«Միսս Փիգգի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ հերոս}} '''Միսս Փիգգի''' ({{lang-en|Miss Piggy}}), Մափեթ շոուի հայտնի գործող անձանցից մեկը, անկանխա...»:
(Տարբերություն չկա)

08:17, 18 Մարտի 2021-ի տարբերակ

Միսս Փիգգի (անգլ.՝ Miss Piggy), Մափեթ շոուի հայտնի գործող անձանցից մեկը, անկանխատեսելի բնավորությամբ դյութիչ խոզուկ, որը հավակնում էր դառնալ Մափեթ թատրոնի գլխավոր դերասանուհին[1]։ 1996 թվականին TV Guide-ը Միսս Փիգգիին շնորհել է 23-րդ տեղը տեղը բոլոր ժամանակների 50 հեռուստաաստղերի շարքում[2]։

․․․Շիկահերի այս չափանիշը ոչ ոք կասկածի տակ չի դնում․․․ Ո՞վ չի պաշտում Միսս Փիգգիին[3]։

Կենսագրություն

Առաջին անգամ Միսս Փիգգին հեռուստաէկրաններին է հայտնվել 1974 թվականի հոկտեմբերի 13-ին, Հերբերտ Ալպերտի Herb Alpert and the TJB ծրագրում, ABC հեռուսաալիքով։ Փիգգիի ձայնը նուրբ էր և փափուկ, երբ նա դուետ էր երգում Հարբերտի հետ «I Can’t Give You Anything but Love» կոմպոզիցիան։

1976 թվականին Մափեթ շոուի մեկնարկով Միսս Փիգգին շարունակում է իր կարիերան հիմնական դերասանական կազմում և խաղում է կանացի գլխավոր դերում: Խենթ, անզուգական «ճակատագրական կինը», որը փոփոխական հաջողությամբ պայքարում է թատրոնի պրիմադոննայի տիտղոսի համար, դուր է եկել հանդիսատեսին։ Մափեթ շոուի ողջ ընթացքում Փիգգին անհաջող կերպով փորձում էր փոխադարձության հասնել իր կյանքի գլխավոր սիրուց՝ թատրոնի մենեջեր Կերմիտ գորտից (հաճախ նրան ուղղակի անվանում են «Կերմի»):

Միսս Փիգգին մասնակցել է Մափեթ շոուի երկու մշտական՝ «Անասնաբուժական հիվանդանոց» և «Խոզերը տիեզերքում» սկեթչերին։

Փիգգին պահում Ֆու-Ֆու անունով շնիկին։

Միսս Փիգգին խաղացել է գլխավոր դերը ըստ Մափեթ շոուի նկարահանված բոլոր վեց լիամետրաժ ֆիլմերում և երկու հեռուստաֆիլմերում։ Վարել է երկու հեռուստածրագրեր՝ The Fantastic Miss Piggy Show և Miss Piggy’s Hollywood։ Թողարկել է անձնական երաժշտա-սպորտային ալբոմը։

Աստիճանաբար Միսս Պիգգիի հայտնիությունը սկսել է աճել հեռուստածրագրերում, մանկական հաղորդումներում, գրքերում։ Նրա «how to»-ն ձեռք է բերել լայն հայտնիություն։ Miss Piggy’s Guide to Life գիրքը դարձել է ազգային բեսթսելլեր։ Միսս Փիգգիին հայտնվել է շատ ամսագրերի շապիկների վրա[1], այդ թվում` Cosmopolitan, Time, Bazaar, People, Life և այլն[3]։

Խորհրդային հեռուստադիտողները Միսս Փիգգիի հետ առաջին անգամ ծանոթացել են 1990 թվականին[4]։ 2011 թվականի դեկտեմբերի 25-ին նրա մասնակցությամբ տեղի է ունեցել համաշխարհային պրեմիերա[5]։

Մշակութային ասպեկտներ

  • Միսս Փիգգիի պատվին անվանակոչվել է Lockheed WP-ի՝ փոթորիկների որսորդների 3D ինքնաթիռներից մեկը:

Գովազդում

Գովազդային ակցիաներից հիշատակման է արժանի InStyle Magazine ամսագրի նոյեմբերյան թողարկումը[6] և աշխատանքը MAC դիմահարդարման միջոցների վերջին հավաքածուի դեմքի կարգավիճակում, որտեղ ... «խաղալիք խոզուկ դերասանուհին հայտնիությամբ առաջ է անցել ճանաչված մոդելներին, և կարծես թե նվաճել է նորաձության արտադրությունը...»[7]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «Miss Piggy». Արխիվացված է օրիգինալից 2012-09-07-ին. Վերցված է 2012-01-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. TV Guide Guide to TV. — Barnes and Noble, 2004. — С. 596. — ISBN 0-7607-5634-1
  3. 3,0 3,1 «Darling Delight: Breakfast in Bed a la Moi Cupcakes inspired by Miss Piggy!». Արխիվացված է օրիգինալից 2012-09-07-ին. Վերցված է 2012-01-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Маппет-Шоу. Избранное». Վերցված է 2012-01-03-ին.
  5. «Маппеты (2011)». Վերցված է 2012-01-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Мисс Пигги в InStyle». Արխիվացված է օրիգինալից 2012-09-07-ին. Վերցված է 2012-01-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «ELLE. Мисс Пигги - лицо косметики [[:en:Make-up Art Cosmetics|MAC]]». Արխիվացված է օրիգինալից 2012-09-07-ին. Վերցված է 2012-01-02-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միսս Փիգգի» հոդվածին։