսոր II]] գլխավորությամբ սկսում են արշավանքը:արշավանքը։ Նեխո II իր գլխավոր ուժերի (որի մեջ մտնում էին նաև լիբիացիներ, նուբիացիներ, լիդիացի աղեղնավորներ և հույն վարձկաններ) գլուխն անցած նույնպես շարժվում է դեպի Եփրատը:Եփրատը։ Վճռական ճակատամարտը տեղի է ունենում մ.թ.ա. 605 թվականի մայիսին [[Կարքեմիշ]]ի մոտ:մոտ։ Բաբելոնացիները, Կարքեմիշի հարավային կողմից անցնելով Եփրատը, գրոհում են քաղաքային պարիսպների տակ տեղակայված եգիպտական ճամբարը:ճամբարը։ Եգիպտացիները, չդիմանալով գրոհին, տեղի են տալիս և թշնամու զորքը ներխուժում է քաղաք:քաղաք։ Քաղաքի փողոցներում հրդեհներ են բռնկվում, ինչը ստիպում է եգիպտացիներին բաց դաշտ դուրս գալ, որտեղ և բաբելոնացինեը վերջնականապես ջախջախում են նրանց:նրանց։ Եգիպտական բանակի մնացորդները խուճապահար նահանջում են մինչև [[Խամատ]] քաղաք, որտեղ հաղթողները հասնում և կոտորում են նրանց:նրանց։ Եգիպտական բանակը տասնյակ հազարների կորուստ է ունենում:ունենում։ [[Սիրիա]]յի, [[Փյունիկիա]]յի և [[Պաղեստին]]ի փոքր պետությունները ոչ միայն չեն դիմադրում Նաբուգոդոնոսորին, այլ շտապում են դիմավորել նրան:նրան։ Վերջնական պարտությունից Նեխոին փրկում է Նաբոպալասարի մահը (մ.թ.ա. 605 թվականի օգոստոսի 15), որի պատճառով Նաբուգոդոնոսոր II վերադառնում է Բաբելոն:Բաբելոն։
 
Արևելյան Միջերկրածովքը վախեցած էր փարավոնի պարտությունից, սակայն չէր ցանկանում փոխարինել եգիպտական համեմատաբար լոյալ հեգեմոնիան Բաբելոնի ծանր լծի հետ:հետ։ Բաբելոնի տիրապետության դեմ առաջինը կանգնում է Ասկալոն քաղաքը (Ասկալոնի արքա Ադոնը հույս ուներ, որ եգիպտացիները օգնության կհասնեն):։ [[Մ.թ.ա. 604|Մ.թ.ա. 604 թվականի]] դեկտեմբերին [[Սկյութներ|սկյութական ցեղերը]] հարձակվում, գրավում և թալանում են քաղաքը:քաղաքը։ Եգիպտոսը կրկին վտանգի մեջ է հայտնվում:հայտնվում։ Ինչպես գրված է Աստվածաշնչում`
{{քաղվածք|Եգիպտական արքան այլևս դուրս չեկավ իր երկրից, քանի որ Բաբելոնի արքան Եգիպտոսից մինչև Երփրատ ամենը, ինչ պատկանում էր փարավոնին, գրավել էր:էր։|}}
[[Մ.թ.ա. 601|Մ.թ.ա. 601 թվականի]] դեկտեմբերին Նաբուգոդոնոսոր II, դաշնակից սկյութների հետ համատեղ հարձակվում է Եգիպտոսի վրա և հասնում մինչև եգիպտական սահման:սահման։ Կատաղի պայքարում եգիպտացիներին հաջողվում է կասեցնել թշնամու գրոհը:գրոհը։ Երկու կողմն էլ խոշոր կորուստներ են կրում:կրում։ Այդ պատերազմից հետո Նեխոն ընդհանրապես մոռանում է ասիական գաղութները հետ նվաճելու համար մոտակա տարիների ընթացքում Բաբելոնի դեմ պատերազմելու մասին:մասին։
 
== Ներքին քաղաքականություն ==
Չնայած ցամաքային մարտերոմ Եգիպտոսի կրած անհաջողություններին, ծովային ճանապարհով ձեռք բերված հաջողությունները աներեր էին մնում:մնում։ Ռազմական անհրաժեշտության համար Միջերկրական և Կարմիր ծովերում կառուցվում են թիավար նավեր:նավեր։ Ինչպես հայտնում է Հերոդոտոսը` Նեխոյի նախաձեռնությամբ [[Մ.թ.ա. 600|մ.թ.ա. 600 թվականին]] փյունիկեցի նավաստիները նավարկում են Աֆրիկայի շուրջը` այն շրջանցելով արևելյան կողմից (ընդհանուր առմամբ նավարկությունը տևեց երեք տարի)<ref>[http://ancientrome.ru/antlitr/t.htm?a=1287899831#042 Геродот. История. Книга IV «Мельпомена», § 42]</ref>:։ Այդ նավագնացությունը դժվար թե իր առաջ ռազմական նպատակներ դրած լիներ:լիներ։ Հավանաբար այն նպատակ ուներ առևտրի զարգացման կամ նոր առևտրական ուղիների հայթայթման:հայթայթման։ Նեխոն զարկ տվեց արտաքին առևտրին` հենվելով հույն վարձկանների և փյունիկեցի նավատերերի վրա:վրա։
 
[[Հերոդոտոս|Ըստ Հերոդոտոսի]]` Նեխոյի ժամանակ սկսեցին ջրանցք փորել, որը միացնելու էր Նեղոսը` Կարմիր ծովին:ծովին։ Այդ ջրանցքը փորելու կամ վերականգնելու ձգտումները հավանաբար, ոչ միայն առևտրական, այլ նաև ռազմական նշանակություն ունեին:ունեին։ Ջրանցքի շինարարության ժամանակ մեծ թվով` 120 հազար մարդ է զոհվել:զոհվել։ Սակայն շինարարությունն այդպես էլ չի ավարտվել:ավարտվել։ Ջրանցքի կառուցումն ավարտին է հասել պարսից Դարեհ I կայսեր օրոք, սակայն այն քանդվել է 764 թվականին` խալիֆ Ալ Մանսուրի կողմից, ով ձգտում էր ապահովել Դամասկոսի առևտրային մոնոպոլիան:մոնոպոլիան։
 
Մանեթոնը (բոլոր երեք վարկածներում) նշել է, որ Նեխո II կառավարել է 6 տարի<ref>[http://simposium.ru/ru/node/10152#_ftnref22 ''Манефон''. Египтика. Книга III, XXVI Династия]</ref>:։
 
== Հիշատակ ==
1976 թվականին [[Միջազգային աստղագիտական միություն]]ը [[Լուսնի հակառակ կողմ]]ում հայտնաբերված [[Նեխո խառնարան|խառնարանը]] անվանակոչում է Նեխո II անունով:անունով։
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նեխո_II» էջից