«Նապոլեոնի օրենսգիրք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589); ծանոթագրությունը տեղափոխում եմ կետադրական նշանից առաջ
Տող 8.
Հռոմեական իրավունքին և կուտյումներին զուգահեռ Ֆրանսիայում գործում էին [[Կանոնական իրավունք]]ը, թագավորական հրամանները (օրդոնանս), ինչպես նաև ֆրանսիական պառլամենտի վճիռները։ [[Հռոմի Կաթոլիկ եկեղեցի|Հռոմի Կաթոլիկ եկեղեցու]] կանոնական իրավունքի նորմերը երկար ժամանակ իրապես փոխարինում էին ազգային ամուսնական-ընտանեկան իրավունքը։ Ֆրանսիական իրավունքի աղբյուր էին հանդիսանում նաև ֆրանսիական տարբեր թագավորների կարգադրումները և օրդոնանսները։ Վերջիններիս թվում են [[Վիլեր Կոտրե]]ի օրդոնանսը (1539), Մուլենի օրդոնանսը (1566), Բլուայի օրդոնանսը և այլն։ Մասնատված դարաշրջանում թագավորների որոշումները, գործողությունները վարչական բնույթ էին կրում։ Իրավունքի այլ աղբյուր էր նաև ֆրանսիական դատական մարմինների՝ պառլամենտների որոշումները։ Պառլամենտները ունեին գործող իրավունքներով չկարգավորվող հարցերի շուրջ նորմատիվ կարգադրութոյւններ տալու լիազորություն։ Այդպիսի նորմերը գործում էին միայն կոնկրետ պառլամենտի ենթակա տարածություններում։
 
Ընդհանուր առմամբ Ֆրանսիայի Հին կարգի դարաշրջանի իրավունքը տարածաշրջանորեն մասնատված էր, քաոսային և բաղկացած էր տարբեր աղբյուրներից եկող իրավունքներով։ Գործնականում յուրաքանչյուր վարչական միավորն ուներ իր սեփական քաղաքացիական իրավունքը։ Իրավաբանական տեսանկյունից նույն երկրի բնակիչները հարաբերակցվում էին ինչպես օտարերկրացիներ։ Վոլտերը հետևյալ ձևով է արձագանքել երկրի իրավական համակարգի անկանոնության և էկլեկտիկականություն մասին<ref>{{книга |автор= |часть= |ссылка часть= |заглавие=Oeuvres complètes de Voltaire, avec notes, préfaces, avertissemens, remarques historiques et littéraires |оригинал= |ссылка= |викитека= |ответственный= |издание= |место=Paris |издательство= |год=1829 |том=29 |pages=10 |columns= |allpages= |серия= |isbn= |тираж= |ref= }}</ref>:։
 
<blockquote>Մի՞թե անհեթեթ և ահավոր չէ՞ երբ այն ինչ մի գյուղում համարվում է ճիշտ, մյուսում համարվում է սխալ։ Եվ սա ինչ չտեսնված բարբարոսություն է, որ քաղաքացիները պետք է ապրեն տարբեր օրենքներով։<…> Եվ այսպես ամբողջ թագավորությունում մի փոստային կայանից մինչև մյուսը՝ փոխելով ձիերը դուք փոխում եք դատաիրավական համակարգը։
Տող 18.
Ֆրանսիական իրավունքի միասնականացման պաշտոնական աշխատանքներին նախորդել է մասնավոր նախաձեռնությունը։ Արդեն 8-րդ դարում իրավաբան-մասնագետները փորձում էին գրառել և հավաքագրել կուտյումները ժողովածուներում։ 8-9-րդ դարերից սկսած կազմվում էին մարզային (տարբեր տարածաշրջաններում գործող) և տեղական  (քաղաքներում և անգամ գյուղերում գործող) կուտյումների ժողովածուների շարքեր։ 18-րդ դարոըմ Ֆրանսիայում հաշվվում էր մոտ 60 մարզային ր 300 տեղական ժողովածուներ։
 
Առաջին հավաքածուներից մեկը [[Նորմանդիա]]յի կուտյումների հավաքածուն էր, որը ստեղծվել է մասնավոր անձանց կողմից սկսած [[13-րդ դար]]ից և իր վրա զգալիորեն կրում էր սկանդինավյան սովորույթների ազդեցությունը։ Այս կուտյումների առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ ըստ վերջիններիս Նորմանդիայի ժողովուրդը հավասար էր օրենքի առաջ։ Նորմանդիայի կուտյումները մասնավորապես պարունակում էին իրավունքներ իրավազորության, դատին ներկայանալու, ժառանգության, կանանց, այրիության, նվիրաբերումների, անշարժ և շարժական գույքերի, ունեցվածքի ձեռքբերման, սերվիտուտի և այլնի մասին։մասին<ref>{{книга |автор=Карасевич П. Л. |заглавие=Гражданское обычное право Франции в историческом его развитии |ответственный= |ссылка= |место=М. |издательство= |год=1875 |том= |страниц= |страницы= |isbn= |ref= }}</ref>։.
 
[[1273]] թվականին [[Օռլեան]]ի, [[Օվերն]]ի և Անժուի կուտյումները հավաքվեցին «Սուրբ Լյոդովիկոսի կարգերը» ժողովածուում, որտեղ ներառվեցին նաև [[Լուի IX Սուրբ]]ի որոշ օրդոնանսներ և հատվածներ Հռոեմական և Կանոնական իրավունքներից։ Այս ժողովածուն աչքի ընկավ հռոմեական իրավունքի շարադրման սխալներով և հռոմեական և տեղական սովորույթների ոչ այնքան հմուտ համադրությամբ։ Չնայած նշված թերությունների «Սուրբ Լյոդովիկոսի կարգերը» լայնորեն տարածվեցին և օգտագործվեցին Ֆրանսիայի մի շարք շրջանների դատարաններում։